«Օրտայի թանգարան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 4. Տող 4.


== Պատմություն ==
== Պատմություն ==
Շենքը կառուցվել է ըստ Օրտայի նախագծի և նրա պատվերով 1898-1901 թվականներին։ Անգամ շինարարության ավարտից հետո Օրտան շարունակել է փոփոխել տան տեսքը, 1906 թվականին տան մոտ այգի է ավելացվել։ Օրտան վարձակալել է շինությունն ապահարզանից հետո, սակայն ի վերջո դառել է դրա սեփականատերն ու տան մշտական բնակիչը և որոշ փոփոխություններ է արել դրա ներքին հարդարման մեջ։ Օրտան մեծացրել է ստուդիան, բաց տերաս ու [[ձմեռային այգի]] է ավելացրել։ Տան դիմացի տարածությունը փոփոխվել է 1911 թվականին Օրտայի կողմից ավտոտնակի կառուցումից հետ։ Տունը վաճառվել է Հենրի Պինտեին 1919 թվականին, իսկ 1926 թվականին շինության երկու մասերն առանձնացվել են իրարից։ Սուրբ Ժիլի կոմունան ձեռք է բերել տան բնակելի հատվածը 1961 թվականին` այնտեղ Օրտային նվիրված թանգարան կառուցելու նպատակով։ 1967 թվականին տունը վերանորոգվել է Ժան Դելիի ղեկավարությամբ, որից հետո շինության կառուցվածքը մեծապես սկսել է համապատասխանել թանգարանային նշանակությանը։ 1969 թվականին թանգարանը բացվել է հանրության համար<ref>[http://www.hortamuseum.be/en/house/history Hortamuseum - Chronology]</ref>։ 1970-ական և 1980-ական թվականներին ևս անց են կացվել վերանորոգման աշխատանքներ։
Շենքը կառուցվել է ըստ Օրտայի նախագծի և նրա պատվերով 1898-1901 թվականներին։ Անգամ շինարարության ավարտից հետո Օրտան շարունակել է փոփոխել տան տեսքը, 1906 թվականին տան մոտ այգի է ավելացվել։ Ապահարզանից հետո Օրտան վարձակալել է շինությունը, սակայն ի վերջո դառել է դրա սեփականատերն ու տան մշտական բնակիչը և որոշ փոփոխություններ է արել դրա ներքին հարդարման մեջ։ Օրտան մեծացրել է ստուդիան, բաց տեռաս ու [[ձմեռային այգի]] է ավելացրել։ Տան դիմացի տարածությունը փոփոխվել է 1911 թվականին Օրտայի կողմից ավտոտնակի կառուցումից հետ։ Տունը վաճառվել է Հենրի Պինտեին 1919 թվականին, իսկ 1926 թվականին շինության երկու մասերն առանձնացվել են իրարից։ Սուրբ Ժիլի կոմունան ձեռք է բերել տան բնակելի հատվածը 1961 թվականին՝ այնտեղ Օրտային նվիրված թանգարան կառուցելու նպատակով։ 1967 թվականին տունը վերանորոգվել է Ժան Դելիի ղեկավարությամբ, որից հետո շինության կառուցվածքը մեծապես սկսել է համապատասխանել թանգարանային նշանակությանը։ 1969 թվականին թանգարանը բացվել է հանրության համար<ref>[http://www.hortamuseum.be/en/house/history Hortamuseum - Chronology]</ref>։ 1970-ական և 1980-ական թվականներին ևս անց են կացվել վերանորոգման աշխատանքներ։


== Նկարագրություն ==
== Նկարագրություն ==
Թանգարանի ներսում գտնվում է մշտական ցուցադրություն, որը ներառում է մոդեռն ոճի կահույքի հավաքածու, արվեստի գործիքներ ու առարկաներ, որոնք օգտագործել են Օրտան ու իր ժամանակակիցները, այդ թվում` Օրտայի կյանքի հետ կապված փաստաթղթեր։ Թանգարանը կազմակերպում է Օրտայի և նրա արվեստի հետ կապված թեմաներով ցուցահանդեսներ։
Թանգարանի ներսում գտնվում է մշտական ցուցադրություն, որը ներառում է [[Մոդեռն|մոդեռն ոճի]] կահույքի հավաքածու, արվեստի գործիքներ ու առարկաներ, որոնք օգտագործել են Օրտան ու իր ժամանակակիցները, այդ թվում` Օրտայի կյանքի հետ կապված փաստաթղթեր։ Թանգարանը կազմակերպում է Օրտայի և նրա արվեստի հետ կապված թեմատիկ ցուցահանդեսներ։


Թանգարանն ունի միջին չափեր և Օրտայի կողմից օգտագործվել է որպես յուրօրինակ «լաբորատորիա», որտեղ նա ուսումնասիրել է շինարարության տարբեր մեթոդներ` օգտագործելով լավագույն տեխնոլոգիաներ, որոնք հասանելի էին այդ ժամանակ։ Շինության ընդհանուր լայնությունը 12.5 մետր է, այդ թվում` 6.7 մետրը կազմում է բնակելի հատվածը, իսկ 5.8 մետրը` ստուդիան։ Տունն ունի երեք հարկ, դրա կտուրը թեքություն ունի երկու կողմերից։ Տան բակը քարապատ է և զարդարված է մետաղական բազրիքներով։ Շինությունը հայտնի է իր ապակե առաստաղով, որը տեղակայված է անմիջապես գլխավոր աստիճանի տակ։
Թանգարանն ունի միջին չափեր և Օրտայի կողմից օգտագործվել է որպես յուրօրինակ «լաբորատորիա», որտեղ նա ուսումնասիրել է շինարարության տարբեր մեթոդներ` օգտագործելով լավագույն տեխնոլոգիաներ, որոնք հասանելի էին այդ ժամանակ։ Շինության ընդհանուր լայնությունը 12.5 մետր է, այդ թվում` 6.7 մետրը կազմում է բնակելի հատվածը, իսկ 5.8 մետրը՝ ստուդիան։ Տունն ունի երեք հարկ, դրա կտուրը թեքություն ունի երկու կողմերից։ Տան բակը քարապատ է և զարդարված է մետաղական բազրիքներով։ Շինությունը հայտնի է իր ապակե առաստաղով, որը տեղակայված է անմիջապես գլխավոր աստիճանավանդակի վերևում։


