«Արուսյակ Փափազյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
"Arusyak_Papazyan.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ JuTa մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ Source of derivative work not specified since 9 May 2021:
Տող 34. Տող 34.


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==
Արուսյակ Փափազյանը ծնվել է 1841 թվականին, Կոստանդնուպոլսի Գում–Գափու թաղամասում։ Իսակական անունը եղել է Մարիամ։ Սովորել է Խասըգյուղի Ներսիսյան դպրոցում, Պեպեքի ֆրանսիական իգական դպրոցում։ Որպես ուսուցչուհի աշխատել է Ենի-Գափուի Հայկանուշյան դպրոցում։ 1858 թվականին մտնում է Հեքիմյանի խումբը, ընդունելով «Արուսյակ» բեմական անունը։ Եղել է հայ առաջին պրոֆեսիոնալ դերասանուհին։ 1861 թվականի դեկտեմբերի 14-ին Կ. Պոլսում հիմնված հայ առաջին պրոֆեսիոնալ թատրոնի առաջին ներկայացմանը խաղացել է առաջին կարևոր դերը՝ Թերեզա (Ռոթայի «Երկու հիսնապետ») պիեսում [[Պետրոս Մաղաքյան]]ի բեմադրությամբ։ 1857-1859 թվականներին խաղացել է [[Սրապիոն Հեքիմյան]]ի թատերախմբում։ 1861-1863 թվականներին եղել է «[[Արևելյան թատրոն (Թուրքիա)|Արևելյան թատրոն»]]-ի առաջատար դերասանուհի։ 1863 թվականից խաղացել է «[[Վասպուրական թատրոն]]»-ում։ 1866 թվականին [[Ստեփան Էքշյան]]ի հետ ստեղծել է սեփական թատերախումբը։ Դերասանուհու գործունեությունը նպաստել է հայ երիտասարդության ազգային ինքնագիտակցության զարթոնքին<ref>{{Cite web |url=http://m.lurer.com/?p=128314&l=am |title=Հայ երիտասարդությունը հայրենասիրական ներկայացումների ժամանակ փոքրիկ հայկական դրոշակներ է նետել բեմ և նրան կոչել իր Ժաննա դ’Արկը |accessdate=2015-03-18 |archive-date=2016-03-04 |archive-url=https://web.archive.org/web/20160304084054/http://m.lurer.com/?p=128314&l=am |dead-url=yes }}</ref><ref>[https://avproduction.am/?ln=am&page=person&id=3105 Արուսյակ Փափազյանի կենսագրությունը AV Production կայքում]</ref>։
Արուսյակ Փափազյանը ծնվել է 1841 թվականին, Կոստանդնուպոլսի Գում-Գափու թաղամասում։ Իսակական անունը եղել է Մարիամ։ Սովորել է Խասգյուղի Ներսիսյան վարժարանում, Պեպեքի ֆրանսիական իգական դպրոցում՝ կաթոլիկ միանձնուհիների հսկողության տակ, իր քրոջ՝ ապագա դերասանուհի Աղավնու հետ։ Որպես ուսուցչուհի աշխատել է Ենի-Գափուի Հայկանուշյան դպրոցում։ 1858 թվականին, հաղթահարելով ընտանեկան արգելքը՝ մտնում է Հեքիմյանի խումբը, ընդունելով «Արուսյակ» բեմական անունը։ Եղել է հայ առաջին պրոֆեսիոնալ դերասանուհին։ 1861 թվականի դեկտեմբերի 14-ին Կ. Պոլսում հիմնված հայ առաջին պրոֆեսիոնալ թատրոնի առաջին ներկայացմանը խաղացել է առաջին կարևոր դերը՝ Թերեզա (Ռոթայի «Երկու հիսնապետ») մելոդրամայում [[Պետրոս Մաղաքյան]]ի բեմադրությամբ։ 1857-1859 թվականներին խաղացել է [[Սրապիոն Հեքիմյան]]ի թատերախմբում։ 1861-1863 թվականներին եղել է «[[Արևելյան թատրոն (Թուրքիա)|Արևելյան թատրոն»]]-ի առաջատար դերասանուհի։ 1863 թվականից խաղացել է «[[Վասպուրական թատրոն]]»-ում։ 1866 թվականին [[Ստեփան Էքշյան]]ի հետ ստեղծել է սեփական թատերախումբը։ Դերասանուհու գործունեությունը նպաստել է հայ երիտասարդության ազգային ինքնագիտակցության զարթոնքին<ref>{{Cite web |url=http://m.lurer.com/?p=128314&l=am |title=Հայ երիտասարդությունը հայրենասիրական ներկայացումների ժամանակ փոքրիկ հայկական դրոշակներ է նետել բեմ և նրան կոչել իր Ժաննա դ’Արկը |accessdate=2015-03-18 |archive-date=2016-03-04 |archive-url=https://web.archive.org/web/20160304084054/http://m.lurer.com/?p=128314&l=am |dead-url=yes }}</ref><ref>[https://avproduction.am/?ln=am&page=person&id=3105 Արուսյակ Փափազյանի կենսագրությունը AV Production կայքում]</ref><ref>{{Cite book|title=Հայ թատրոնի պատմություն|last=Հովհաննիսյան|first=Հենրիկ|publisher=Նաիրի|year=2010|isbn=978-5-5050-01601-5|location=Երևան|pages=88-94}}</ref>:


