Ստանիսլավ Բուչնև
Քաղաքացիությունը | Ռուսաստան և Հայաստան | ||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 17, 1990[1] (33 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | դարպասապահ | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ստանիսլավ Սերգեևիչ Բուչնև (ռուս.՝ Станислав Сергеевич Бучнев, հուլիսի 17, 1990[1], Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս և հայ ֆուտբոլիստ, դարպասապահ։ Խաղում է Երևանի «Փյունիկ» ակումբում և Հայաստանի ազգային հավաքականում։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստանիսլավ Բուչնևը կարիերան սկսել է Վլադիկավկազի «Ավտոդոր» ակումբում։ Կարճ ժամանակ խաղացել է Նիժնեկամսկի «Նեֆտեխիմիկ»-ում, այնուհետև՝ երկու մրցաշրջան «Մաշուկ-ԿՄՎ»-ում՝ երկրորդ դիվիզիոնի առաջնությունում։ 2013/14 մրցաշրջանը նա անցկացրել է Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայում հանդես եկող «Անգուշտի» կազմում։ Այնտեղից նա տեղափոխվել է Աստրախանի «Վոլգար», որի կազմում անցկացրել է հարյուրից ավելի հանդիպում, իսկ 2016/17 մրցաշրջանում եղել է թիմի ավագը։
Ակումբի բյուջեի զգալի կրճատումից հետո 2017/18 ձմեռային արտամրցաշրջանում տեղափոխվել է «Տյումեն»[2]։ 2018 թվականի հոկտեմբերի 10-ին պաշտպանել է դարպասը Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ գավաթային խաղում և կարողացել է անառիկ պահել դարպասը հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[3]։
2019/20 մրցաշրջանում Բուչնևը հանդես է եկել Վորոնեժի «Ֆակելում», որից հետո տեղափոխվել է հայկական «Փյունիկ»։
Հայաստանում խաղալու ընթացքում Բուչնևը հայտարարել է, որ ունի հայկական արմատներ. հայ է պապիկի մայրը[4]։ Նրան շնորհվել է Հայաստանի քաղաքացիություն, և 2021 թվականի օգոստոսի վերջին նա հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական մասնակցելու 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղերին[5]։ Նորամուտը ազգային հավաքականում նշել է 2021 թվականի նոյեմբերի 14-ին՝ Գերմանիայի դեմ խաղում (1:4)[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ ««Тюмень» нашла вратаря, который заменит ушедшего в «Арсенал» Обухова». sportbox.ru. 2018 թ․ հունվարի 29.
- ↑ «Станислав Бучнев: «Отбитые пенальти? Я просто угадал». Тюменская арена. 2018 թ․ հոկտեմբերի 11.
- ↑ Hovhannisyan, Hayk. «Բուչնևը` հայկական արմատների և Հայաստանի հավաքական հնարավոր հրավերի մասին». VNews. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ «Российский вратарь Бучнев получил вызов в сборную Армении». sport24.ru. 2021 թ․ օգոստոսի 28.
- ↑ «Jonas Hofmann stars as Hansi Flick's Germany stay perfect in Armenia». bundesliga.com (անգլերեն). Bundesliga. 2011 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստանիսլավ Բուչնև» հոդվածին։ |
|
- Հուլիսի 17 ծնունդներ
- 1990 ծնունդներ
- Ապրող անձինք
- Վլադիկավկազ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անգուշտի ֆուտբոլիստներ
- Ավտոդորի ֆուտբոլիստներ
- Հայ ֆուտբոլիստներ
- Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ
- Հայկական ծագմամբ ռուսներ
- Մաշուկ-ԿՄՎ-ի ֆուտբոլիստներ
- Նեֆտեխիմիկ Նիժնեկամսկի ֆուտբոլիստներ
- Ռուս ֆուտբոլիստներ
- Վոլգարի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի դարպասապահներ
- Տյումենի ֆուտբոլիստներ
- Փյունիկի ֆուտբոլիստներ
- Ֆակելի ֆուտբոլիստներ