«Ֆրեդ Ապոստոլի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-books.google.ru/ +books.google.am/)
Տող 110. Տող 110.
* [http://www.findagrave.com/cgi-bin/fg.cgi?page=gr&GRid=58564700 Էջը findagrave.com կայքում]{{ref-en}}
* [http://www.findagrave.com/cgi-bin/fg.cgi?page=gr&GRid=58564700 Էջը findagrave.com կայքում]{{ref-en}}
{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}
[[Կատեգորիա:Ամերիկացի բռնցքամարտիկներ]]
[[Կատեգորիա:Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ]]

11:43, 6 Հոկտեմբերի 2021-ի տարբերակ

Ֆրեդ Ապոստոլի
Ընդհանուր տեղեկություններ
Ծննդյան անունԱլֆրեդո Ապոստոլի (անգլ.՝ Alfredo Apostoli)
Մականուն(անգլ.՝ Boxing Bell Hop)
ՔաղաքացիությունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ1913 թվական փետրվարի 2
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահվան ամսաթիվ1973 թվական նոյեմբերի 29
Մահվան վայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաշային կարգմիջին
Դիրքաջլիկ
Հասակ177 սմ
Թափ178 սմ
Պրոֆեսիոնալ կարիերա
Վերջին մարտԴեկտեմբերի 1, 1948 (1948-12-01)
Մարտերի թիվ72
Հաղթանակների թիվ61
Հաղթանակ նոկաուտով31
Պարտություն10
Ոչ ոքի1
boxrec-ի ցանկ

Ալֆրեդո «Ֆրեդ» Ապոստոլի (անգլ.՝ Alfredo "Fred" Apostoli; փետրվարի 2, 1913(1913-02-02), Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ - նոյեմբերի 29, 1973(1973-11-29), Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի բռնցքամարտիկ։ Միջինքաշային կարգում աշխարհի չեմպիոն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։

1943 թվականին «Ռինգ» ամսագրի վարկածով ճանաչվել է «Տարվա բռնցքամարտիկ»։

Կենսագրություն

Ծնվել է 1913 թվականի փետրվարի 2-ին Սան Ֆրանցիսկոյում։ Ունեցել է 3 եղբայր և քույր։ Մայրը մահացել է, երբ նա եղել է 7 տարեկան։ Հայրը չի կարողացել պահել երեխաներին և նրանց ուղարկել է տատիկի տանը ապրելու։ Հետո Ֆրեդը հայտնվել է մանկատանը։ Հենց այդտեղ էլ սկսել է զբաղվել բռնցքամարտով[1]։

Սիրողական գործունեություն

Խաղաղօվկիանոսյան ափի չեմպիոն է դարձել առաջին կիսամիջինքաշային կարգում։ Միջինքաշային կարգում հաղթել է «Ոսկե ձեռնոցներ» մրցաշարում (Խաղաղօվկիանոսյան ափ)։ 1934 թվականին հաղթել է AAU ազգային առաջնությունում։

Պրոֆեսիոնալ գործունեություն

Պրոֆեսիոնալ ռինգում նորամուտը նշել է 1934 թվականի հոկտեմբերի 8-ին։ Հակառակորդին տեխնիկական նոկաուտով հաղթել է 3-րդ ռաունդում[2]։

Առաջին մարդ Ֆրեդի Սթիլ

1935 թվականի ապրիլի 1-ին, ունենալով ընդամենը 6 մարտ, հանդիպել է փարձառու բռնցքամարտիկ Ֆրեդի Սթիլի հետ։ Սթիլը այդ ժամանակ ունեցել էր 100 մարտ, որոնցից միայն երկուսն էր ավարտել պարտությամբ։ Նա տեխնիկական նոկաուտի է ենթարկել Ալֆրեդոյին միայն վերջին՝ 10-րդ ռաունդում։ Դա եղել է նրա կարիերայում առաջին պարտությունը[3]։

1936 թվականի մայիսին միավորներով միջինքաշային կարգում հաղթել է Բեյբա Ռիսկոյին[4]։

1936 թվականի հոկտեմբերի 9-ի միավորներով հաղթել է կիսամիջին և միջինքաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Լու Բրույարային[5]։

1937 թվականի հունվարի 27-ին միավորներով պարտվել է Կեն Օվերլինին[6]։

1937 թվականի փետրվարի 17-ին միավորներով հաղթել է Սոլի Քրիգերին[7]։

1937 թվականի ապրիլի 14-ին նրանք նորից են հանդիպել։ Այս անգամ Ալֆրեդոն հակառակորդին տեխնիկական նոկաուտի է ենթարկել 5-րդ ռաունդում[8]։

Չեմպիոնական մարտ Մարսել Թիլի դեմ

1937 թվականի սեպտեմբերի 23-ին հանդիպել է միջինքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Մարսել Թիլի հետ։ Վերջինիս մոտ ուժեղ պատռվածք է առաջացել։ Մրցադատավորը 10-րդ ռաունդում կանգնեցրել է մարտը։ Մարտի կանգնեցման պահին Թիլը գլխավորել է հաշիվը։ Ապոստոսլին հաղթող է ճանաչվել տեխնիկական նոկաուտով։ Այդ մարտից հետո Թիլը ավարտել է կարիերան[9]։