== Դերեր ==
== Դերեր ==
Տող 61. Տող 61.
* [[Գառնիկ Ստեփանյան]], «Արուսյակ Փափազյան», ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1955, 112 էջ<ref>[https://books.google.am/books/about/%D4%B1%D6%80%D5%B8%D6%82%D5%BD%D5%B5%D5%A1%D5%AF_%D5%93%D5%A1%D6%83%D5%A1%D5%A6%D5%B5%D5%A1%D5%B6.html?id=V58FoQEACAAJ&redir_esc=y Գառնիկ Խաչատուրի Ստեփանյան, «Արուսյակ Փափազյան»]</ref>
* [[Գառնիկ Ստեփանյան]], «Արուսյակ Փափազյան», ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1955, 112 էջ<ref>[https://books.google.am/books/about/%D4%B1%D6%80%D5%B8%D6%82%D5%BD%D5%B5%D5%A1%D5%AF_%D5%93%D5%A1%D6%83%D5%A1%D5%A6%D5%B5%D5%A1%D5%B6.html?id=V58FoQEACAAJ&redir_esc=y Գառնիկ Խաչատուրի Ստեփանյան, «Արուսյակ Փափազյան»]</ref>
* Ալիս Նավասարդյան, «Բեմին նվիրված հայուհիներ»
* Ալիս Նավասարդյան, «Բեմին նվիրված հայուհիներ»
*Հենրիկ Հովհաննիսյան «Հայ թատրոնի պատմություն XIX դար»


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

11:02, 27 Օգոստոսի 2021-ի տարբերակ

Արուսյակ Փափազյան
Ծնվել է1841 մարտի 18
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել էապրիլի 27, 1907(1907-04-27) (տարիքը 66)
Մահվան վայրԿոստանդնուպոլիս
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
ՄասնագիտությունԴերասանուհի
Պարգևներ և մրցանակներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Արուսյակ Փափազյան (Մարիամ Պեզիրճյան) (մարտի 18, 1841(1841-03-18), Կոստանդնուպոլիս - ապրիլի 27, 1907(1907-04-27), Կոստանդնուպոլիս), հայ դերասան։ Հայ առաջին պրոֆեսիոնալ դերասանուհին։

