Վահան Մարտիրոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վահան Մարտիրոսյան | |||
| |||
---|---|---|---|
Սեպտեմբեր 20, 2018 - Դեկտեմբեր 5, 2016 | |||
Նախորդող | Գագիկ Բեգլարյան | ||
Հաջորդող | Աշոտ Հակոբյան Նախորդող | ||
Կրթություն՝ | ՀԱՊՀ և Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց | ||
Գիտական աստիճան՝ | տեխնիկական գիտությունների թեկնածու | ||
Մասնագիտություն՝ | ճարտարագետ | ||
Ազգություն | հայ | ||
Ծննդյան օր | հոկտեմբերի 28, 1962 (62 տարեկան) | ||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | Հայաստան |
Վահան Վարդգեսի Մարտիրոսյան (հոկտեմբերի 28, 1962, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ինժեներ-ռադիոտեխնիկ։ Տեխնիկական գիտությունների թեկնածու։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար (2016-2018)[1], Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վահան Մարտիրոսյանը ծնվել է 1962 թվականին։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ինժեներ-ռադիոտեխնիկի որակավորմամբ։ 1984-2000 թվականներին Երևանի էլեկտրաապարատների գործարանում եղել է ինժեներ-կոնստրուկտոր, կոնստրուկտորային բյուրոյի պետ, գլխավոր ինժեների տեղակալ, 2000-2006 թվականներին՝ «Կոռնետ-ԱՄ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, 2006-2008 թվականներին՝ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր կոմերցիոն տնօրեն, 2006-2010 թվականներին՝ «Կոռնետ-ԱՄ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, 2008-2012 թվականներին՝ «GNC-ալֆա» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, 2012-2016 թվականներին՝ «GNC-ալֆա» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ։
2016 թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ նախագահի թիվ 1041-Ա հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար[3][4][5]։
Նախորդող Գագիկ Բեգլարյան |
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյան 20.09.2016 -12.05.2018 |
Հաջորդող Աշոտ Հակոբյան |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Վահան Մարտիրոսյանի կենսագրությունը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ Վահան Մարտիրոսյանի պաշտոնական կենսագրական տվյալները ՀՀ կառավարության կայքում:
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «Վահան Վարդգեսի Մարտիրոսյանի կենսագրությունը ՏԿՆ կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Գագիկ Բեգլարյանը չվերանշանակվեց. տրանսպորտի և կապի նախարար է նշանակվել Վահան Մարտիրոսյանը». news.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.