Սանտա Մարիա դելլա Սալյուտե
Սանտա Մարիա դելլա Սալյուտե իտալ.՝ Basilica di Santa Maria della Salute | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | votive church? և փոքր բազիլիկ |
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Վենետիկ |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Վենետիկի պատրիարքություն |
Հիմնական ամսաթվերը | 17-րդ դար |
Ժառանգության կարգավիճակ | ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս |
Նվիրված | Our Lady of Good Health? |
Անվանված | Մարիամ Աստվածածին |
Ճարտարապետ | Բալդասսարե Լոնգենա |
Ճարտարապետական ոճ | բարոկկո ճարտարապետություն |
Հիմնադրված | 17-րդ դար |
47 մետր | |
Երկարություն | 70 մետր |
Լայնություն | 47 մետր |
Շինանյութ | Istrian stone? |
Santa Maria della Salute (Venice) Վիքիպահեստում | |
basilicasalutevenezia.it |
Սանտա Մարիա դելլա Սալյուտե (իտալ.՝ Basilica di Santa Maria della Salute), տաճար Վենետիկում՝ Դորսոդուրո շրջանի Մեծ ջրանցքի վրա։
Կառուցվել է 1630-1631 թթ. քաղաքը ժանտախտից ազատելու պատվին։ Ժանտախտի համաճարակը խլել է շուրջ 100 000 կյանք, որը կազմում էր քաղաքի բնակչության ավելի քան մեկ երրորդը։
1631 թվականին երիտասարդ ճարտարապետ Բալտասար Լոնգենը սկսել է շինարարությունը Մեծ Խորհրդի և դոժ Նիկոլո Կոտարինիի թույլտվությամբ։ Շինարարությունը շարունակվել է ավելի քան կես դար և ավարտվեց 1681 թվականին։ Իսկ սրբագործվել է ճարտարապետի մահից հետո։
Ըստ պահպանված տվյալների, եկեղեցու հիմքի համար օգտագործվել է ավելի քան մեկ միլիոն փայտե գերաններ, նրանցից ավելի քան 100000 խփվել է ներքևի մասում, որպես սյուներ։
Նոյեմբերի 21-ին, այն օրը, երբ Կաթոլիկ եկեղեցին նշում է «Սուրբ Աստվածածնի տաճարի մուտքը» տոնը, նշվում է Ֆեստա դելա Սալյուտեյում։ Այդ օրը դոժի Պալատից մինչև տաճար ստեղծվում է պոնտոնային կամուրջ։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բազիլիկը կառուցվել է ութանիստ ձևով։ Խորանի վերևում ավելի ուշ կառուցվեց ավելի փոքր չափսերով երկրորդ գմբեթը։ Գլխավոր գմբեթը տեղադրվել է 15 շերտերով թմբուկի վրա, որոնցից յուրաքանչյուրում կան զույգ պատուհաններ՝ շրջանակված կամարներով։ Տաճարի մուտքը զարդարված է հաղթական կամարներով։ Ճակատային մասը զարդարված է Միխայիլ հրեշտակապետի քանդակներով, ով սպանել էր քանդակներին։
2010 թվականի օգոստոսի 30-ին եկեղեցում հրդեհ է բռնկվել, որի ժամանակ ջրի մեջ էր մնացել Տիցիանի «Դավիդ և Գոլիաֆ» նկարը և երկու այլ նկարներ։ Նկարը պատկերում է երիտասարդ Դավիթին, սուրը իջեցրած և ձեռքերը դեպի երկինք պարզած՝ Գոլիաֆի անգլուխ մարմնի մոտ[1]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «В Венеции во время тушения пожара пострадала картина Тициана». РИА Новости. 2010 թ․ օգոստոսի 30. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտա Մարիա դելլա Սալյուտե» հոդվածին։ |
|