Դեյնզե քաղաքը գտնվում է Բելգիայի կենտրոնական մասում, Արևելյան Ֆլանդրիա նահանգում, Գենտից 20 կիլոմետր արևմուտք, Լիս գետի վրա։ Բնակչությունը մոտ 29,000 մարդ է (2008 թվական)։
Առաջին անգամ հիշատակվել է 890 թվականին Դոնզա անունով։ Միջնադարում այստեղ զարգացած է եղել գործվածքների արտադրությունը և պահպանել է իր նշանակությունը մինչ օրս։ Քաղաքային տնտեսության մեջ կարևոր նշանակություն ունի չորեքշաբթի օրերին անցկացվող ընտանի թռչունների մեծածախ առևտուրը։
Օիդոնկ ամրոցը կառուցվել է 1595 թվականին իսպանա-ֆլամանդական ոճով հնամենի ամրոցի հիմքի վրա և համարվում է Բելգիայի ամենահետաքրքիր կառույցներից մեկը։ Քաղաքի ուշագրավ վայրերից է 12-րդ դարում կառուցված Մարիամ Աստվածածին գոթական եկեղեցին։