Կաղապար:Այսօր/Նոյեմբերի 3
Հիմնական հոդված՝ Նոյեմբերի 3
- 1882 թ. – ծնվել է Յակուբ Կոլասը, բելառուս նշանավոր գրող, բելառուս գրականության հիմնադիրներից ու դասականներից մեկը (մահ. 1956 թ.)։
- 1906 թ. – Բեռլինում Միջազգային Ռադիոտելեգրաֆային կոնվենցիայով SOS հաղորդագրությունը ընդունվեց որպես փրկության օգնության միասնական ազդանշան։
- 1928 թ. – Թուրքիան Արաբական այբուբենից անցավ Լատինականին։
- 1914 թ. – մահացել է Գեորգ Թրակլը, ավստրիացի բանաստեղծ (ծն. 1887 թ.)։
- 1954 թ. – մահացել է Անրի Մատիսը, ֆրանսիացի մեծ նկարիչ (ծն. 1869 թ.)։
- 1976 թ. – տեղի ունեցավ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը։
- 1978 թ. – Դոմինիկան անկախացավ Միացյալ Թագավորությունից։
- 1997 թ. – մահացել է Աշոտ Նավասարդյանը, հայ նշանավոր պետական և քաղաքական գործիչ (ծն. 1950 թ.)։