Իվան Էլգերա
Իվան Էլգերա իսպ.՝ Iván Helguera | |||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||||||||||||||||
| Քաղաքացիությունը |
| ||||||||||||||||||||||||||
| Ծննդյան ամսաթիվ | մարտի 28, 1975[1][2][3] (50 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
| Ծննդավայր | Սանտանդեր, Իսպանիա | ||||||||||||||||||||||||||
| Հասակ | 185 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||
| Քաշ | 75 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||
| Դիրք | պաշտպան | ||||||||||||||||||||||||||
| Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
|
| |||||||||||||||||||||||||||
| Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
| Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
|
| |||||||||||||||||||||||||||
| * Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: | |||||||||||||||||||||||||||
Իվան Էլգերա Բուխիյա (իսպ.՝ Iván Helguera Bujía, մարտի 28, 1975[1][2][3], Սանտանդեր, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Լինելով կիսապաշտպան՝ հրաշալի տիրապետել է պաշտպանական և հարձակվողական գործողություններին։ Հանդես է եկել «Ռեալ Մադրիդի» և «Վալենսիայի» կազմում։ Հայտնի է դարձել որպես Մադրիդի «Ռեալի» խաղացող, որի կազմում անցկացրել է 8 մրցաշրջան։
Իսպանիայի հավաքականում անցկացրել է 47 խաղ և խփել է 3 գոլ։ Իր երկիրը ներկայացրել է 2002 թվականի աշխարհի առաջնությունում, 2000 և 2004 թվականների Եվրոպայի առաջննություններում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1975 թվականի մարտի 28-ին Կանտաբրիայի Սանտանդեր քաղաքում։ Իվան Էլգերան իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է ոչ մեծ ակումբներում՝ «Մանչեգոյում» և «Ալբասետեում»՝ Սեգունդայի 1996/97 մրցաշրջանում խաղադաշտում հայտնվելով 14 անգամ։ Հետագայում Էլգերային իր հայրենակից Սեզար Գոմեսին հետ միասին գնել է իտալական «Ռոման», բայց այնտեղ մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո Իվան Էլգերան հեռացել է ակումբից, որպեսզի միանա «Էսպանյոլին», որտեղ անցկացրած հիանալի ելույթների շնորհիվ պայմանագիր է կնքել Մադրիդի գրանդի՝ «Ռեալի» հետ դեռ 1998/99 մրցաշրջանը չավարտված[4]։
Հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսպանիայի հավաքականի կազմում նորամուտը նշել է 1998 թվականի նոյեմբերի 18-ին Իտալիայի դեմ խաղում, որն ավարտվել է 2:2 հաշվով։
Մասնակցել է Եվրոպայի առաջնությանը 2000 և 2004 թվականներին, ինչպես նաև 2002 թվականի աշխարհի առաջնությանը։
Ակումբային ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իսպանիայի առաջնության հաղթող – 2001, 2003, 2007
- Իսպանիայի Սուպերգավաթի դափնեկիր – 2001, 2003
- Չեմպիոնների Լիգայի հաղթող – 2000, 2002
- ՈՒԵՖԱ Սուպերգավաթի դափնեկիր – 2002
- Միջմայրցամաքային գավաթի դափնեկիր – 2002
- Իսպանիայի գավաթի դափնեկիր – 2008
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 Enciclopèdia de l'esport català (կատ.) — Grup Enciclopèdia, 2012.
- ↑ 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ http://www.bdfutbol.com/en/j/j1144.html Профиль на BDFutbol.com
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Էլգերա» հոդվածին։ |
| ||||||
- Մարտի 28 ծնունդներ
- 1975 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սանտանդեր քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Էսպանյոլի ֆուտբոլիստներ
- Իսպանացի տղամարդ ֆուտբոլիստներ
- Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Ռասինգ Սանտանդերի ֆուտբոլիստներ
- Ռոմայի ֆուտբոլիստներ
- Վալենսիայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
