Հոլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոլի

Տեսակփառատոն և գարնանային փառատոն
ԱմսաթիվPhalguna Purnima?
Տոնվում է Հնդկաստան[1],  Նիդերլանդներ և  Նեպալ[2]
Հոլի

Հոլի (հինդի՝ होली) կամ գույների փառատոն, հայտնի է Պհագվահ և Գույների փառատոն՝ ամենամյա հնդկական գարնան փառատոն։ Հնդկաստանի ամենահայտնի տոներից է, որը խորհրդանշում է գարնանամուտը, ինչպես նաև բարու հաղթանակը՝ չարի նկատմամբ։ Այն տոնվում է ամբողջ աշխարհում, Հնդկաստանի բնակիչների կողմից՝ ի նշան ազատության ու կապանքներից ձերբազատման։ Այն գոյություն ունի արդեն 2000 տարուց ավելի։ Տոնվում է գրեթե երկու օր, փետրվարի վերջի ու մարտի սկզբի նորալուսնի ժամանակ։ Հնդկաստանի գրեթե բոլոր տոները կապված են լուսնային փուլերի հետ։ Երբ շատ սպասված գարունը մուտք է գործում իր իրավունքների մեջ, փառատոնի մասնակիցները իրար ջրում են գունաներկված ջրով ու ցանում են բուժիչ խոտերի ծաղկաթերթեր՝ տոնը վերածվելով պայծառ գույների շքերթի։ Գարնանային եղանակը Հնդկաստանում փոփոխական է, ուստի հաճախակի են տարածվում տարբեր վարակները։ Այդ պատճառով են տոնը հագեցնում հատկապես Այուրվեդի սուրբ բժիշկների կողմից առաջարկվող բուժիչ խոտաբույսերով։ Այս տոնին մարդիկ ձգտում են հագնվել հնարվորինս պարզ, ոչ փայլող ու ճչացող հագուստներով։ Իսկ ամենակարևոր զարդարանքներն այդ տոնին համարվում են ժպիտներն ու կոլորիտային հագուստները։ Որքան շատ գույներ կան մարդկանց հագուստների վրա, ուրեմն այնքան բարիքներով կօրհնի նրանց Աստված։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկական աստվածները նշում են հոլին

Տոնի ծագման մասին կան մի քանի վարկածներ, որոնք կապ ունեն Հնդկաստանի շրջանների հետ[3]։ Ամենահին և հայտնի վարկածը հինդուական առասպելն է այն մասին, թե ինչպես Շիվան իր հայացքով վառում է Կամուին[4]։ Բացի դրանից, Հնդկաստանի հյուսիսային մասում տոնի ավանդույթները կապում են Կրիշնայի և նրա աղջիկ-հովիվ խաղի[5] մասին։ Այնուամենայնիվ, ամենատարածվածը այն վարկածն է, որ տոնն իր արմատներով կապվում է հինդուիստական մի առասպելի հետ, ըստ որի Վիշնանան մրցում է Հոլիկի աստվածային ոգու հետ, ում անունն ուղղակիորեն կապված է տոնի հետ և ում խրտվիլակը վառում են տոնի խարույկին։

Տոնակատարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոնակատարությունը կատարվում է գարնան սկզբին և տևում է երկու-երեք օր (փետրվարի վերջից մինչև մարտի սկիզբը)։ Հնդկական օրացույցով Հոլին տոնվում է լիալուսնի օրերին։ Տոնի առաջին օրը` երեկոյան մոտ կրակ վառելու համար օգտագործվում է հսկայական խրտվիլակ կամ զարդարված ծառ, խորհրդանշելով Հոլիկի այրումը, ինչպես նաև խոշոր եղջերավոր անասուններին անց են կացնում կրակի և ածուխի վրայով։ Երկրորդ օրը հայտնի է Դհալունդի անունով։ Իսկ երրորդ օրը տոնի մասնակիցները կազմակերպում են երթ մինչև մթնշաղ, միմյանց ներկելով գունավոր փոշիներով ու իրար վրա լցնելով հորդառատ ջուր և ցեխ։ Տոնակատարության մեջ ներառված են մի քանի օրգանական տարրեր։

Տարրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տոնին պատրաստվում է հատուկ ըմպելիք «տանդայ», զարդարված «բհանգոմ»-ով` պարունակելով մարիխուանայի ոչ այդքան մեծ քանակություն։ Երաժշտական ուղեկցումը կատարվում է դհոլի և այլ հնդկական ավանդական գործիքների միջոցով։

Տարածաշրջանային տարբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանգլադեշում տոնը հայտնի է Դալյետրա կամ Բաշոնտո Ուտշոպ (բառացիորեն՝ գարնանային տոնակատարություն) անուններով։ Հոլին չի համարվում միայն հնդկական տոն, ըստ այլ կրոնների (սիխիզմ, ջայնիզմ և պռոչիխ) այն ունի տարբեր բացատրություններ։ Ավելի աղմկոտ և տոնական ձևը նշվում է Պենջամայում, որտեղ տոնին մասնակցում են թե հնդիկներ, թե սիկհեր:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. (unspecified title)ISBN 9781851099801
  2. (unspecified title)ISBN 9781443838252
  3. Վասիլկով, 1996, էջ 441
  4. Վասիլկով 1996, էջ 441-442
  5. Ալբեդիլ,1996, էջ 245-246

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]