«Տիգրան Աբրահամյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
→‎Կենսագրություն: Կատեգորիայի ավելացում
Տող 35. Տող 35.
[[Կատեգորիա:Քաղաքական գործիչներ]]
[[Կատեգորիա:Քաղաքական գործիչներ]]
[[Կատեգորիա:Քաղաքական գործիչներ ըստ ազգության և կուսակցության]]
[[Կատեգորիա:Քաղաքական գործիչներ ըստ ազգության և կուսակցության]]
[[Կատեգորիա:ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավորներ]]

07:39, 8 Օգոստոսի 2021-ի տարբերակ

Տիգրան Աբրահամյան
Ծնվել էապրիլի 27, 1985(1985-04-27) (39 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոց
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Տիգրան Հրանտի Աբրահամյան (ապրիլի 27, 1985(1985-04-27), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ ԱԺ պատգամավոր։

Կենսագրություն

Տիգրան Աբրահամյանը ծնվել է 1985 թվականին՝ Երևանում[1]։

2006-2008 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ որպես պահեստազորի սպա։

2006 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ քաղաքագետի որակավորմամբ, իսկ 2010 թվականին ավարտել է Երևանի մենեջմենթի համալսարանը՝ մագիստրոսի որակավորմամբ։ 2011 թվականին ավարտել է Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը։

2005-2006 թվականներին եղել է ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական, իսկ 2009-2012 թվականներին՝ ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի փորձագետ։ 2012-2014 թվականներին եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրենի խորհրդական[2], իսկ 2014-2017 թվականներին՝ ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և վերլուծության կենտրոնի տնօրեն[3]։ 2016 թվականից եղել է Հայ-ռուսական համալսարանի դասախոս։

2017-2020 թվականներին եղել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական[4], իսկ 2018-2020 թվականներին դասավանդել է Արցախի պետական և Արցախի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարաններում։ 2020-2021 թվականներին եղել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի տնօրեն, համահիմնադիր[5][6]։

2021 թվականի հունիսի 20-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր՝ Պատիվ ունեմ» դաշինքի համապետական ընտրական ցուցակով[7][8][9]։

Պարգևներ և մրցանակներ

  • «ՀՀ զինված ուժեր. 20 տարի»-2012 թվական։
  • ԱԺ պատվո-2016 թվական։
  • «Մարտական ծառայություն»-2020 թվական։

Անձնական կյանք

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Ծանոթագրություններ

  1. «National Assembly of the Republic of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021-08-05-ին.
  2. «Կուսակցության խորհուրդը / ՀՀԿ 16-րդ հերթական համագումար-26 նոյեմբերի 2016թ. / Հայաստանի Հանրապետական կուսակցություն». hhk.am. Վերցված է 2021-08-05-ին.
  3. «Կուսակցության խորհուրդը - Կառուցվածք - Հայաստանի Հանրապետական կուսակցություն». hhk.am. Վերցված է 2021-08-05-ին.
  4. ««Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է առաջնագծում ադրբեջանցիների կողմից իրականացվող ինտենսիվ ինժեներատեխնիկական աշխատանքներին։». Sputnik Armenian. Վերցված է 2021-08-05-ին.
  5. «ՈւՂԻՂ․ «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանի ասուլիսը | 24news». www.24news.am. Վերցված է 2021-08-05-ին.
  6. «Զրույց «Հենակետ» վերլուծական կենտրոնի տնօրեն Տիգրան Աբրահամյանի հետ. «Ազգային օրակարգ»». yerkirmedia.am. Վերցված է 2021-08-05-ին.
  7. ««Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրացուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Տիգրան Աբրահամյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում խոսել է պատերազմից հետո Հայաստանի ու Արցախի շուրջ առկա նոր ռազմաքաղաքական իրավիճակի մասին։». CIVILNET. 2021-06-30. Վերցված է 2021-08-05-ին.
  8. «Ընդդիմադիր դաշինքները համաձայնության են եկել պաշտոնների հարցում. անուններ են հայտնի». Sputnik Armenian. Վերցված է 2021-08-05-ին.
  9. «Parliament Monitoring - Աբրահամյան Տիգրան Հրանտի». parliamentmonitoring.am (անգլերեն). Վերցված է 2021-08-05-ին.

Արտաքին հղումներ