Եղել է նկարիչ Սոփոն Պեզիճյանի կինը։

Կենսագրություն

Արուսյակ Փափազյանը ծնվել է 1841 թվականին, Կոստանդնուպոլսի Գում-Գափու թաղամասում։ Իսակական անունը եղել է Մարիամ։ Սովորել է Խասգյուղի Ներսիսյան վարժարանում, Պեպեքի ֆրանսիական իգական դպրոցում՝ կաթոլիկ միանձնուհիների հսկողության տակ, իր քրոջ՝ ապագա դերասանուհի Աղավնու հետ։ Որպես ուսուցչուհի աշխատել է Ենի-Գափուի Հայկանուշյան դպրոցում։ 1858 թվականին, հաղթահարելով ընտանեկան արգելքը՝ մտնում է Հեքիմյանի խումբը, ընդունելով «Արուսյակ» բեմական անունը։ Եղել է հայ առաջին պրոֆեսիոնալ դերասանուհին։ 1861 թվականի դեկտեմբերի 14-ին Կ. Պոլսում հիմնված հայ առաջին պրոֆեսիոնալ թատրոնի առաջին ներկայացմանը խաղացել է առաջին կարևոր դերը՝ Թերեզա (Ռոթայի «Երկու հիսնապետ») մելոդրամայում Պետրոս Մաղաքյանի բեմադրությամբ։ 1857-1859 թվականներին խաղացել է Սրապիոն Հեքիմյանի թատերախմբում։ 1861-1863 թվականներին եղել է «Արևելյան թատրոն»-ի առաջատար դերասանուհի։ 1863 թվականից խաղացել է «Վասպուրական թատրոն»-ում։ 1866 թվականին Ստեփան Էքշյանի հետ ստեղծել է սեփական թատերախումբը։ Դերասանուհու գործունեությունը նպաստել է հայ երիտասարդության ազգային ինքնագիտակցության զարթոնքին[1][2][3]:

Դերեր

  • Սանդուխտ՝ Թ. Թերզյանի «Սանդուխտ կույս»
  • Ռոքսանա՝ Մկրտիչ Պեշիկթաշլյանի «Արշակ Բ»
  • Փառանձեմ՝ Ռ. Սետեֆճյանի «Վարդան Մամիկոնյան»
  • Սաֆո՝ Գրիլպարցերի «Սաֆո»
  • Բլանշ՝ Հյուգոյի «Արքան զբոսնում է»
  • Անտիգոնե՝ Սոֆոկլեսի «Անտիգոնե»
  • Մերոպե՝ Ալֆիերիի «Մերոպե»
  • Ֆրանչեսկա՝ Պելիկոյի «Ֆրանչեսկա դա Ռիմինի
  • Էլիզա` Մոլիերի «Ագահը»
  • Պամելա՝ Գոլդոնիի «Պամելա»
  • Մեդեա՝ Եվրիպիդէսի «Մեդեա»
  • Քլոտեդ՝ Շիլլերի «Ավազակներ»
  • Լուկրեցիա՝ Վիկտոր Հյուգոյի «Լուկրեցիա Բորջիա»
  • Բլանշ՝ Վիկտոր Հյուգոյի «Արքան զվարճանում է»
  • Սոֆի՝ Շիլլերի «Ավազակներ»

Մեջբերումներ Արուսյակ Փափազյանի մասին

Հայկական թատրոնի պատմությունը չէ պիտո մոռանա Արուսյակ և Աղավնի Փափազյանց արգո օրիորդների անունները, որոնք առաջինն են, որ քաջությամբ ոտք կոխեցին թատերաբեմի վերա։ Քաջությամբ պատերազմեցան հասարակաց նախապաշարմունքի յուրյանց վերա արած ազդեցության հետ և հաղթելով նորանց, հրապարակ իջան։ Կեցցե՛ն։
Յուրաքանչյուր ժողովրդի թատրոնի պատմության մեջ կան սրբացված անուններ` խորհրդանշային, ազգային բեմի գաղափարը կրող դեմքեր։ Դրանցից է հայ առաջին ողբերգակ դերասանուհին` Արուսյակ Փափազյանը։
- Հենրիկ Հովհաննիսյան

Գրականություն

  • Գառնիկ Ստեփանյան, «Արուսյակ Փափազյան», ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1955, 112 էջ[4]
  • Ալիս Նավասարդյան, «Բեմին նվիրված հայուհիներ»
  • Հենրիկ Հովհաննիսյան «Հայ թատրոնի պատմություն XIX դար»

Ծանոթագրություններ

  1. «Հայ երիտասարդությունը հայրենասիրական ներկայացումների ժամանակ փոքրիկ հայկական դրոշակներ է նետել բեմ և նրան կոչել իր Ժաննա դ'Արկը». Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2015-03-18-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. Արուսյակ Փափազյանի կենսագրությունը AV Production կայքում
  3. Հովհաննիսյան, Հենրիկ (2010). Հայ թատրոնի պատմություն. Երևան: Նաիրի. էջեր 88–94. ISBN 978-5-5050-01601-5. {{cite book}}: Check |isbn= value: length (օգնություն)
  4. Գառնիկ Խաչատուրի Ստեփանյան, «Արուսյակ Փափազյան»

Արտաքին հղումներ