Ստանիսլավ Բուչնև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստանիսլավ Բուչնև
Քաղաքացիությունը  Ռուսաստան և  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 17, 1990(1990-07-17)[1] (33 տարեկան)
Ծննդավայր Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Դիրք դարպասապահ
Պատանեկան կարիերա
2008 Ռուսաստան Ավտոդոր
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009 Ռուսաստան Ավտոդոր 10 (-7)
2010 Ռուսաստան Նեֆտեխիմիկ 3 (-5)
2011-2013 Ռուսաստան Մաշուկ-ԿՄՎ 60 (-39)
2013-2014 Ռուսաստան Անգուշտ 20 (-41)
2014-2017 Ռուսաստան Վոլգար 111 (-118)
2018-2019 Ռուսաստան Տյումեն 40 (-45)
2019-2020 Ռուսաստան Ֆակել 11 (-16)
2020-ներկա Հայաստան Փյունիկ 18 (-12)
Ազգային հավաքական
2021-ներկա Հայաստան Հայաստան 1 (-4)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ստանիսլավ Սերգեևիչ Բուչնև (ռուս.՝ Станислав Сергеевич Бучнев, հուլիսի 17, 1990(1990-07-17)[1], Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս և հայ ֆուտբոլիստ, դարպասապահ։ Խաղում է Երևանի «Փյունիկ» ակումբում և Հայաստանի ազգային հավաքականում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանիսլավ Բուչնևը կարիերան սկսել է Վլադիկավկազի «Ավտոդոր» ակումբում։ Կարճ ժամանակ խաղացել է Նիժնեկամսկի «Նեֆտեխիմիկ»-ում, այնուհետև՝ երկու մրցաշրջան «Մաշուկ-ԿՄՎ»-ում՝ երկրորդ դիվիզիոնի առաջնությունում։ 2013/14 մրցաշրջանը նա անցկացրել է Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայում հանդես եկող «Անգուշտի» կազմում։ Այնտեղից նա տեղափոխվել է Աստրախանի «Վոլգար», որի կազմում անցկացրել է հարյուրից ավելի հանդիպում, իսկ 2016/17 մրցաշրջանում եղել է թիմի ավագը։

Ակումբի բյուջեի զգալի կրճատումից հետո 2017/18 ձմեռային արտամրցաշրջանում տեղափոխվել է «Տյումեն»[2]։ 2018 թվականի հոկտեմբերի 10-ին պաշտպանել է դարպասը Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ գավաթային խաղում և կարողացել է անառիկ պահել դարպասը հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[3]։

2019/20 մրցաշրջանում Բուչնևը հանդես է եկել Վորոնեժի «Ֆակելում», որից հետո տեղափոխվել է հայկական «Փյունիկ»։

Հայաստանում խաղալու ընթացքում Բուչնևը հայտարարել է, որ ունի հայկական արմատներ. հայ է պապիկի մայրը[4]։ Նրան շնորհվել է Հայաստանի քաղաքացիություն, և 2021 թվականի օգոստոսի վերջին նա հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական մասնակցելու 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղերին[5]։ Նորամուտը ազգային հավաքականում նշել է 2021 թվականի նոյեմբերի 14-ին՝ Գերմանիայի դեմ խաղում (1:4)[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. ««Тюмень» нашла вратаря, который заменит ушедшего в «Арсенал» Обухова». sportbox.ru. 2018 թ․ հունվարի 29.
  3. «Станислав Бучнев: «Отбитые пенальти? Я просто угадал». Тюменская арена. 2018 թ․ հոկտեմբերի 11.
  4. Hovhannisyan, Hayk. «Բուչնևը` հայկական արմատների և Հայաստանի հավաքական հնարավոր հրավերի մասին». VNews. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 16-ին.
  5. «Российский вратарь Бучнев получил вызов в сборную Армении». sport24.ru. 2021 թ․ օգոստոսի 28.
  6. «Jonas Hofmann stars as Hansi Flick's Germany stay perfect in Armenia». bundesliga.com (անգլերեն). Bundesliga. 2011 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստանիսլավ Բուչնև» հոդվածին։