Jump to content

Սպիտակապոչ արծիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակապոչ արծիվ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Ընտանիք Ճուռակներ
Լատիներեն անվանում
Haliaeetus albicilla
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

  Տարածվածություն

Սպիտակապոչ արծիվ (լատին․՝ Haliaeetus albicilla), ճուռակների ընտանիքի թռչուն։ Կլոր տարի չվահյուր է, հազվագյուտ։

Արտաքին կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 70-90 սմ է, թևերի բացվածքը՝ 200-240 սմ, կենդանի զանգվածը՝ 3-6,5 կգ։ Խոշոր գիշատիչ թռչուն է՝ լայն թևերով։ Մարմինը դարչնագույն է, թափահարող փետուրները՝ սևավուն-դարչնագույն, կտուցը հզոր է, պոչը՝ կարճ, ծայրը՝ բութ, սպիտակ։ Թռչելիս գլուխն ու պոչը մարմնի համեմատությամբ հավասարաչափ դուրս են ցցվում։ Հասուն թռչնի պոչը սպիտակ է, գլուխը, վիզը, կուրծքը և մեջքի վերին մասը՝ բաց դարչնագույն, կտուցը և մոմաքթարմատը՝ դեղին։ Երիտասարդի փետրածածկը (նաև պոչը) ավելի մուգ է։

Բնակվում է ծառերին մոտ բաց ջրային տարածություններում, Սևանա լճում, ձկնաբուծական ավազաններում, գետահովիտներում, ջրածածկ հարթավայրերում։ Սնվում է առավելապես ձկներով և այլ ողնաշարավորներով, լեշերով։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ռուսաստանի ողնաշարավոր կենդանիներ։ Սպիտակապոչ արծիվ Արխիվացված 2021-10-15 Wayback Machine
  • «Орлан-белохвост». animalbox.ru — Կենդանական աշխարհի հանրագիտարան — Описание, фото- и видео материалы. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 25-ին.
  • Փոքր սպիտակապոչ արծիվ / Haliaeetus albicilla
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակապոչ արծիվ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակապոչ արծիվ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։