Jump to content

Սվին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալաշնիկովի ավտոմատի (ԱԿ-47) սվին։

Սվին, զինվորական հրացանի փողի ծայրին հագցվող և իբրև պատերազմական զենք՝ խոցելու համար գործածվող սրածայր պողպատե ձող կամ դանակաձև սայր։

Ըստ ավանդության, հրազենին կցված սվինի գործածումը սկիզբ է առել 17-րդ դարի առաջին կեսին, հարավարևմտյան Ֆրանսիայի Բայոն քաղաքում, այստեղից էլ՝ ֆրանսերեն baïonnette բառը («սվին»), որը օգտագործվում է աշխարհի գրեթե բոլոր լեզուներում։ Ժամանակակիցների նկարագրությամբ, վաղ տեսակի սվինն իրենից ներկայացնում էր մոտավորապես մեկ ֆուտ երկարություն ունեցող ուղիղ, երկկողմանի մետաղյա սայր, փայտե բռնակոթով, որը կարելի էր փակցնել մուշկետի փողին։ Հետագայում այս նորաստեղծ զենքի չափսերը բավականաչափ փոքրացվել էին, և նրա համբավն ու կիրառումը լայն տարածում էր գտել ամբողջ Եվրոպայում։ Շուտով այն փոխարինեց տեգին։

Առաջին սվինները լուրջ թերություններ ունեին. օրինակ՝ ձեռնամարտում օգտագործելու համար սվինը պետք էր մտցնել մուշկետի փողի մեջ և հետևաբար զենքն այլևս հնարավոր չէր օգտագործել որպես հրազեն։ Բացի այդ, շատ դեպքերում սվինը խցկվում էր հրացանի փողի մեջ և այն դժվար էր կամ անկարելի էր դուրս հանել։ 17-րդ դարի վերջերում սվինի փակցման մեխանիզմը կատարելագործվել էր՝ բռնակի վրա օղակ ավելացնելով, որի շնորհիվ այն կարելի էր ամրացնել հրացանի փողի ծայրի շուրջ։

Կալաշնիկովի հրացանի սվին դանակները

Ըստ շեղբի ձևերի տարբերվում են՝

  • ասեղնավոր՝
    • կլոր,
    • թրաշավոր՝
      • եռակող (երբեմն այն անվանում են նաև ռուսական),
      • քառակող (դրա տարատեսակն է համարվում շեղանկյուն շեղբը),
      • տավրաձև (T-աձև կտրվածքով)
  • շեղբավոր՝
    • սվին վաղր (այդ թվում նաև յաթաղանի սվինը)
    • սվին դանակ՝ դանակային տիպի տափակ շեղբ (երբեմն կռնակի վրա առկա է ատամնավոր սրվածք) ձեռքի բռնվածքի համար կոթով, ինչպես նաև զենքին և պատյանին ամրացվելու հարմարանքով, կարող է օգտագործվել նաև որպես սղոց կամ կծաքցան։
  • գործիքային՝
    • սվին բահ,
    • սվին շամփուր,
    • սվին երկճղի հենակ (օրինակ՝ սվինը Սիմոնովի ավտոմատ հրացանի համար),
    • սվին սղոց (նաև կարող է դասվել շեղբավոր սվինի հատուկ տարատեսակին),
    • և այլն։

Ըստ ամրացման տեսակի՝

  • հանովի
  • չհանվող

Ժամանակակից օգտագործում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինյալ ուժերում բազմալիցք հրացանի արմատավորման և զարգացման հետևանքով սվինի դերը մարտական գործողություններում բավականին ընկավ, թեև բանակներում (հետևակազորում և այլ զորքի տեսակներում) շարունակվում է սվինի կիրառման զինամարզանքները։

Սվինամարտի զինամարզանք (ԱՄՆ ծովային հետևակազոր
Կարմիրբանակայինների ուսուցում: 1941 թվական, օգոստոս:

Ժամանակակից ձեռնամարտի կարևոր խնդիրներից մեկն է համարվում սվինամարտին տիրապետելու հմտությունը, այսինքն ավտոմատով կամ հրացանով, որոնց ամրակցված է սվինը։

XX հարյուրամյակի 40-50-ական և 60-ական թվականներին ԽՍՀՄ-ում գոյություն ուներ այնպիսի մարզաձև, ինչպիսին է առաձգական սվինով կարաբիններով սուսերամարտը։ Անց էին կացվում սվինամարտի ԽՍՀՄ և Զիված ուժերի առաջնություններ։ Այդ մրցումները համարվում էին մարտիկի հավելյալ պատրաստությունը զենքով ձեռնամարտ վարելու, մարտին հոգեպես պատրաստ լինելու և գոտեմարտի ժամանակ հոգեբանական կայունության համար։

Սվինամարտի համալիր պատրաստությունը թույլ է տալիս վստահ մարտը վարել ինչպես զենքով, այդպես էլ առանց դրա։ Կարաբինով պաշտպանվելու և հարձակվելու սկզբունքների ընդհանուր օրենքները պատրաստության մարզա-խաղային ձևում տեղափոխվում են ժամանակակից զենքի վրա և յուրացվում են պաշտպանողական գործողություններ հակահարձակման անցնելու գործողությունների հետ մեկտեղ։

Այդ ամենը զինծառայողին թույլ է տալիս հոգեպես պատրաստված լինել զինամթերքը ծախսելու դեպքում անցնել զենքով ձեռնամարտի՝ առանց զենքը գետնին վայր դնելու։

Սվինը և ժամանակակից զինված ուժերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի մարտին ԱՄՆ Բանակը որոշում է կայացրել հրաժարվել սվինից և զինվորներին սվինամարտի հնարքներն սովորեցնելուց։ Այդ որոշումը պայմանավորված է նրանով, որ Պենտագոնի կարծիքով, ժամանակակից պատերազմի պայմաններում սվինը այլևս անհրաժեշտ և հուսալի զենք չի համարվում։ Այնուամենայնիվ, ԱՄՆ Ծովային հետևակը հայտարարել է, որ սվինից դեռ չի պատրաստվում հրաժարվել[1]։

2009 թվականի սեպտեմբերին Թագավորական Շոտլանդական գնդի լեյտենանտ Ջ. Ադամսոնը պարգևատրվել է Ռազմական Խաչ շքանշանով նրա համար, որ մերձամարտում սվին դանակի հարվածով սպանել է թալիբների գնդացրորդին (նրա հրացանի փամփուշտները վերջացել էին, իսկ վերալիցքավորելու ժամանակ չկար)[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]