Ստեփան Ներսեսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ներսեսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ստեփան Ներսեսյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 2, 1953[1] (71 տարեկան) |
Ծննդավայր | Կրիստալինա, Գոյաս, Բրազիլիա[2] |
Քաղաքացիություն | Բրազիլիա |
Մասնագիտություն | դերասան և քաղաքական գործիչ |
Ամուսին(ներ) | Կամիլա Ամադու |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստեփան Կարապետի Ներսեսյան[3] (պորտ.՝ Stepan Nercessian, դեկտեմբերի 2, 1953[1], Կրիստալինա, Գոյաս, Բրազիլիա[2]), բրազիլահայ դերասան և քաղաքական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեփան Ներսեսյանը ծնվել է Գոյաս նահանգի Կրիստալինա քաղաքում։ Նրա կարիերան սկսվել է 1960-ական թվականների վերջին՝ «Մարսելո Զոնա Սուլ» ֆիլմում։ Նա նաև խաղացել է բեմում և հեռուստատեսությամբ՝ աշխատելով «Ռեդե Գլոբոյում» 1971-2018 թվականներին[4][5]։
Կապը Հայաստանի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեփան Ներսեսյանը դարձել է հայկական լոբբիի ձևավորման նախաձեռնողը։ 2009 թվականի սեպտեմբերի 10-ին նա առաջին անգամ այցելել է պատմական հայրենիք[3].
Ներսեսյանի գործունեության շնորհիվ դեկտեմբերի 16-ին Կամպինաս քաղաքի քաղաքապետարանը Բրազիլիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը պաշտոնապես ծանուցեց քաղաքային խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման մասին։ Ապրիլի 24-ը ներառվել է հիշարժան տարեթվերի քաղաքային օրացույցում և ամեն տարի նշվում է որպես «1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր»[3]։
Վերջին տարիներին Ստեփան Ներսեսյանը զգալիորեն ամրապնդել է կապերը Արգենտինայի, Ուրուգվայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների հետ։ Ներսեսյանի աջակցության շնորհիվ Բրազիլիայի հայ երիտասարդները հնարավորություն ունեն այցելելու Հայաստան և Արցախ[3]։
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին Ներսեսյանը Ժողովրդական սոցիալիստական կուսակցության կողմից ընտրվել է Ռիո դե Ժանեյրո քաղաքի խորհրդի անդամ, վերընտրվել է 2008 թվականին։ 2010 թվականին Բրազիլիայի համընդհանուր ընտրություններում 84006 ձայնով նա ընտրվել է Ռիո դե Ժանեյրո նահանգը ներկայացնող դաշնային պատգամավոր[6]։
Ընտրյալ ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1970 թվական՝ Մարսելո Զոնա Սուլ - Մարսելո
- 1971 թվական՝ Pra Quem Fica, Tchau - Լուի
- 1971 թվական՝ André, a Cara e a Coragem - Անդրե
- 1972 թվական՝ Revólveres Não Cospem - Ֆլորես
- 1973 թվական՝ Ամանտե Մուիտո Լուկա - Ժունիոր
- 1973 թվական՝ Primeiros Momentos - Տատա
- 1973 թվական՝ Como É Boa Nossa Empregada - Բեբետո
- 1973 թվական՝ Խիկա դա Սիլվա - Ժոզե
- 1977 թվական՝ Լյուսիո Ֆլավիո, կամ Պասաժեյրո դա Ագոնիա - ինքնասպան
- 1999 թվական՝ Օրֆեու - Պաչեկո
- 2003 թվական՝ Աստված բրազիլացի է - Բաուդելե
- 2014 թվական՝ Խուլիո Սումիու - Դելեգադո Բառիգա
- 2014 թվական՝ Ռիո, ես քեզ սիրում եմ - Պորտեյրո (հատված «Դոնա Ֆուլանա»-ից)
- 2014 թվական՝ Աղբարկղ
- 2015 թվական՝ Բախը Բրազիլիայում - Տնօրեն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Нерсесян Степан Карапетович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Em abril, Sílvio Guindane propõe um 'Acerto de Contas' no Multishow». Acerto de Contas – MULTISHOW. 2014 թ․ փետրվարի 21.
- ↑ «Teasers de 'Magnífica 70', nova série brasileira da HBO». Veja. Nova Temporada. 2015 թ․ փետրվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Biografia do Deputado(a) Federal STEPAN NERCESSIAN». Portal da Câmara dos Deputados (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփան Ներսեսյան» հոդվածին։ |
|