Սպիտակ օձիքի հանցագործություն
Ենթակատեգորիա | Հանցագործություն, հանցանք | |
---|---|---|
Կոչվել է ի պատիվ | սպիտակ օձիք | |
Հայտնաբերող կամ հնարող | Էդվին Սաթերլենդ |
«Սպիտակ օձիքի հանցագործություն», եզր, որը վերաբերում է ֆինանսական դրդապատճառներով, ոչ բռնի կամ ոչ ուղղակի բռնի հանցագործությանը, որը կատարվել է անհատների, ձեռնարկությունների և պետական մասնագետների կողմից[1]։ Ենթադրվում է, որ հանցագործությունները կատարել են միջին խավի անձինք՝ ֆինանսական շահերի համար[2]։ Այն առաջին անգամ սահմանել է սոցիոլոգ Էդվին Սաթերլենդը 1939 թվականին որպես «հանցագործություն, որը կատարվել է հարգարժան և սոցիալական բարձր դիրք ունեցող անձի կողմից իր զբաղմունքի ընթացքում»[3]։ Սպիտակ օձիքի տիպիկ հանցագործությունները կարող են ներառել աշխատավարձի գողություն, խարդախություն, կաշառակերություն, Պոնցիի սխեմաներ, ինսայդերների առևտուր, աշխատանքային ռեկետ, յուրացում, կիբերհանցագործություն, հեղինակային իրավունքների խախտում, փողերի լվացում, ինքնության գողություն և կեղծիք[4] Սպիտակ օձիքի հանցագործությունը համընկնում է կորպորատիվ հանցագործության հետ։
Սահմանման հարցեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից քրեագիտությունը հիմնականում նախընտրում է դասակարգել հանցագործության տեսակը և թեման.
- Հանցագործության տեսակի համաձայն, օրինակ՝ գույքային հանցագործություն, տնտեսական հանցագործություն և այլ կորպորատիվ հանցագործություններ, ինչպիսիք են բնապահպանական և առողջության և անվտանգության օրենքների խախտումները։ Որոշ հանցագործություններ հնարավոր են միայն հանցագործի ինքնության պատճառով, օրինակ՝ անդրազգային փողերի լվացման համար պահանջվում է բանկերի բարձրաստիճան աշխատակիցների մասնակցությունը։ Սակայն Հետաքննությունների դաշնային բյուրոն որդեգրել է նեղ մոտեցում՝ սահմանելով սպիտակ օձիքի հանցագործությունը որպես «այն անօրինական գործողություններ, որոնք բնութագրվում են խաբեությամբ, թաքցնելով կամ վստահության խախտմամբ և որոնք կախված չեն ֆիզիկական ուժի կամ բռնության կիրառումից կամ սպառնալիքից» (1989 թ. 3)։ Թեև սպիտակ օձիքի հանցագործության իրական չափն ու արժեքը անհայտ են, բայց Հետաքննությունների դաշնային բյուրոն և Խարդախության վկայագրված քննողների ասոցիացիան գնահատել են, որխարդախության վերացման դեպքում Միացյալ Նահանգների տարեկան ծախսերը կնվազեն $300-ից մինչև $660 մլրդ[5]։
- Ըստ իրավախախտի տեսակի, օրինակ՝ ըստ սոցիալական դասի կամ բարձր սոցիալ-տնտեսական կարգավիճակի, վստահության կամ մասնագիտության կամ ակադեմիական որակավորման, հանցավոր վարքի դրդապատճառների ուսումնասիրությամբ, օրինակ՝ ագահություն կամ դեմքը կորցնելու վախ, եթե տնտեսական դժվարությունները ակնհայտ դառնան[6]։ Շովերը և Ռայթը մատնանշում են հանցագործության էական չեզոքությունը, ինչպես սահմանված է օրենքով[7]։ Այն գրեթե անխուսափելիորեն նկարագրում է վարքագիծը վերացական ձևով, այլ ոչ թե այն կատարող անձանց բնավորությանը հղում անելով։ Այսպիսով, մի հանցագործությունը մյուսից տարբերվելու միակ ձևն այն կատարողների նախապատմությունն ու բնութագրերն են։
- Կազմակերպչական մշակույթի, այլ ոչ թե իրավախախտի կամ հանցագործության, որը համընկնում է կազմակերպված հանցավորության հետ։ Ափելբաումը և Չեմբլիսն առաջարկում երկակի սահմանում[8].
