«Վահան Ազատյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 30. Տող 30.
[[Կատեգորիա:Կարմիր աստղի շքանշանի ասպետներ]]
[[Կատեգորիա:Կարմիր աստղի շքանշանի ասպետներ]]
[[Կատեգորիա:ԽՄԿԿ անդամներ]]
[[Կատեգորիա:ԽՄԿԿ անդամներ]]
[[Կատեգորիա:Դպրոցի տնօրեններ]]

13:48, 31 Մարտի 2022-ի տարբերակ

Վահան Ազատյան
Ծնվել է1919
ԾննդավայրԲերդավան, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն
Մահացել էդեկտեմբերի 22, 2014(2014-12-22)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունմանկավարժ և քիմիկոս
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան
ԱնդամությունԽՄԿԿ

Վահան Արշակի Ազատյան (1919, Բերդավան, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն - դեկտեմբերի 22, 2014(2014-12-22)), հայ մանկավարժ, հեղինակ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։ ԽՄԿԿ անդամ

Կենսագրություն

Վահան Ազատյանը ծնվել է 1919 թվականին, Նոյեմբերյանի շրջանի Ղալաչա (այժմ՝ Բերդավան) գյուղում։ 1939 թվականին ավարտել է Երևանի քիմիական տեխնիկումը։ Կարճ ժամանակահատված աշխատել է Կիրովի անվան քիմիական կոմբինատում, այնուհետև զբաղվել է մանկավարժական գործունեությամբ, հայրենի գյուղում եղել ուսուցիչ, ուսմասվար, դպրոցի տնօրեն[1]։

Մասնակցություն Երկրորդ աշխարհամարտում

1941 թվականին զորակոչվել է բանակ։ 1941-1943 թվականներին մասնակցել է Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ») գործողություններին։ Մարտնչել է Կուրսկ-Օրյոլի աղեղում, Բրյանսկի մատույցներում։ Մարտերում աչքի է ընկել խիզախությամբ[փա՞ստ]:

Պատերազմից հետո հաշմանդամության երկրորդ խմբի կարգավիճակով վերադարձել է տուն։

Հետպատերազմյա գործունեություն

1952-1954 թվականներին եղել է ՀԿԿ Նոյեմբերյանի շրջկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, այնուհետև՝ մինչև 1965 թվականը, շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, ժողկրթության բաժնի վարիչ, Կողբ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն։ Եղել է քիմիայի և բնագիտության ուսուցիչ։

Պարգևներ

  • Կարմիր աստղի շքանշան
  • Մեդալներ

Երկեր

  • Վրեժի բոցով։ Երևան։ Հայաստան, 1987[2]։
  • Խավարից դեպի լույս։ Երևան։ Արձագանք, 2002[3]։

Ծանոթագրություններ

  1. Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ 3 գիրք: Հարությունյան, Աշոտ Հովսեփի, Մելքումյան, Հայկազ Ստեփանի, Սուքիասյան, Աղվան Ղազարի: Երևան, «Լույս», 1987:
  2. Ազատյան, Վահան Արշակի (1987). Կարապետյան, Ա Գ (ed.). Վրեժի բոցով. Երևան: Հայաստան.
  3. Ազատյան, Վահան Արշակի (2002). Բաբաջանյան, Վարուժան (ed.). Խավարից դեպի լույս: Ակնարկներ Նոյեմբերյանի շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման եւ լուսավորության գործի պատմության վերաբերյալ. Երևան: Արձագանք.