Վազգեն Մելիքյան
Վազգեն Մելիքյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 29, 1956[1] (68 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | գիտնական |
Հաստատություն(ներ) | ՀԱՊՀ |
Ալմա մատեր | ՀԱՊՀ (1978) և Ազգային հետազոտական միջուկային համալսարան (1984) |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (2006) |
Պարգևներ |
Վազգեն Շավարշի Մելիքյան (հունվարի 29, 1956[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ինքնաշխատ համակարգերի բնագավառի հայ գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (2006), պրոֆեսոր (2006): ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2014)[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վազգեն Շավարշի Մելիքյանը ծնվել է 1956 թվականի հունվարի 29-ին, Երևանում։ 1963-1970 թվականներին սովորել է թիվ 50 միջնակարգ դպրոցում։ 1973 թվականին ավարտել է Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 դպրոցը։ 1973 թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ[3]։ 1978 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի «Տեխնիկական կիբեռնետիկա» ֆակուլտետը։ 1981-1984 թվականներին սովորել է Մոսկվայի ինժեներա-ֆիզիկական ինստիտուտի «Էլեկտրոնիկա» ամբիոնի նպատակային ասպիրանտուրայում։ 1989-1991 թվականներին գիտական վերապատրաստում է անցել Վիեննայի տեխնիկական համալսարանի Ընդհանուր էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1978 թվականից աշխատել է ԵրՊԻ-ի «Հաշվողական տեխնիկա» ամբիոնում՝ որպես ճարտարագետ։ 1980 թվականից եղել է «Հաշվողական տեխնիկա» ամբիոնի ասիստենտ, 1984 թվականից՝ «Հաշվողական տեխնիկա» ամբիոնի դոցենտ, 1996-2001 թվականներին, միաժամանակ՝ ճարտարագետ հետազոտողի նորաստեղծ կրթական ծրագրի գծով Ասպիրանտական դպրոցի փոխտնօրեն[4]։ 2001 թվականից «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոնի վարիչն է և «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ ուսումնական դեպարտամենտի տնօրենը[5]։ 2018 թվականից «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Տեխնիկական գիտություններ» հանդեսի գլխավոր խմբագիրն է[6]։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1984 թվականին Մոսկվայի ինժեներաֆիզիկական ինստիտուտում ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, մեկ տարի անց՝ դոցենտի գիտական կոչում, 2006 թվականին՝ տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան և նույն տարում՝ պրոֆեսորի գիտական կոչում։ 2010 թվականին ընտրվել է Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս, 2014 թվականին՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ։
Վազգեն Մելիքյանը մենագրությունների, 250-ից ավելի գիտական և 130-ից ավելի մեթոդական աշխատանքների հեղինակ է, միջազգային գիտաժողովներում հանդես է եկել 150-ից ավելի զեկուցումներով[7]։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի կիրառական ռադիոէլեկտրոնիկայի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս
- «Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտ» Ազգային հետազոտական համալսարանի պատվավոր պրոֆեսոր, 2012
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, 2007
- Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ, 2010
- ՀՊՃՀ ոսկե մեդալ, 2011
- ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ մեդալ», 2012
- ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ, 2013
- ՀՀ ՊՆ շնորհակալագիր, 2015
- ՀՀ ԿԳՆ բարձրագույն պարգև՝ ոսկե հուշամեդալ, 2016
- ԵՊՀ ոսկեզօծ հուշամեդալ
- Հայ-ռուսական համալսարանի ոսկե մեդալ
- Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի հուշամեդալ
- Վիվասել ընկերության ոսկե մեդալ
- IEEE ավագ անդամ, 2016
- Սինոփսիս ընկերության գերազանցության մրցանակ, 2017
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.sci.am/membersview.php?id=514&langid=2
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա». www.sci.am. Վերցված է 2019 թ․ մարտի 13-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 82։
- ↑ «Վազգեն Շավարշի Մելիքյան -». npua.am. Վերցված է 2019 թ․ մարտի 13-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Vazgen Shavarsh Melikyan Bio». www.synopsys.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Վազգեն Մելիքյանը դարձավ «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Տեխնիկական գիտություններ» հանդեսի գլխավոր խմբագիր». www.ankakh.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 13-ին.
- ↑ Վազգեն Մելիքյան, 60-ամյակի առթիվ
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վազգեն Մելիքյան» հոդվածին։ |
|