Սևագլուխ չրխկան
Սևագլուխ չրխկան | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Drasterius atricapillus
|
Սևագլուխ չրխկան (լատին․՝ Drasterius atricapillus), չրխկանների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]5-6 մմ երկարությամբ մուգ դարչնագույն մարմնով մանր բզեզ է։ Վերջույթները բաց գունավորված են, առաջնամեջքի վրա կան կողմնային երկայնակի դասավորված բծեր, իսկ վերնաթևերի վրա` երկու կամ չորս թույլ արտահայտված եզրերով բծեր։ Մազածածկը բաց գույնի է։ Առաջնամեջքի հետին անկյուններն ունեն մեկական ողնուց[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Ղրիմում, Կովկասում, Թուրքիայում, Միջին Ասիայում և Չինաստանի հյուսիսարևմտյան հատվածում։ Հայաստանում հայտնի է Սյունիքի մարզից (Մեղրի գետի ափ՝ Մեղրի քաղաքի մոտ)։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրում են հոսող ջրերի մոտ գտնվող լողափերում, հանդիպում են խոնավ ավազում և մանր հղկված գետաքարերում՝ ջրի մոտ։
Կենսաբանական առանձնահատկությունները հայտնի չեն[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծայրահեղ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է, որը Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։
Հանդիպում է հազվադեպ, հայտնի են եզակի հավաքներ, թվաքանակի փոփոխության միտումները պարզված չեն։
Վտանգման հիմնական գործոններն են մելիորատիվ և հիդրոշինարարական գործունեության հետևանքով ջրային ռեժիմի խախտումը։
Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.