Վահան Ազատյան
Վահան Ազատյան | |
---|---|
Ծնվել է | 1919 |
Ծննդավայր | Բերդավան, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն |
Մահացել է | դեկտեմբերի 22, 2014 |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | մանկավարժ և քիմիկոս |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՄԿԿ |
Վահան Արշակի Ազատյան (1919, Բերդավան, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն - դեկտեմբերի 22, 2014), հայ մանկավարժ, հեղինակ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։ ԽՄԿԿ անդամ
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վահան Ազատյանը ծնվել է 1919 թվականին, Նոյեմբերյանի շրջանի Ղալաչա (այժմ՝ Բերդավան) գյուղում։ 1939 թվականին ավարտել է Երևանի քիմիական տեխնիկումը։ Կարճ ժամանակահատված աշխատել է Կիրովի անվան քիմիական կոմբինատում, այնուհետև զբաղվել է մանկավարժական գործունեությամբ, հայրենի գյուղում եղել ուսուցիչ, ուսմասվար, դպրոցի տնօրեն[1]։
Մասնակցություն Երկրորդ աշխարհամարտում[խմբագրել | խմբագրել կոդը]
1941 թվականին զորակոչվել է բանակ։ 1941-1943 թվականներին մասնակցել է Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ») գործողություններին։ Մարտնչել է Կուրսկ-Օրյոլի աղեղում, Բրյանսկի մատույցներում։ Մարտերում աչքի է ընկել խիզախությամբ[փա՞ստ]:
Պատերազմից հետո հաշմանդամության երկրորդ խմբի կարգավիճակով վերադարձել է տուն։
Հետպատերազմյա գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1952-1954 թվականներին եղել է ՀԿԿ Նոյեմբերյանի շրջկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, այնուհետև՝ մինչև 1965 թվականը, շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, ժողկրթության բաժնի վարիչ, Կողբ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն։ Եղել է քիմիայի և բնագիտության ուսուցիչ։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կարմիր աստղի շքանշան
- Մեդալներ
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ 3 գիրք։ Հարությունյան, Աշոտ Հովսեփի, Մելքումյան, Հայկազ Ստեփանի, Սուքիասյան, Աղվան Ղազարի։ Երևան, «Լույս», 1987:
- ↑ Ազատյան Վահան Արշակի (1987)։ Կարապետյան Ա Գ, ed.։ Վրեժի բոցով։ Երևան: Հայաստան
- ↑ Ազատյան Վահան Արշակի (2002)։ Բաբաջանյան Վարուժան, ed.։ Խավարից դեպի լույս։ Ակնարկներ Նոյեմբերյանի շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման եւ լուսավորության գործի պատմության վերաբերյալ։ Երևան: Արձագանք