Աշոտ Հակոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Հակոբյան (այլ կիրառումներ)
Աշոտ Հակոբյան
Ծնվել էհուլիսի 16, 1975(1975-07-16)
ԾննդավայրՄայիսյան, Արմավիրի մարզ, Հայաստան
Մահացել էապրիլի 20, 1994(1994-04-20) (18 տարեկան)
Մահվան վայրՀորադիզ, Ֆիզուլիի շրջան, Ադրբեջան
Ազգությունհայ

Աշոտ Վլադիմիրի Հակոբյան (հուլիսի 16, 1975(1975-07-16), Մայիսյան, Արմավիրի մարզ, Հայաստան - ապրիլի 20, 1994(1994-04-20), Հորադիզ, Ֆիզուլիի շրջան, Ադրբեջան), հայ ազատամարտիկ Արմավիրի տարածաշրջանից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Հակոբյանը ծնվել է 1975 թ.-ի հուլիսի 16-ին Արմավիրի շրջանի Մայիսյան գյուղում։ Հայրը՝ Վլադիմիր Հակոբյանը, ԼՂՄՀադրութի շրջանի Հին Թաղլար գյուղից է, մայրը՝ Արևհատ Սիմոնյանը, Մայիսյանից։ Ա. Հակոբյանը ավարտել է Մայիսյանի միջնակարգ դպրոցը, աշխատել տնտեսությունում։ 1993 թ. Աշոտ Հակոբյանը զորակոչվել է ծառայելու հայկական նորաստեղծ բանակում։ 1994 թ. հունվարին կամավոր մեկնել է Արցախ։ Կռվել է Զանգեզուրում, Հորադիզում։ 1994 թ. ապրիլի 20-ին Հորադիզի շրջակայքում ծավալված մարտերի ժամանակ Ա. Հակոբյանը քաջաբար զոհվել է։ Նա 19 տարեկան էր, ամուսնացած չէր [1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռ. Սահակյան, Գիրք վշտի և հպարտության