«Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 37, 2021 թ.»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «<small>< «Շաբաթվա հոդված» նախագիծ</small> 220px|ձախից '''Ալեքսանդրա Յակոբի''', ռուս մանկական գրող, լրագրող, հրապարակախոս, հրատարակչուհի, «Խաղալիք» ({{lang-ru|«Игрушечка»}}) մանկական ամ...»:
(Տարբերություն չկա)

05:04, 13 Սեպտեմբերի 2021-ի տարբերակ

< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Ալեքսանդրա Յակոբի, ռուս մանկական գրող, լրագրող, հրապարակախոս, հրատարակչուհի, «Խաղալիք» (ռուս.՝ «Игрушечка») մանկական ամսագրի և «Կանացի գործ» (ռուս.՝ «Женское дело») ամսագրի խմբագիր։ Եղել է հասարակական գործիչ, մոտ է եղել հեղափոխական-վաթսունականների հետ։ Եղել է ֆեմինիստական շարժման մասնակից։

Մասնակցել է Գարիբալդյան շարժմանը, որպես գթության քույր օգնել է վիրավոր գարիբալդիականներին։ 1866 թվականին՝ Ջուզեպպե Գարիբալդիի հրահանգով օգնել է հռոմեական բանտից փախչել նրա համհարզ Լուիջի Կաստելացցոյին՝ նրա հարսնացուի անվան տակ մուտք գործելով բանտային ամրոց։ Իր խիզախ արարքի համար արժանացել է իտալացի հեղափոխականի անձնական երախտագիտությանը։ Յակոբիի կենսագրությունը, որը լի է վառ, դրամատիկ իրադարձություններով, դարձել է հետագա ռոմանտիզացման և առասպելականացման առարկա։

Ալեքսանդրա Յակոբին հեղինակել է հուշագրություններ Ջուզեպպե Գարիբալդիի, Ֆերենց Լիստի, Ֆեոդոր Դոստոևսկու և այլոց մասին։ Մտերիմ է եղել Նիկոլայ Լեսկովի հետ, երկար տարիներ նամակագրություն է վարել նրա հետ, եղել է նրա ստեղծագործությունների կերպար։ Ն. Կալմայի «Կախարդված վերնաշապիկ» վիպակի հերոսն է «հրեշտակ-մարտիկի» անվամբ։ Եղել է նկարիչ Վալերի Յակոբիի կինը։ Ռուսերեն է թարգմանել Ժորժ Սանդի հեքիաթները, եղել է Միխայիլ Լերմոնտովի և Նիկոլայ Նեկրասովի պոեզիայի առաջին թարգմանիչը իտալերեն։ Եղել է հայտնի գեղեցկուհի, հանդես է եկել որպես մոդել Վալերի Յակոբիի և Վասիլի Վերեշչագինի գեղանկարչական դիմանկարների համար։ Հայտնի խորհրդային հնագետ Տատյանա Սերգեևնա Պասեկի... Ավելին