Վազգեն Մելիքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վազգեն Մելիքյան
Ծնվել էհունվարի 29, 1956(1956-01-29)[1] (68 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)ՀԱՊՀ
Ալմա մատերՀԱՊՀ (1978) և Ազգային հետազոտական միջուկային համալսարան (1984)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (2006)
Պարգևներ

Վազգեն Շավարշի Մելիքյան (հունվարի 29, 1956(1956-01-29)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ինքնաշխատ համակարգերի բնագավառի հայ գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (2006), պրոֆեսոր (2006): ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2014)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վազգեն Շավարշի Մելիքյանը ծնվել է 1956 թվականի հունվարի 29-ին, Երևանում։ 1963-1970 թվականներին սովորել է թիվ 50 միջնակարգ դպրոցում։ 1973 թվականին ավարտել է Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 դպրոցը։ 1973 թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ[3]։ 1978 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի «Տեխնիկական կիբեռնետիկա» ֆակուլտետը։ 1981-1984 թվականներին սովորել է Մոսկվայի ինժեներա-ֆիզիկական ինստիտուտի «Էլեկտրոնիկա» ամբիոնի նպատակային ասպիրանտուրայում։ 1989-1991 թվականներին գիտական վերապատրաստում է անցել Վիեննայի տեխնիկական համալսարանի Ընդհանուր էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականից աշխատել է ԵրՊԻ-ի «Հաշվողական տեխնիկա» ամբիոնում՝ որպես ճարտարագետ։ 1980 թվականից եղել է «Հաշվողական տեխնիկա» ամբիոնի ասիստենտ, 1984 թվականից՝ «Հաշվողական տեխնիկա» ամբիոնի դոցենտ, 1996-2001 թվականներին, միաժամանակ՝ ճարտարագետ հետազոտողի նորաստեղծ կրթական ծրագրի գծով Ասպիրանտական դպրոցի փոխտնօրեն[4]։ 2001 թվականից «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոնի վարիչն է և «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ ուսումնական դեպարտամենտի տնօրենը[5]։ 2018 թվականից «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Տեխնիկական գիտություններ» հանդեսի գլխավոր խմբագիրն է[6]։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականին Մոսկվայի ինժեներաֆիզիկական ինստիտուտում ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, մեկ տարի անց՝ դոցենտի գիտական կոչում, 2006 թվականին՝ տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան և նույն տարում՝ պրոֆեսորի գիտական կոչում։ 2010 թվականին ընտրվել է Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս, 2014 թվականին՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ։

Վազգեն Մելիքյանը մենագրությունների, 250-ից ավելի գիտական և 130-ից ավելի մեթոդական աշխատանքների հեղինակ է, միջազգային գիտաժողովներում հանդես է եկել 150-ից ավելի զեկուցումներով[7]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի կիրառական ռադիոէլեկտրոնիկայի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս
  • «Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտ» Ազգային հետազոտական համալսարանի պատվավոր պրոֆեսոր, 2012

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.sci.am/membersview.php?id=514&langid=2
  2. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա». www.sci.am. Վերցված է 2019 թ․ մարտի 13-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 82։
  4. «Վազգեն Շավարշի Մելիքյան -». npua.am. Վերցված է 2019 թ․ մարտի 13-ին.(չաշխատող հղում)
  5. «Vazgen Shavarsh Melikyan Bio». www.synopsys.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 13-ին.
  6. «Վազգեն Մելիքյանը դարձավ «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Տեխնիկական գիտություններ» հանդեսի գլխավոր խմբագիր». www.ankakh.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 13-ին.
  7. Վազգեն Մելիքյան, 60-ամյակի առթիվ
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վազգեն Մելիքյան» հոդվածին։