- Աշխատանքային հանցագործություն, որը տեղի է ունենում, երբ հանցագործությունները կատարվում են անձնական շահերը խթանելու համար, ասենք՝ գրառումները փոփոխելով և գերգանձումներով, կամ մասնագետների կողմից հաճախորդներին խաբելով։
- Կազմակերպչական կամ կորպորատիվ հանցագործություն, որը տեղի է ունենում այն ժամանակ, երբ կորպորատիվ ղեկավարները հանցավոր գործողություններ են կատարում իրենց ընկերության օգտին` գերգանձումներով կամ գների ֆիքսմամբ, կեղծ գովազդով և այլն։
Նախատեսված պատիժներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միացյալ Նահանգներում սպիտակ օձիքի հանցագործությունների համար պատիժները կարող են ներառել ազատազրկման, տուգանքների, վնասի փոխհատուցման, հանրային աշխատանքների, իրավունքների զրկման, պայմանական ազատազրկման կամ այլ այլընտրանքային պատիժների համակցություն[9][10]։ Այս պատիժները խստացել են Ջեֆրի Սքիլինգի և Էնրոնի սկանդալից հետո, երբ 2002 թվականին ընդունվել է Սարբանեյնզ-Օքսլիի օրենքը Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից և օրենքը ստորագրել է նախագահ Ջորջ Բուշի՝ սահմանելով նոր հանցագործություններ և մեծացնելով պատիժները այնպիսի հանցագործությունների համար, ինչպիսիք են փոստով և հեռախոսային խարդախությունը։ Երբեմն այդ հանցագործությունների համար պատիժը դժվար է որոշել, քանի որ դատարաններին համոզելը, որ հանցագործի արածը ինքնին մարտահրավեր է[11]։ Այլ երկրներում, օրինակ՝ Չինաստանում, սպիտակ օձիքներով հանցագործներին կարող են մահապատիժ սահմանել ծանրացուցիչ հանգամանքների դեպքում[12], սակայն որոշ երկրներում առավելագույնը 10–25 տարվա ազատազրկում է նախատեսված։ Որոշ երկրներ, ինչպիսիք են Կանադան, կողմերի միջև հարաբերությունները համարում են դատավճռի կարևոր հատկանիշ, երբ առկա է վստահության խախտում[13]։ Սպիտակ օձիքի հանցագործության անհավասար դատավճիռների վերաբերյալ հարցերը շարունակում են քննարկվել[14]։ Այս տեսակի հանցագործութունների բացահայտմամբ զբաղվող Հետաքննությունների դաշնային բյուրոն վիճակագրական տեղեկատվություն է հավաքում խարդախության մի քանի տարբեր հանցագործությունների վերաբերյալ (խարդախություններ և վարկային քարտերի կամ բանկոմատների խարդախություն, իրեն ուրիշի տեղ ներկայացնել, բարեկեցության խարդախություն և դրամական խարդախություն էլեկտրոնային միջոցների կիրառմամբ), կաշառակերություն, կեղծիքներ և յուրացումներ[15]։
ԱՄՆ-ում սպիտակ օձիքի հանցագործությունների համար տրված ամենաերկար պատիժներից են՝
- Նորման Շմիդտ և Չարլզ Լյուիս (330 տարի և 30 տարի համապատասխանաբար «բարձր եկամտաբեր ներդրումների» սխեմայի համար),
- Բեռնարդ Մեդոֆ (150 տարի 65 միլիարդ դոլարի խարդախության սխեմայի համար),
- Ֆրեդերիկ Բրանդաու (55 տարի 117 միլիոն դոլար Պոնցիի սխեմայի համար),
- Մարտին Սիգիլիտո (40 տարի 56 միլիոն դոլար Պոնցիի սխեմայի համար),
- Էդուարդո Մասֆերեր (30 տարի հաշվապահական խարդախության համար),
- Չալանա ՄաքՖարլանդ (30 տարի հիփոթեքային խարդախության սխեմայի համար),
- Լենս Պոուլսեն (30 տարի 2,9 միլիարդ դոլարի խարդախության համար)[16]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «FBI — White-Collar Crime». FBI.
- ↑ Blundell, Jonathan (2014). Cambridge IGCSE Sociology coursebook. Cambridge University Press. էջ 195. ISBN 978-1-107-64513-4.
- ↑ Sutherland, Edwin Hardin (1950). White Collar Crime. New York: Dryden Press, p. 9.
- ↑ «White Collar Criminal Defense Guide». Law Offices of Randy Collins (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ Friedrichs, David O. (2009). Trusted Criminals: White Collar Crime In Contemporary Society (4 ed.). Wadsworth Publishing. էջ 50. ISBN 978-0495600824. citing Kane and Wall, 2006, p. 5
- ↑ Benson, Michael L. (1985). «Denying the Guilty Mind: Accounting for Involvement in a White-Collar Crime*». Criminology (անգլերեն). 23 (4): 583–607. doi:10.1111/j.1745-9125.1985.tb00365.x. ISSN 1745-9125.
- ↑ Shover, Neal & Wright, John Paul (eds.) (2000). Crimes of Privilege: Readings in White-Collar Crime. Oxford: Oxford University Press. 0-19-513621-7
- ↑ Appelbaum, Richard; Chambliss, William J. (1997). Sociology: A Brief Introduction. New York: Longman Pub Group. էջ 117. ISBN 9780673982797.
- ↑ Rubino, Esq. PA, Frank. «White Collar Crime - An Overview». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «Penalties for White Collar Crime». Blumberg & Associates. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 30-ին.
- ↑ Hagan, John; Parker, Patricia (1985). «White-Collar Crime and Punishment: The Class Structure and Legal Sanctioning of Securities Violations». American Sociological Review. 50 (3): 302–316. doi:10.2307/2095541. ISSN 0003-1224. JSTOR 2095541.
- ↑ «Is China's White-Collar Death Penalty Fair?». The American Lawyer. Վերցված է 2012 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «What is Breach of Trust in Canada?». Alexander Ejsmont. Արխիվացված է օրիգինալից 2018-10-14-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Podger, Prof. Ellen S. (2007 թ․ փետրվարի 21). «Throwing Away the Key». Yale Law Journal. Վերցված է 2012 թ․ հունվարի 30-ին.
- ↑ Barnett, Cynthia. «The Measurement of White-Collar Crime Using Uniform Crime Reporting (UCR) Data» (PDF). FBI.gov. Federal Bureau of Investigation. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ Liz Moyer, In Pictures: The Longest White-Collar Prison Sentences, Forbes (24 June 2009); Webster Groves Attorney, Clergyman Will Spend The Rest Of His Life In Prison For $56 Million Ponzi Scheme (December 12, 2012).
|