«Թորոս Եդեսիացի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Հայ իշխաններ ՀոթՔաթ գործիքով
Տող 11. Տող 11.
[[Կատեգորիա:11-րդ դարի հայեր]]
[[Կատեգորիա:11-րդ դարի հայեր]]
[[Կատեգորիա:Շանլըուրֆայի մարզի պատմություն]]
[[Կատեգորիա:Շանլըուրֆայի մարզի պատմություն]]
[[Կատեգորիա:Հայ իշխաններ]]





18:18, 25 Սեպտեմբերի 2021-ի տարբերակ

Թորոս Եդեսիացի
Դիմանկար
Ծնվել է11-րդ դար
Մահացել էմարտի 9, 1098
Մահվան վայրՈւռհա
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն
Մասնագիտությունպաշտոնյա, ռազմական գործիչ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԴուքս
Բալդուին I Երուսաղեմցու մուտքը Ուռհա (Եդեսիա)

Թորոս Կուրապաղատ կամ Թորոս Ուռհայեցի (Եդեսիացի) (11-րդ դար - մարտի 9, 1098, Ուռհա[1]), հայ իշխան Եդեսիայի իշխանության կառավարիչ։

Հեթումի որդի Թորոսը հայ քաղկեդոնացի էր, սկզբնապես ծառայության մեջ էր գտնվում Բյուզանդիայում։ 1071 թ. Մանազկերտի ճակատամարտում կրած պարտության և սելջուկյան էքսպանսիայի հետևանքով Բյուզանդիան աստիճանաբար ետ էր մղվում և կորցնում իր դիրքերը։ Դրա հետևանքով առաջանում են մի շարք հայկական իշխանություններ, որոնցից մեկը Փիլարտոս Վարաժնունու պետությունն էր։ Այն ձգվում էր Եփրատի երկայնքով Միջագետքից մինչև Հայաստանի սահմաններ՝ ընդգրկելով Կիլիկիան, Տավրոսը, Սիրիայի և Անտիոքի մի մասը[2]։ Վարուժանի կառավարման շրջանում Թորոսը դառնում է նրա թագավորության մաս հանդիսացող Մալաթիայի կառավարիչը, այնուհետև հռչակվում Եդեսիայի իշխան և այդպիսին մնում մինչ իր մահը[3]։

Ծանոթագրություններ

  1. М.
  2. Алексей Сукиасян // ИСТОРИЯ КИЛИКИЙСКОГО АРМЯНСКОГО ГОСУДАРСТВА И ПРАВА (XI—XIV ВВ)
  3. В. П. Степаненко // Государство Филарета Варажнунии // Античная древность и средние века. — Свердловск, 1975. — Вып. 12. — С. 86-103 [1] Արխիվացված 2012-04-09 Wayback Machineархив Արխիվացված 2012-10-12 Wayback Machine