Իվան Էլգերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Էլգերա
իսպ.՝ Iván Helguera
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 28, 1975(1975-03-28)[1][2][3] (49 տարեկան)
Ծննդավայր Սանտանդեր, Իսպանիա
Հասակ 185 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
Իսպանիա Ռասինգ (Սանտանդեր)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1994—1995 Իսպանիա Ռասինգ (Սանտանդեր) B ? (?)
1995 Իսպանիա Ռևիլյա ? (?)
1995—1996 Իսպանիա Մանչևո 13 (2)
1996—1997 Իսպանիա Ալբասետե 14 (2)
1997—1998 Իտալիա Ռոմա 8 (0)
1998—1999 Իսպանիա Էսպանյոլ 37 (2)
1999—2007 Իսպանիա Վալենսիա 25 (1)
1994—2008 Ընդհանուր կարիերայում 326 (26)
Ազգային հավաքական
1998—2004 Իսպանիա Իսպանիա 47 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Իվան Էլգերա Բուխիյա (իսպ.՝ Iván Helguera Bujía, մարտի 28, 1975(1975-03-28)[1][2][3], Սանտանդեր, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Լինելով կիսապաշտպան՝ հրաշալի տիրապետել է պաշտպանական և հարձակվողական գործողություններին։ Հանդես է եկել «Ռեալ Մադրիդի» և «Վալենսիայի» կազմում։ Հայտնի է դարձել որպես Մադրիդի «Ռեալի» խաղացող, որի կազմում անցկացրել է 8 մրցաշրջան։

Իսպանիայի հավաքականում անցկացրել է 47 խաղ և խփել է 3 գոլ։ Իր երկիրը ներկայացրել է 2002 թվականի աշխարհի առաջնությունում, 2000 և 2004 թվականների Եվրոպայի առաջննություններում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1975 թվականի մարտի 28-ին Կանտաբրիայի Սանտանդեր քաղաքում։ Իվան Էլգերան իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է ոչ մեծ ակումբներում՝ «Մանչեգոյում» և «Ալբասետեում»՝ Սեգունդայի 1996/97 մրցաշրջանում խաղադաշտում հայտնվելով 14 անգամ։ Հետագայում Էլգերային իր հայրենակից Սեզար Գոմեսին հետ միասին գնել է իտալական «Ռոման», բայց այնտեղ մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո Իվան Էլգերան հեռացել է ակումբից, որպեսզի միանա «Էսպանյոլին», որտեղ անցկացրած հիանալի ելույթների շնորհիվ պայմանագիր է կնքել Մադրիդի գրանդի՝ «Ռեալի» հետ դեռ 1998/99 մրցաշրջանը չավարտված[4]։

Հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի հավաքականի կազմում նորամուտը նշել է 1998 թվականի նոյեմբերի 18-ին Իտալիայի դեմ խաղում, որն ավարտվել է 2:2 հաշվով։

Մասնակցել է Եվրոպայի առաջնությանը 2000 և 2004 թվականներին, ինչպես նաև 2002 թվականի աշխարհի առաջնությանը։

Ակումբային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիա Ռեալ Մադրիդ

Իսպանիա Վալենսիա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Էլգերա» հոդվածին։