Թորոս Եդեսիացի
Թորոս Եդեսիացի | |
---|---|
Ծնվել է | 11-րդ դար |
Մահացել է | մարտի 9, 1098 |
Մահվան վայր | Ուռհա |
Քաղաքացիություն | Բյուզանդական կայսրություն |
Մասնագիտություն | պաշտոնյա, ռազմական գործիչ և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Դուքս |
Թորոս Կուրապաղատ կամ Թորոս Ուռհայեցի (Եդեսիացի) (11-րդ դար - մարտի 9, 1098, Ուռհա[1]), հայ իշխան Եդեսիայի իշխանության կառավարիչ։
Հեթումի որդի Թորոսը հայ քաղկեդոնացի էր, սկզբնապես ծառայության մեջ էր գտնվում Բյուզանդիայում։ 1071 թ. Մանազկերտի ճակատամարտում կրած պարտության և սելջուկյան էքսպանսիայի հետևանքով Բյուզանդիան աստիճանաբար ետ էր մղվում և կորցնում իր դիրքերը։ Դրա հետևանքով առաջանում են մի շարք հայկական իշխանություններ, որոնցից մեկը Փիլարտոս Վարաժնունու պետությունն էր։ Այն ձգվում էր Եփրատի երկայնքով Միջագետքից մինչև Հայաստանի սահմաններ՝ ընդգրկելով Կիլիկիան, Տավրոսը, Սիրիայի և Անտիոքի մի մասը[2]։ Վարուժանի կառավարման շրջանում Թորոսը դառնում է նրա թագավորության մաս հանդիսացող Մալաթիայի կառավարիչը, այնուհետև հռչակվում Եդեսիայի իշխան և այդպիսին մնում մինչ իր մահը[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ М.
- ↑ Алексей Сукиасян // ИСТОРИЯ КИЛИКИЙСКОГО АРМЯНСКОГО ГОСУДАРСТВА И ПРАВА (XI—XIV ВВ)
- ↑ В. П. Степаненко // Государство Филарета Варажнунии // Античная древность и средние века. — Свердловск, 1975. — Вып. 12. — С. 86-103 [1] Արխիվացված 2012-04-09 Wayback Machineархив Արխիվացված 2012-10-12 Wayback Machine