Jump to content

Ստոյնա Վանգելովսկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստոյնա Վանգելովսկա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝բասկետբոլիստ
Երկիր՝ ՀՍՖՀ և  Հյուսիսային Մակեդոնիա
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 5, 1965(1965-02-05) (59 տարեկան)
Ծննդավայր՝Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Ակումբ՝ŽKK Partizan?
Հասակ՝172 սանտիմետր
Քաշ՝61 կիլոգրամ

Ստոյնա Վանգելովսկա (մակեդոներեն՝ Стојна Вангеловска, փետրվարի 5, 1965(1965-02-05), Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), հարավսլավացի, հետագայում՝ մակեդոնացի բասկետբոլիստուհի։ 1988 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստոյնա Վանգելովսկան ծնվել է 1964 թվականի փետրվարի 5-ին (ՄՕԿ-ի տվյալներով՝ 1965[1][2]), Սկոպիեում[2]։

Ստոյնա Վանգելովսկան առաջին անգամ ընդգրկվել է Հարավսլավիայի օլիմպիական հավաքականի կազմում 1984 թվականին[2]։ Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերում Ստոյնան դարձավ ամենաերիտասարդ բասկետբոլիստուհին իր երկրի հավաքականի կազմում, նա ընդամենը 19 տարեկան 176 օրական էր[3]։ Հարավսլավացի բասկետբոլիստուհիները նախնական շրջանաձև մրցաշարում հինգ խաղերից հաղթեցին ընդամենը մեկում և գրավեցին վերջին տեղը[4]։ Հարավսլավիայի բասկետբոլի հավաքականի աղջիկների համար 1984 թվականի Օլիմպիական խաղերում այդ տեղը դարձավ հանրագումարային[2][3]։

Մեդալային հաջողություններ չբերած Օլիմպիական խաղերից հետո Վանգելովսկան շարունակում էր խաղալ իր երկրի հավաքականում և հաջորդ Օլիմպիական խաղերին, հարավկորեական Սեուլում նա հանդես եկավ որպես Հարավսլավիայի հավաքականի ավագ։ Կանանց բասկետբոլի մրցաշարն անցկացվեց երկու փուլով, առաջինում ութ թիմերը բաժանվեցին երկու խմբի, որից եզրափակիչ էին դուրս գալիս առաջին երկու տեղերը գրաված թիմերը, իսկ մյուսները պայքարում էին 5-8 տեղերի համար։ Հարավսլավացի բասկետբոլիստուհիները հաղթեցին Չեխոսլովակիային և Չինաստանին, զիջեցին ԱՄՆ-ի հավաքականին՝ դուրս գալով եզրափակիչ երկրորդ տեղից[5]։ Հաղթելով Ավստրալիայի հավաքականին մեկ միավորի տարբերությամբ, Հարավսլավիայի հավաքականը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ զիջեցին ամերիկացի բասկետբոլիստուհիներին։ Ստոյնա Վանգելովսկան իր թիմի հետ դարձավ արծաթե մրցանակակիր[6]։

Հետագայում Ստոյնան դարձավ աշխարհի և Եվրոպայի առաջնության լավագույն խաղացող, իսկ սպորտային կարիերան ավարտելուց հետո դարձավ Մակեդոնիայի օլիմպիական կոմիտեի փոխնախագահ, տնօրենների խորհրդի անդամ, ինչպես նաև ընդգրկվեց Մակեդոնիայի օլիմպիական կոմիտեի Ավագների ակումբ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Stojna VANGELOVSKA - Olympic Basketball | Yugoslavia» (անգլերեն). International Olympic Committee. 2016 թ․ հունիսի 14. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Bio Stojna Vangelovska» (մակեդոներեն). mok.org.mk. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  3. 3,0 3,1 «Yugoslavia Basketball at the 1984 Los Angeles Summer Games» (անգլերեն). Olympics at Sports-Reference.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  4. «Basketball at the 1984 Los Angeles Summer Games: Women's Basketball Round-Robin» (անգլերեն). Olympics at Sports-Reference.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  5. «Basketball at the 1988 Seoul Summer Games: Women's Basketball Semi-Finals» (անգլերեն). Olympics at Sports-Reference.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  6. «Basketball at the 1988 Seoul Summer Games: Women's Basketball Final Round» (անգլերեն). Olympics at Sports-Reference.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]