Jump to content

Վահան Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վահան Գերասիմի Սարգսյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 12, 1954(1954-03-12)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 21, 2011(2011-01-21) (56 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
Մայրենի լեզուհայերեն
Մասնագիտությունլեզվաբան և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
ԱնդամությունԷուսքալթզաինդիա

Վահան Գերասիմի Սարգսյան (մարտի 12, 1954(1954-03-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 21, 2011(2011-01-21)), հայ բասկագետ, լեզվաբան, թարգմանիչ, դասախոս, ԵՊՀ ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ։ Տիրապետում էր ֆրանսերեն, իսպաներեն, բասկերեն, ռուսերեն լեզուներին։ Բասկերի երկիրի թագավորական ակադեմիայի պատվավոր անդամ, Իսպանագետների համաշխարհային ընկերության եւ Բասկագետների միջազգային ընկերության անդամ։ Համահեղինակել է Սերվանտեսագիտական միջազգային հանրագիտարանը։ 70-ից ավելի գրքերի, մենագրությունների, հրապարակումների, հոդվածների, դասախոսությունների հեղինակ։ Նրա թեմատիկ հետազոտությունների արդյունքները հրապարակվել են բազմաթիվ հեղինակավոր գիտական հանդեսներում, հանրագիտարաններում ինչպես Հայաստանում, այնպես էլ Իսպանիայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում։

Կենսագրական տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1978 թվականին ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ֆրանսերենի բաժինը։ Հետագայում մասնագիտական գործունեություն է ծավալել բազմաթիվ երիտասարդական, գիտական, ինչպես նաեւ պետական, հասարակական կազմակերպություններում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում (1983-1987 թթ., Կուբա)։ Հայրենիք վերադառնալուն պես շարունակել է իր մասնագիտական գործունեությունը հասարակական, գիտական եւ մշակութային կազմակերպություններում։
  • 1987-1993 թվականներին աշխատել է Կանչ թերթի խմբագրությունում որպես պատասխանատու քարտուղար։
  • 1994 թվականից Երեւանի պետական համալսարանում իսպանական եւ ֆրանսիական հեղինակավոր կազմակերպությունների, պետական կառույցների եւ գիտական ու գիտամշակութային հիմնադրամների հովանավորությամբ իրականացրել է բազմաթիվ հետազոտություններ, որոնք ներառում են գիտական հետաքրքրությունների լայն շրջանակ եւ առնչվում են հայագիտության, ընդհանուր լեզվաբանության, ռոմանական բանասիրության, իսպանագիտության, իսպանական գրականության, թարգմանաբանության եւ բասկագիտության հիմնահարցերին։
  • 2003 թվականից զբաղեցրել է ԵՊՀ ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչի պաշտոնը։ Իսպաներեն–հայերեն բառարանի եւ բազմաթիվ այլ գրքերի հեղինակ է։ Խմբագրել է Հայ-բասկյան «Արաքս» միջազգային գիտական հանդեսը։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Վահան Սարգսյան, Ուրարտական քաղաքակրթությունը եւ բասկերի նախահայրենիքի հարցը, Սարգիս Խաչենց հրատ., 1998 թ․, 148 էջ;
  • Վահան Սարգսյան, Ջավախք տեղանվան ծագումը (Los origenes del Toponimo Djavaxkh), Եր․, «Ասողիկ», 1999 թ․, 48 էջ;
  • Վահան Սարգսյան, Հայոց գրերի ծագումը, Եր. համալս. հրատ., 1999 թ․, 334 էջ, ISBN։ 5808402816, 9785808402812;
  • Վահան Սարգսյան, Բասկերի ծագման առեղծվածը եւ Հայկական լեռնաշխարհը, Եր․ «Ասողիկ», 2000 թ․, 163 էջ, ISBN։ 9993084239, 9789993084235;
  • Վահան Սարգսյան, Գևորգ Բեգլարի Ջահուկյան, Խոսե Մ․ Սատրւստեգի (José M. Satrustegi), Բասկերենի համառոտ քերականություն, Եր․, «Ասողիկ», 2000 թ․, 256 էջ;
  • Վահան Սարգսյան, Լորեա Լեանիսբառուտիա Բիսկառալեգոռա, Բասկերեն-հայերեն բառարան, Եր․ «Ասողիկ», 2001 թ․, 333 էջ, ISBN։ 999307439X, 9789993074397;
  • Վահան Սարգսյան, Իսպաներեն–հայերեն բառարան, Diccionario español-armenio, 40,000 բառահոդված, 20,000 դարձվածք եւ արտահայտություն։ Եր․, «Ասողիկ», 2004 թ․, 981 էջ, ISBN 99941-30-89-7;
  • Vahan Sargsyan, Introducción a la etimología vasca։ (reconstrucción interna), Volume 7 of LINCOM studies in Basque linguistics, LINCOM Europa Publ․, 2009, 208 pages, ISBN։ 3895863491, 9783895863493;
  • Գեւորգ Բեգլարի Ջահուկյան, Վահան Սարգսյան, Հայերենի ստուգաբանական բառարան, Եր․, «Ասողիկ», 2010 թ․, 820 էջ, ISBN։ 9939501218, 9789939501215;

Թարգմանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • «Բասկյան ավանդազրույցներ» (Tradiciones populares Vascas), Աշխարհի ժողովուրդների հեքիաթներ։ 25 հատորով Հ. 3․- Երևան։ ԵՊՀ հրատ, 1996․- 132 էջ։
  • Խոսե Մարիա Սատրուստեգի։ «Մահվան թաքնված դեմքը» (El rostro oculto de la muerte)․- Երևան։ ԵՊՀ հրատ., 1999․- 60 էջ։
  • Բեռնարդ Էչեպարե (Bernat Dechepare)։ «Էուսկերեն բարբառի առաջնեկը» (Linguae vasconum primitiae)․- Երևան։ «Ասողիկ», 2001․- 91 էջ։
  • Ֆրանսիսկո Կեւեդո։ «Բուսկոնի կյանքը, Երազներ»>- Երևան։ «Ասողիկ», 2002․- 297 էջ։
  • Խուան Անտոնիո Մոգել։ «Պերու Աբարկա»․- Երևան։ «Ասողիկ», 2002․- 114 էջ։
  • Միգել Սերվանտես։ «Խրատական նովելներ»․- Երևան։ «Ասողիկ», 2005․- 446 էջ։
  • «Ֆլորեսի եւ Բլանկաֆլորի լեգենդը․ Թեոդոր կույսի պատմությունը»․- Երևան։ «Ասողիկ», 2006․- 108 էջ։
  • Գաբրիել Արեստի, «Քար եւ երկիր»;
  • Ժոզեֆ Ագուստին Շաո, «Այտորի լեգենդը»;
  • Անանուն, դե Լունա «Լասարիլյո Տորմեսցու կյանքը»;
  • «Ժամանակակից նավառացի բանաստեղծներ»;
  • Ֆերնանդո դե Ռոխաս, «Սելեստինա»;
  • Լուիս Վելես դե Գեւարա, «Կաղլիկ սատանան»;
  • Միգել դե Սերվանտես։ «Հնարամիտ հիդալգո դոն Կիխոտ Լամանչեցի», հատոր I․- Երևան։ «Ասողիկ», 2010․- 472 էջ։
  • Միգել դե Սերվանտես։ «Հնարամիտ հիդալգո դոն Կիխոտ Լամանչեցի», հատոր II։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]