Վահան Մարտիրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վահան Մարտիրոսյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
Սեպտեմբեր 20, 2018 - Դեկտեմբեր 5, 2016
Նախորդող Գագիկ Բեգլարյան
Հաջորդող Աշոտ Հակոբյան Նախորդող
 
Կրթություն՝ ՀԱՊՀ և Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց
Գիտական աստիճան՝ տեխնիկական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ ճարտարագետ
Ազգություն հայ
Ծննդյան օր հոկտեմբերի 28, 1962(1962-10-28) (61 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Վահան Վարդգեսի Մարտիրոսյան (հոկտեմբերի 28, 1962(1962-10-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ինժեներ-ռադիոտեխնիկ։ Տեխնիկական գիտությունների թեկնածու։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար (2016-2018)[1], Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահան Մարտիրոսյանը ծնվել է 1962 թվականին։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ինժեներ-ռադիոտեխնիկի որակավորմամբ։ 1984-2000 թվականներին Երևանի էլեկտրաապարատների գործարանում եղել է ինժեներ-կոնստրուկտոր, կոնստրուկտորային բյուրոյի պետ, գլխավոր ինժեների տեղակալ, 2000-2006 թվականներին՝ «Կոռնետ-ԱՄ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, 2006-2008 թվականներին՝ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր կոմերցիոն տնօրեն, 2006-2010 թվականներին՝ «Կոռնետ-ԱՄ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, 2008-2012 թվականներին՝ «GNC-ալֆա» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, 2012-2016 թվականներին՝ «GNC-ալֆա» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ։

2016 թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ նախագահի թիվ 1041-Ա հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար[3][4][5]։

Նախորդող
Գագիկ Բեգլարյան
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
Վահան Մարտիրոսյան

20.09.2016 -12.05.2018
Հաջորդող
Աշոտ Հակոբյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վահան Մարտիրոսյանի կենսագրությունը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.
  2. Վահան Մարտիրոսյանի պաշտոնական կենսագրական տվյալները ՀՀ կառավարության կայքում:
  3. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.
  4. «Վահան Վարդգեսի Մարտիրոսյանի կենսագրությունը ՏԿՆ կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.
  5. «Գագիկ Բեգլարյանը չվերանշանակվեց. տրանսպորտի և կապի նախարար է նշանակվել Վահան Մարտիրոսյանը». news.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.