== Տես նաև ==
== Տես նաև ==

05:51, 25 Մայիսի 2021-ի տարբերակ

Օրտայի թանգարան
Տեսակճարտարապետության թանգարան
Երկիր Բելգիա[1][2][3][…]
ՏեղագրությունSaint-Gilles - Sint-Gillis?[1][3][4]
ՎայրChâtelain - Kastelein? և House & Atelier Horta?
Ղեկավարության նստավայրHouse & Atelier Horta, Saint-Gilles - Sint-Gillis, Բրյուսել, Բելգիա
ՀասցեRue Américaine 25, 1060 Saint-Gilles, Belgique և Amerikastraat 25, 1060 Sint-Gillis, BelgiëRue Américaine - Amerikaanse straat? (23, 25, 27)
Հիմնադրվել էհունվարի 29, 1970
Կայքhortamuseum.be(անգլ.)(ֆր.)(ճապոներեն)(նիդեր.)
Քարտեզ
Քարտեզ
Ներքին հարդարանքի մի մասը

Օրտայի թանգարան (հոլ.՝ Hortamuseum, ֆր.՝ Musée Horta), թանգարան Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում, որի ցուցադրությունը նվիրված է ճարտարապետ Վիկտոր Օրտայի կյանքին ու ստեղծագործությանը։ Թանգարանը գտնվում է նույն շենքում, որը մի ժամանակ եղել է Օրտայի բնակության ու ստեղծագործելու վայրը։ 2000 թվականին թանգարանը Օրտայի նախագծով կառուցված երեք առանձնատների հետ ներառվել է Համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։

Պատմություն

Շենքը կառուցվել է ըստ Օրտայի նախագծի և նրա պատվերով 1898-1901 թվականներին։ Անգամ շինարարության ավարտից հետո Օրտան շարունակել է փոփոխել տան տեսքը, 1906 թվականին տան մոտ այգի է ավելացվել։ Ապահարզանից հետո Օրտան վարձակալել է շինությունը, սակայն ի վերջո դառել է դրա սեփականատերն ու տան մշտական բնակիչը և որոշ փոփոխություններ է արել դրա ներքին հարդարման մեջ։ Օրտան մեծացրել է ստուդիան, բաց տեռաս ու ձմեռային այգի է ավելացրել։ Տան դիմացի տարածությունը փոփոխվել է 1911 թվականին Օրտայի կողմից ավտոտնակի կառուցումից հետ։ Տունը վաճառվել է Հենրի Պինտեին 1919 թվականին, իսկ 1926 թվականին շինության երկու մասերն առանձնացվել են իրարից։ Սուրբ Ժիլի կոմունան ձեռք է բերել տան բնակելի հատվածը 1961 թվականին՝ այնտեղ Օրտային նվիրված թանգարան կառուցելու նպատակով։ 1967 թվականին տունը վերանորոգվել է Ժան Դելիի ղեկավարությամբ, որից հետո շինության կառուցվածքը մեծապես սկսել է համապատասխանել թանգարանային նշանակությանը։ 1969 թվականին թանգարանը բացվել է հանրության համար[5]։ 1970-ական և 1980-ական թվականներին ևս անց են կացվել վերանորոգման աշխատանքներ։

Նկարագրություն

Թանգարանի ներսում գտնվում է մշտական ցուցադրություն, որը ներառում է մոդեռն ոճի կահույքի հավաքածու, արվեստի գործիքներ ու առարկաներ, որոնք օգտագործել են Օրտան ու իր ժամանակակիցները, այդ թվում` Օրտայի կյանքի հետ կապված փաստաթղթեր։ Թանգարանը կազմակերպում է Օրտայի և նրա արվեստի հետ կապված թեմատիկ ցուցահանդեսներ։

Թանգարանն ունի միջին չափեր և Օրտայի կողմից օգտագործվել է որպես յուրօրինակ «լաբորատորիա», որտեղ նա ուսումնասիրել է շինարարության տարբեր մեթոդներ` օգտագործելով լավագույն տեխնոլոգիաներ, որոնք հասանելի էին այդ ժամանակ։ Շինության ընդհանուր լայնությունը 12.5 մետր է, այդ թվում` 6.7 մետրը կազմում է բնակելի հատվածը, իսկ 5.8 մետրը՝ ստուդիան։ Տունն ունի երեք հարկ, դրա կտուրը թեքություն ունի երկու կողմերից։ Տան բակը քարապատ է և զարդարված է մետաղական բազրիքներով։ Շինությունը հայտնի է իր ապակե առաստաղով, որը տեղակայված է անմիջապես գլխավոր աստիճանավանդակի վերևում։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրտայի թանգարան» հոդվածին։