Jump to content

Ստեփան Շահումյանի հուշարձան (Երևան, Շահումյանի հրապարակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեփան Շահումյանի հուշարձան (այլ կիրառումներ)
Ստեփան Շահումյանի հուշարձան

Ստեփան Շահումյանի հուշարձանը
Ընդհանուր տեղեկություններ
Կարգավիճակ ՀՀ պետական հուշարձան ID 1.6/101
Համայնք Կենտրոն
Գտնվում է Շահումյանի հրապարակում
Բարձրություն 3,5 մ
Քանդակագործ(ներ) Սերգեյ Մերկուրով
Ճարտարապետ(ներ) Իվան Ժոլտովսկի
Հիմնադրում 1931
Նյութ գրանիտ
Շինարարության ավարտ սեպտեմբերի 20, 1931
Ներկա վիճակ կանգուն


Ստեփան Շահումյանի հուշարձան, գտնվում է Երևանում, տեղադրվել է 1931 թվականին, կոմունիստական կուսակցության, ԽՍՀՄ և միջազգային բանվորական շարժման ականավոր գործիչ, մարքսիստ տեսաբան, սոցիոլոգ, ժուռնալիստ, հրապարակախոս Ստեփան Շահումյանի անվան հրապարակում։ Երևանում պաշտոնապես տեղադրված առաջին կոթողային հուշարձանն է։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հուշարձանը կառուցված է գրանիտից, բարձրությունը 3,5 մետր է։

Նախկինում Շահումյանի արձանի տեղում եղել է Սուրբ Նիկոլայի ռուսական եկեղեցին, որը քանդվել է 1920-ականների վերջին՝ հին Երևանի մի քանի այլ եկեղեցիների հետ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]