Վադիմ Սելին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վադիմ Սելին
Ծնվել էհոկտեմբերի 23, 1985(1985-10-23) (38 տարեկան)
ԾննդավայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկագիր և սցենարիստ
Քաղաքացիություն Ռուսաստան

Վադիմ Վլադիմիրովիչ Սելին (ռուս.՝ Вадим Владимирович Селин, հոկտեմբերի 23, 1985(1985-10-23), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս արձակագիր, սցենարիստ, «Դեբյուտ» միջազգային գրական մրցանակի դափնեկիր՝ «Գրականություն դեռահասների համար» անվանակարգում, նախագահական թոշակավոր «Ռուսաստանի տաղանադավոր երիտասարդներ» անվանակարգում։ Հեղինակի ստեղծագործությունները ընդգրկվել են «Լավագույն ստեղծագործությունների ցուցակում»։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վադիմ Սելինը ծնվել է 1985 թվականի հոկտեմբերի 23-ին Դոնի Ռոստովում, ՌԽՖՍՀ։ 2007 թվականին ավարտել է Հարավային ֆեդերալ համալսարանի հոգեբանության ֆակուլտետը՝ «իրավաբանական հոգեբանություն» մասնագիտությումբ։ 2002 թվականին «Край городов», «Нашли!», «У Солнечных часов» ալմանախներում հրատարակվել են առաջին պատմվածքները։ 2005 թվականին Ռուսաստանի և Եվրոպայի խոշորագույն «Էքսմո» հրատարակչությունում հրատարակվել է «Ջրասույզ նավերի գիշեր» առաջին գիրքը։

2005 թվական՝ «Ջրասույզ նավերի գիշեր», «Զրահ սեփական ձեռքերով»։

2006 թվական՝ «Վայրի վարդիկ»։

2007 թվական՝ «Վեց քառորդ» («Светлые головы» հրատարակչություն), «Ծովային հեծյալ», «Հանդիպումների ցուցակ», «Աղջիկ-ամառ», «Սիրո մասին լավագույն վեպեր աղջիկների համար» հեղինակային հավաքածու։

2009 թվական՝ «Վեպ սխալմամբ», «Փարոս սիրահարների համար»։

2010 թվական՝ «Կատարյալ զույգի գաղտնիք»։ Համաքածու «Սեր համացանցով»։ Սիրո մասին վեպեր մեծ գիրք աղջիկների համար»։

2011 թվական՝ «Երկու սրտերի համաստեղություն», «Սեր երկրորդ փորձից»։

2013 թվական՝ Հավաքածու «Սիրո արևի տակ», հավաքածու «Սիրո մասին վեպերի ծննդյան մեծ գիրք աղջիկների համար»։

2014 թվական՝ «Այնտեղ, որտեղ ապրում է երազանքը»։

2016 թվական՝ «Մեծ արջ» հատվածք «Տղամարդիկ երջանկության մասին» հավաքածուում։

2017 թվական՝ «Երազանքի եզրին»։

«Խուզարկուներ», «Տեղամասային խուզարկու» սերիալների մի քանի սերիաների սցենարիստ, «Մի հեռացիր», «Վստահության ուժը», «Բժշկուհի» մելոդրամաների գաղափաների հեղինակ։

Գրական մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին «Нашли!» ալմանախի «Ծննդյան շուրջպարեր» գրական մրցույթում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։ 2006 թվականին «Ինչպես սովորել սահել սքեյթի վրա» պատմվածքի համար «Գրականություն երեխաների համար» անվանկարգում դարձել է «Դեբյուտ» միջազգային գրական մրցանակի հաղթող։ 2006 թվականին Ռուսաստանի երիտասարդ գրողների 6 ֆորումի արդյունքների համաձայն՝ ստացել է կրթաթոշակ։

Լիպկաններում Ռուսաստանի երիտասարդ գրողների 5-րդ, 6-րդ և 10-րդ ֆորումների մասնակից։ Գրողների համար 3-րդ (անցկացման վայր՝ Յասնայա Պոլյանա) և 7-րդ (անցկացման վայր՝ Մելիխովո) սեմինարների մասնակից, որոնք գրում են մանկական գրականություն։ 2006 թվականին «Գրքի հետ դեպի նոր տարի» ընթերցանության փառատոնի մասնակից (անցկացման վայր՝ Չուվաշիա քաղաք)։ 2007 թվականի «Չեխովյան օրեր» գրքային փառատոնի մասնակից (անցկացման վայր՝ Տագանրոգ)։ 2010 թվականի «Ամառը գրքի հետ» գրքային փառատոնի մասնակից (անցկացման վայր՝ Վոլգոգրադ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]