Երկրորդ մարտ Ֆրեդի Սթիլի դեմ

1937 թվականի հունվարի 7-ին երկրորդ անգամ հանդիպել է Ֆրեդի Սթիլի հետ։ 9-րդ ռաունդում հաղթող է ճանաչվել տեխնիկական նոկաուտով[10]։ Այդ պարտությունը Սթիլի կարիերայում 130 մարտերից եղել է երրորդը։ Ապոստոլին նվաճել է NYSAC վարկածով միջինքաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Մարտ Յանգ Կորբետի դեմ

1938 թվականի փետրվարի 22-ին միավորներով պարտվել է Յանգ Կորբետին[11]։

1938 թվականի նոյտեմբերի 18-ին նրանց միջև կայացել է ռևանշ-հանդիպում։ 8-րդ ռաունդում հաղթել է տեխնիկական նոկաուտով և պաշտպանել իր տիտղոսը[12]։

1939 թվականի սկզբներին երկու անգամ հանդիպել է Բիլի Կոնի հետ (հունվարի 6 և փետրվարի 10)։ Երկու անգամ էլ զիջել է միավորներով[13][14]։ Խաղաշրջանակի ժամանակ դրված չի եղել չեմպիոնի տիտղոսը։

Տիտղոսի կորուստ

1939 թվականի հոկտեմբերի 2-ին տիտղոսի պաշտպանության համար հանդիպել է Սեֆերինո Գարսիային։ Ֆիլիպինացին Ֆրեդին նոկաուտի է ենթարկել 7-րդ ռաունդում և նվաճել չեմպիոնի տիտղոսը[15].

Մարտ Մելիո Բետինայի դեմ

1940 թվականի հունվարի 5-ին միավորներով հաղթել է կիսամիջինքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Մելիո Բետինային[16]։

1940 թվականի փետրվարի 2-ին երկրորդ անգամ հանդիպել է Մելիո Բետինայի հետ։ Մենամարտը պետք է տեղի ունենար 15 ռաունդով։ 12-րդ ռաունդից հետո Ապոստոլիի կողմը հրաժարվել է շարունակել մարտը[17]։

1940 թվականի նոյեմբերի 19-ին միավորներով պարտվել է միջինքաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Թոնի Զեյլին[18]։

1942 թվականի հունիսի 26-ին երկրորդ անգամ է հանդիպել Կեն Օվերլինի հետ։ Մարտը ոչ ոքի է ավարտվել[19]։

Երկրորդ համաշխարհային պատերազմ

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերում՝ «Կոլումբիա» հածանավի վրա։

Վերադարձ ռինգ

1946 թվականին վերադարձել է պրոֆեսիոնալ ռինգ։

1947 թվականի նոյեմբերի 17-ին միավորներով հաղթել է աշխարհի չեմպիոնի տիտղոսի նախկին հավակնորդ Ջորջ Աբրամսին[20]։

1948 թվականի դեկտեմբերի 1-ին միավորներով պարտվել է քիչ հայտնի բռնցքամարտիկ Էրլ Թյորներին, որից հետո էլ ավարտել է կարիերան[21]։

Ճանաչում

  • 1978 թվականին ներառվել է «Ռինգ» ամսագրի Փառքի ցուցակում։
  • Ներառվել է Բռնցքամարտի փառքի համաշխարհային սրահում։
  • 2003 թվականին ներառվել է Բռնցքամարտի փառքի միջազգային սրահում։

Տիտղոսներ

Ձեռքբերումներ
Նախորդող՝
Ֆրեդի Սթիլ
NYSAC վարկածով միջինքաշային կարգում աշխարհի չեմպիոն
1938 թվական նոյեմբերի 18 - 1939 թվական հոկտեմբերի 2
Հաջորդող՝
Սեֆերինո Գարսիա

Գրականություն

Ծանոթագրություններ

  1. James B. Roberts, Alexander G. Skutt The Boxing Register: International Boxing Hall of Fame Official Record Book. — Итака. : McBooks Press, 2006. — С. 276.
  2. «Oct 8, 1934. Civic Auditorium, San Francisco, California, USA».(չաշխատող հղում)
  3. «Freddie Steele vs. Fred Apostoli (1st meeting)».
  4. «Fight:103860».
  5. «Fight:249875».
  6. «Fight:188842».
  7. «Fight:168245».
  8. «Apr 14, 1937. Hippodrome, New York, New York, USA».(չաշխատող հղում)
  9. «Marcel Thil vs. Fred Apostoli».
  10. «Freddie Steele vs. Fred Apostoli (2nd meeting)».
  11. «Fight:132033».
  12. «Fight:132037».
  13. «Billy Conn vs. Fred Apostoli (1st meeting)».
  14. «Feb 10, 1939. Madison Square Garden, New York, New York, USA».(չաշխատող հղում)
  15. «Fred Apostoli vs. Ceferino Garcia».
  16. «Jan 5, 1940. Madison Square Garden, New York, New York, USA».(չաշխատող հղում)
  17. «Fight:238863».
  18. «Tony Zale vs. Fred Apostoli».
  19. «Jun 26, 1942. Foreman Field, Naval Base, Norfolk, Virginia, USA».(չաշխատող հղում)
  20. «Fred Apostoli vs. Georgie Abrams».
  21. «Dec 1, 1948. Auditorium, Oakland, California, USA».(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