Վալյադոլիդ (Յուկատան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Վալյադոլիդ
իսպ.՝ Valladolid
Զինանշան

ԵրկիրՄեքսիկա Մեքսիկա
Հիմնադրված էմայիսի 28, 1543[1] թ.
ԲԾՄ30 մետր
Բնակչություն48 973 մարդ (2010)
Ժամային գոտիUTC-6
Հեռախոսային կոդ985
Փոստային դասիչ97780–97784[2]
Պաշտոնական կայքvalladolid.gob.mx
Վալյադոլիդ (Յուկատան) (Մեքսիկա)##
Վալյադոլիդ (Յուկատան) (Մեքսիկա)

Վալյադոլիդ (իսպ.՝ Valladolid), քաղաք Մեքսիկայում՝ Յուկատան նահանգում, նույնանուն մունիցիպալիտետի վարչական կենտրոնը։ Ըստ 2010 թվականի վիճակագրության տվյալների՝ բնակչության թիվը կազմել է 48973 մարդ։ Այն կարևորությամբ նահանգի երկրորդ և բնակչության թվով երրորդ քաղաքն է Մերիդայից և Կանասինից հետո։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը անվանվել է ի պատիվ իսպանական Վալյադոլիդ քաղաքի, որը այդ ժամանակ մայրաքաղաք էր։ Հիմնադրվել է 1543 թվականի մայիսի 28-ին Ֆրանսիսկո դե Մատեխոյի՝ հայտնի իսպանացի կոնկիստադոր Ֆրանսիսկո դե Մոնտեխոյի եղբորորդու և անվանակիցի կողմից՝ նպատակ ունենալով իսպանական վերաբնակներին ամրապնդել մայաների ցեղերից մեկի՝ Կուպուլի կողմից վերահսկվող տեղանքում։

Քաղաքի նախնական դիրքը եղել է Չաուակ հա բնակավայրի (Chauac Há)՝ մայաների Չիքինչելի ցեղի (Chikinchel) բնակատեղում, ափից ոչ հեռու։ Իսպանացի նորաբնակաները բողոքել են դեղին տենդ տարածող մոծակների առատությունից և խնդրել են բնակավայրը տեղափոխել թերակղզու խորքեր[3]։

1545 թվականի մարտի 24-ին Վալյադոլիդը տեղափոխվել է ժամանակակից գտնվելու վայր և կառուցվել է Մայիսյան Կուպուլ ցեղի մայրաքաղաքի տեղում, որը կոչվում է Zací, ինչը մայաների լեզվից թարգմանաբար նշանակում է «սպիտակ բազե»[4]։ Քաղաքի հնագույն քարե շինությունները ապամոնտաժվել են իսպանական գաղութային ոճով նոր շինություններ կառուցելու համար։ Հաջորդ տարի մայաները ապստամբել են, բայց նրանց ապստամբությունը ճնշել են Մերիդա ժամանած իսպանական զորքերը։ Հետագայում Վալյադոլիդը շարունակում էր մնալ Յուկատան թերակղզու արևելքում իսպանական գաղութատիրության զարգացման կենտրոնը։

19-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանական ղեկավարման օրոք կաստայական համակարգ մտցվելու պատճառով բնիկ մայա ժողովուրդը իրավունքներ չուներ։ Հնդկական համայնքային հողերը նվաճում էին նոր մասնավոր սեփականատերերը։ 1847 թվականի հունվարին բնիկ մայա ժողովուրդը ապստամբել է, գործողության ընթացքում սպանվել է 80 իսպանացի, նրանց տները թալանվել են։ Այն բանից հետո, երբ մայաների առաջնորդներից մեկը՝ Մանուել Անտոնիո Այը (Manuel Antonio Ay) բռնվել և գնդակահարվել է քաղաքի գլխավոր հրապարակում, ընդվզումը վերածվել է մասսայական ապստամբության, որը գլխավորում էր Խասինթո Պատը (Jacinto Pat)՝ Սեսիլիո Չիի՝ մոտական Իչմուպ քաղաքի և Տոսկանիայի առաջնորդը[5]։ Վալյադոլիդ քաղաքը և շրջակա շրջանները դաժան մարտերի թատերաբեմ էին Յուկատանի ռասայական պատերազմի ժամանակ և իսպանական զորքերը ստիպված էին քաղաքը թողնել 1848 թվականի մարտին։ Հետագայում նրանք կորցրել են իրենց կազմի կեսից ավելին՝ Մերիդա վերադառնալիս ծուղակում հայտնվելով։ Քաղաքը զբաղեցված էր մայաների ապստամբների կողմից, սակայն հետագայում հետ է մղվել կառավարական զորքերի կողմից Յուկատանի նահանգապետ Միգել Բարբաչանոյի (Miguel Barbachano) ղեկավարությամբ, մասնավորապես այն պատճառով, որ հնդիկ ապստամբները, որոնք հասարակ գյուղացիներ էին, նահանջել են ցանքի աշխատանքները սկսվելու պատճառով։

20-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

1910 մայիսի 10-ին Վալյադոլիդի արվարձանում՝ Ձելկոոփում (Dzelkoop), կնքվել է Վալյադոլի (հայտնի է նաև որպես Ձելկոոփի) պլանը, որը ժողովրդին կոչ էր անում ապստամբել բռնապետության դեմ[6]։ Ավելի ուշ՝ 1910 թվականի հուլիսի 4-ին Վալյադոլիդում սկիզբ է առել հեղափոխական շարժում, որը դարձել է երկրի հյուսիսում Մեքսիկական հեղափոխության նախահիմքը, որն ավարտվել է գեներալ Պորֆիրիո Դիասի կառավարության տապալմամբ։ Այս շարժումը հետագայում հայտնի է դարձել «Հեղափոխության առաջին կայծ» անվամբ[7]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://web.archive.org/web/20190703105128/http://siglo.inafed.gob.mx/enciclopedia/EMM31yucatan/municipios/31102a.html
  2. http://tucodigo.mx/index.php?estado=31&mpio=102&b_query=mpio
  3. «La Fiebre Amarilla en Yucatán durante las épocas precolombina y colonial» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 9-ին.
  4. William Brito Sansores La escritura de los Mayas. — 1981. — С. 196. — ISBN OCLC 10612231
  5. Ronald Wright Stolen Continents, Conquest and resistance in the Americas.. — С. 257.
  6. «Plan de los revolucionarios de Valladolid» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 23 апреля 2012 года-ին.
  7. Carlos R. Menéndez. «La Primera Chispa de la Revolución» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 23 апреля 2012 года-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալյադոլիդ (Յուկատան)» հոդվածին։