Սպարտակ (ֆիլմ-բալետ, 1975)
Սպարտակ ռուս.՝ Спартак | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | ֆիլմ-բալետ և դրամա |
Թվական | 1977 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վադիմ Դերբենյով և Յուրի Գրիգորովիչ |
Դերակատարներ | Վլադիմիր Վասիլև, Māris Liepa?, Նատալյա Բեսսմերտնովա և Nina Timofeeva? |
Երաժշտություն | Արամ Խաչատրյան |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 95 րոպե |
«Սպարտակ» (ռուս.՝ «Спартак»), խորհրդային գունավոր լայնէկրան ֆիլմ-բալետ, որը նկարահանվել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում, Մեծ թատրոնի համանուն ներկայացման էկրանավորումը Արամ Խաչատրյանի երաժշտության վրա (1968)։ Բեմադրվել է 1975 թվականին Վադիմ Դերբենյովի համահեղինակությամբ պարուսույց Յուրի Գրիգորովիչի հետ[1]։ Առաջին անգամ վարձույթում հայտնվել է 1977 թվականի հունվարին[2]։
Պատմությունն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի երաժշտությամբ և Սիմոն Վիրսալաձեի բեմադրությամբ Յուրի Գրիգորովիչի բալետի պրեմիերան տեղի է ունեցել ԽՍՀՄ Մեծ թատրոնում 1968 թվականին, 1970 թվականին ներկայացման ստեղծողներն ու կատարողները արժանացել են Լենինյան մրցանակի։ 1975-1976 թվականներին ներկայացումը էկրանավորվել է բալետի արտիստների և Մեծ թատրոնի նվագախմբի մասնակցությամբ. կինոթատրոններում ֆիլմ-բալետի պրեմիերան կայացել է 1977 թվականի հոկտեմբերի 7-ին։ 2007 թվականին ֆիլմը վերականգնվել է «Մոսֆիլմ» կինոընկերության կողմից։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Բալետի հիմքում Ռաֆաելո Ջովանոլիի «Սպարտակ» պատմական վեպի սյուժեն է, որը պատմում է մ. թ. ա. I դարում Հին Հռոմում տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Գլադիատոր Սպարտակը դառնում է ստրուկների ապստամբության ղեկավարը, որը դաժանորեն ճնշում է հռոմեական զորավար և պետական գործիչ Մարկոս Կրասսոսը։ Ապստամբության ֆոնին զարգանում է Սպարտակի և նրա կնոջ՝ Ֆրիգիայի սիրային պատմությունը, որին հակադրվում է Կրասսոսի և կուրտիզանուհի Էգինայի սիրային ինտրիգը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վլադիմիր Վասիլև – Սպարտակ
- Մարիս Լիեպա – Կրասսոս
- Նատալյա Բեսսմերտնովա – Ֆրիգիա
- Նինա Տիմոֆեևա – Էգինա
- ԽՍՀՄ Մեծ թատրոնի մենակատարներ ու կորդեբալետ
Երաժիշտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԽՍՀՄ Մեծ թատրոնի նվագախումբ
- Դիրիժոր՝ Ալգիս Ժյուրայտիս
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բեմադրող ռեժիսորներ և սցենարի հեղինակներ՝ Վադիմ Դերբենյով, Յուրի Գրիգորովիչ
- Խորեոգրաֆիան՝ Յուրի Գրիգորովիչի
- Կոմպոզիտոր՝ Արամ Խաչատրյան
- Բեմադրող նկարիչներ՝ Սիմոն Վիրսալաձե, Վալենտին Վիրվիչ
- Բեմադրող օպերատորներ՝ Վադիմ Դերբենյով, Վիկտոր Պիշչալնիկով
- Ռեժիսոր՝ Ի. Կուզնեցովա
- Օպերատոր՝ Վալենտին Պիգանով
- Կոստյումների նկարիչներ՝ Սիմոն Վիրսալաձե, Տ. Կասպարով
- Նկարիչ-գրիմարար՝ Օ․ Սերգեևա
- Հնչյունային ռեժիսորներ՝ Վլադիմիր Կուրգանսկի, Յու. Կոկժայան
- Մոնտաժող՝ Ալլա Աբրամովա
- Խմբագիր՝ Ն. Բոյարովա
- Լույսի վարպետ՝ Ա. Գոլովանով
- Ռեժիսորի օգնական՝ Եվգենի Վզորովա
- Օպերատորի օգնական՝ Ա. Սկորինին
- Բալետմայստերի օգնականներ՝ Նիկոլայ Սիմաչյով, Գ․ Սիտնիկովա, Լ. Գլյուստովա
- Համակցված նկարահանումներ․
- Օպերատոր՝ Վիկտոր Ժդանով
- Նկարիչ՝ Ալբերտ Ռուդաչենկո
- Տնօրեն՝ Ադոլֆ Ֆրադիս
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««Спартак» на сайте «Мосфильма»». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.
- ↑ О выходе «Спартака» на экраны мира
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Spartacus(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Балет: энциклопедия. Гл. ред. Ю. Н. Григорович. М.: Советская энциклопедия, 1981.
- Русский балет. Энциклопедия. БРЭ, «Согласие», 1997.
- «Спартак» (фильм-балет, 1975) в Мегаэнциклопедии Кирилла и Мефодия
- «Спартак» на сайте онлайн-кинотеатра «Мосфильма» Արխիվացված 2019-08-20 Wayback Machine
- «Спартак» на сайте www.ivi.ru
- «Спартак» на YouTube
|