Սպարտակ (ֆիլմ-բալետ, 1975)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպարտակ
ռուս.՝ Спартак
Երկիր ԽՍՀՄ
Ժանրֆիլմ-բալետ և դրամա
Թվական1977
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎադիմ Դերբենյով և Յուրի Գրիգորովիչ
ԴերակատարներՎլադիմիր Վասիլև, Māris Liepa?, Նատալյա Բեսսմերտնովա և Nina Timofeeva?
ԵրաժշտությունԱրամ Խաչատրյան
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն95 րոպե

«Սպարտակ» (ռուս.՝ «Спартак»), խորհրդային գունավոր լայնէկրան ֆիլմ-բալետ, որը նկարահանվել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում, Մեծ թատրոնի համանուն ներկայացման էկրանավորումը Արամ Խաչատրյանի երաժշտության վրա (1968)։ Բեմադրվել է 1975 թվականին Վադիմ Դերբենյովի համահեղինակությամբ պարուսույց Յուրի Գրիգորովիչի հետ[1]։ Առաջին անգամ վարձույթում հայտնվել է 1977 թվականի հունվարին[2]։

Պատմությունն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի երաժշտությամբ և Սիմոն Վիրսալաձեի բեմադրությամբ Յուրի Գրիգորովիչի բալետի պրեմիերան տեղի է ունեցել ԽՍՀՄ Մեծ թատրոնում 1968 թվականին, 1970 թվականին ներկայացման ստեղծողներն ու կատարողները արժանացել են Լենինյան մրցանակի։ 1975-1976 թվականներին ներկայացումը էկրանավորվել է բալետի արտիստների և Մեծ թատրոնի նվագախմբի մասնակցությամբ. կինոթատրոններում ֆիլմ-բալետի պրեմիերան կայացել է 1977 թվականի հոկտեմբերի 7-ին։ 2007 թվականին ֆիլմը վերականգնվել է «Մոսֆիլմ» կինոընկերության կողմից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալետի հիմքում Ռաֆաելո Ջովանոլիի «Սպարտակ» պատմական վեպի սյուժեն է, որը պատմում է մ. թ. ա. I դարում Հին Հռոմում տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Գլադիատոր Սպարտակը դառնում է ստրուկների ապստամբության ղեկավարը, որը դաժանորեն ճնշում է հռոմեական զորավար և պետական գործիչ Մարկոս Կրասսոսը։ Ապստամբության ֆոնին զարգանում է Սպարտակի և նրա կնոջ՝ Ֆրիգիայի սիրային պատմությունը, որին հակադրվում է Կրասսոսի և կուրտիզանուհի Էգինայի սիրային ինտրիգը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժիշտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ Մեծ թատրոնի նվագախումբ
  • Դիրիժոր՝ Ալգիս Ժյուրայտիս

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բեմադրող ռեժիսորներ և սցենարի հեղինակներ՝ Վադիմ Դերբենյով, Յուրի Գրիգորովիչ
  • Խորեոգրաֆիան՝ Յուրի Գրիգորովիչի
  • Կոմպոզիտոր՝ Արամ Խաչատրյան
  • Բեմադրող նկարիչներ՝ Սիմոն Վիրսալաձե, Վալենտին Վիրվիչ
  • Բեմադրող օպերատորներ՝ Վադիմ Դերբենյով, Վիկտոր Պիշչալնիկով
  • Ռեժիսոր՝ Ի. Կուզնեցովա
  • Օպերատոր՝ Վալենտին Պիգանով
  • Կոստյումների նկարիչներ՝ Սիմոն Վիրսալաձե, Տ. Կասպարով
  • Նկարիչ-գրիմարար՝ Օ․ Սերգեևա
  • Հնչյունային ռեժիսորներ՝ Վլադիմիր Կուրգանսկի, Յու. Կոկժայան
  • Մոնտաժող՝ Ալլա Աբրամովա
  • Խմբագիր՝ Ն. Բոյարովա
  • Լույսի վարպետ՝ Ա. Գոլովանով
  • Ռեժիսորի օգնական՝ Եվգենի Վզորովա
  • Օպերատորի օգնական՝ Ա. Սկորինին
  • Բալետմայստերի օգնականներ՝ Նիկոլայ Սիմաչյով, Գ․ Սիտնիկովա, Լ. Գլյուստովա
  • Համակցված նկարահանումներ․
    • Օպերատոր՝ Վիկտոր Ժդանով
    • Նկարիչ՝ Ալբերտ Ռուդաչենկո
  • Տնօրեն՝ Ադոլֆ Ֆրադիս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]