Հեռուստատեսային առաջնաելույթը կայացել է 2007 թվականին։ Նկարահանվել է «Բարբի» տիկնիկների համար նախատեսված գովազդում։ Առաջին դերը ստացել է 2010 թվականին՝ հանդես գալով ռեժիսոր Քրիս Մորենի «Համարյա հրեշտակներ» հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանում։ 2011 թվականին առաջարկ է ստացել նկարահանվելու «Յուրահատուկ» հեռուստասերիալում՝ կատարելով Ջեսիկա Սերվանտեսի դերը։ 2011 թվականին պայմանագիր է կնքել Multitalent մոդելային գործակալության հետ և դարձել Sweet Victorian և Tutta La Frutta ապրանքանիշերի դեմքը։ 2013 թվականին Քրիս Մորենան նրան առաջարկել է դերակատարում ունենալ «Դաշնակիցներ» հեռուստասերիալում։ Գլխավոր դերակատարում է ունեցել Մայքլ Ռոնդայի «La Diva de la Escuela» երաժշտական տեսահոլովակում[2]։ 2015 թվականին Վալենտինան ստացել է գլխավոր չարագործ Ամբար Սմիթի դերը «Ես Լունան եմ» հեռուստասերիալում, այդ դերը նա կրկնում է նաև հեռուստասերիալի շարունակությունը հանդիսացող «Խուակաս» հեռուստասերիալում[3]։ 2020 թվականին նկարահանվել է Հեռախոսային օպերատորներ» հեռուստասերիալի վերջին եթերաշրջանում[4], իսկ 2022 թվականին դերակատրում է ունեեցել «Էլիտա» հեռուստասերիալի 5-րդ և 6-րդ եթերաշրջաններում։ Ստացել է Լաս Էնսինասի նոր աշակաերտուհի Իսադորայի դերը[5]։ 2022 թվականին թողարկվել է նրա առաջին սինգլը՝ «Cero Coma»: