Սպիտակ բրիգադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակ բրիգադ
Изображение логотипа
Ընդհանուր տեղեկություն
Տեսակդիմադրություն
Երկիր Բելգիա
Մտնում էBelgian Resistance?
ՇրաբԱնտվերպեն, Ֆլանդրիա, Բելգիա
Անվանված էՄարսել Լուետտ
Ստեղծվեցհուլիսի 23, 1940
ՀիմնադիրՄարսել Լուետտ
ՃակատամարտերԵրկրորդ համաշխարհային պատերազմ
Լուծարվեցօգոստոսի 6, 2021

Սպիտակ բրիգադ (հոլ.՝ Witte Brigade, ֆր.՝ Brigade blanche, ամբողջական անվանումը՝ Ֆիդելիոյի Սպիտակ բրիգադ, հոլ.՝ Witter Brigade-Fidelio), Երկրորդ համաշխարհային պատերազմի բելգիական հակաֆաշիստական դիմադրության խումբ, որը հիմնադրվել է 1940 թվականի ամռանը Անտվերպենում, Մարսել «Ֆիդելիո» Լուետտի կողմից[1]։ Այն ի սկզբանե հայտնի է եղել որպես «Գյոզական խումբ», հետագայում վերանվանվել է «Ֆիդելիոյի Սպիտակ բրիգադ»։

Բրիգադի անվանումն ընդունվել է որպես հակակշիռ ՍՍ-ի ունտերշտուրմֆյուրեր Ռայմոն Տոլեների գլխավորությամբ գործող այսպես կոչված «Սև բրիգադի» (գերմ.՝ Schwarze Brigade)[2]՝ կոլաբորացիոնիստական ջոկատի, որը զբաղվել է գերմանամետ Ֆլամանդական ազգային միության քարոզչությամբ։ Բրիգադի շտաբը տեղակայված է եղել Անտվերպենում, բայց դրա մասնաճյուղեր է ունեցել նաև Գենտում, Լիրում, Աալստում, Բրյուսելում և Բելգիայի այլ քաղաքներում, բելգիական ծովափի Վաասլանդի և Վալոնիայի մարզերում։ Անձնակազմի մեծ մասը եղել են Լեոպոլդ III թագավորի կողմնակիցներ, աջակողմյան կուսակցությունների և որոշ կաթոլիկ կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք անբարյացակամությամբ են տրամադրված եղել գերմանական ստորաբաժանումների և նացիոնալ-սոցիալիզմի նկատմամբ։ Կազմակերպությունն ունեցել է հակակոմունիստական կողմնորոշում[3]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիգադը զբաղվել է հակագերմանական քարոզչությամբ՝ իրենց հետ համագործակցող կոլաբրոցիոնիստների ցուցակներ կազմելով և հայրենասիրական ցույցեր կազմակերպելով Բելգիայի ազգային տոներին, ինչպիսիք են հուլիսի 21-ը, Բելգիայի ազգային օրը և նոյեմբերի 11-ը` Առաջին աշխարհամարտում գերմանական կայսրության կապիտուլացիայի օրը։ Խումբը հրատարակել է «Միշտ միասին» թերթը (ֆր.՝ Unis Toujours, հոլ.՝ Steeds verenigd)՝ ընդհանուր առմամբ թողարկելով 80 համար։ Զբաղվել է նաև հետախուզությամբ՝ ռազմական տեղեկություններ հավաքելով Անտվերպենի նավահանգստի և Մեծ Բրիտանիայում գերմանացիների պլանավորված դեսանտ իջեցնելու վերաբերյալ և օգնել է վնասված դաշնակից օդաչուներին հասնել Անգլիա։ Բրիգադը մշտական կապի մեջ է եղել հետախուզական երեք ցանցերի՝ «Լյուկ»-ի, «Բրեյվերի» և «Զերո գրուպ»-ի հետ։ Նա նաև միակ խումբն է եղել, որը պատերազմի սկզբում կապ է պահպանել Բելգիական վտարանդի կառավարության և բրիտանական կառավարության հետ։

Բրիգադի անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիգադում ծառայում էին բավականին շատ ոստիկաններ (Դորն քաղաքից)։ 1943 թվականից Բելգիայում սկսվեցին հակաֆաշիստների զանգվածային ձերբակալություններ և Սպիտակ բրիգադը չխուսափեց այդ միջադեպից։ Այսպես, մեկ նիստում 59 մարդ միանգամից ուղարկվեցին մահվան ճամբարներ, իսկ բրիգադի ակտիվիստներից մեկի մոտ գտան շարժման անդամների ցուցակը։ 1944 թվականի հունվարին ձերբակալեցին ևս 62 մարդ, իսկ 1944 թվականի մայիսի 9-ին բրիգադի ղեկավար Մարսել Լուետին, որին ուղարկեցին Զաքսենհաուզենի համակենտրոնացման ճամբար, որտեղից էլ շուտով ազատ արձակվեց և վերադարձավ Անտվերպեն[1]։ Ընդհանուր առմամբ բրիգադի հաստատված 3750 անդամներից 400-ը զոհվեցին պատերազմի ընթացքում։ Բրիգադի հայտնի ակտիվիստներից առանձնանում էին Էժեն Կոլզոնը և Մոնիկ դե Բիսսին։ Բրիգադի գործողություններին մասնակցեց Լեհաստանի միացյալ աշխատավորների կուսակցության ապագա առաջին քարտուղար Էդվարդ Գերեկը։

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակ բրիգադը, համագործակցելով Գաղտնի բանակի, Անկախության ճակատի, Ազգային ռոյալիստական շարժման և G խմբի հետ, օգնեց դաշնակիցներին վերցնել Անտվերպենի նավահանգիստը։ Բելգիայի ազատագրումից հետո, գիտական աշխատություններում և մամուլում պատշաճը հատուցելով բրիգադի առաջնորդին, այն պաշտոնապես կոչվեց Ֆիդելիոյի Սպիտակ բրիգադ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Breendonk - Memorial». www.breendonk.be. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 31-ին.
  2. «Over 'Moffenmeiden', zwarten en collaborateurs». politics.be. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 31-ին.
  3. Всемирная история / редколл., отв. ред. В. П. Курасов. том 10. М., «Мысль», 1965. стр.70-71

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «De Witte Brigade» (հոլանդերեն). Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 31-ին.