«Արուսյակ Փափազյան»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
"Arusyak_Papazyan.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ JuTa մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ Source of derivative work not specified since 9 May 2021: |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{Տեղեկաքարտ Դերասան |
{{Տեղեկաքարտ Դերասան |
||
| Բնագիր անուն = Արուսյակ Փափազյան |
| Բնագիր անուն = Արուսյակ Փափազյան |
||
| պատկեր = |
| պատկեր = |
||
| նկարագիր = |
| նկարագիր = |
||
| Բնագիր ԱԱՀ = |
| Բնագիր ԱԱՀ = |
06:04, 17 Մայիսի 2021-ի տարբերակ
Արուսյակ Փափազյան | |
---|---|
Ծնվել է | 1841 մարտի 18 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս |
Մահացել է | ապրիլի 27, 1907 | (տարիքը 66)
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | Դերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Արուսյակ Փափազյան (Մարիամ Պեզիրճյան) (մարտի 18, 1841, Կոստանդնուպոլիս - ապրիլի 27, 1907, Կոստանդնուպոլիս), հայ դերասան։ Հայ առաջին պրոֆեսիոնալ դերասանուհին։
Եղել է նկարիչ Սոփոն Պեզիճյանի կինը։
Կենսագրություն
Արուսյակ Փափազյանը ծնվել է 1841 թվականին, Կոստանդնուպոլսի Գում–Գափու թաղամասում։ Իսակական անունը եղել է Մարիամ։ Սովորել է Խասըգյուղի Ներսիսյան դպրոցում, Պեպեքի ֆրանսիական իգական դպրոցում։ Որպես ուսուցչուհի աշխատել է Ենի-Գափուի Հայկանուշյան դպրոցում։ 1858 թվականին մտնում է Հեքիմյանի խումբը, ընդունելով «Արուսյակ» բեմական անունը։ Եղել է հայ առաջին պրոֆեսիոնալ դերասանուհին։ 1861 թվականի դեկտեմբերի 14-ին Կ. Պոլսում հիմնված հայ առաջին պրոֆեսիոնալ թատրոնի առաջին ներկայացմանը խաղացել է առաջին կարևոր դերը՝ Թերեզա (Ռոթայի «Երկու հիսնապետ») պիեսում Պետրոս Մաղաքյանի բեմադրությամբ։ 1857-1859 թվականներին խաղացել է Սրապիոն Հեքիմյանի թատերախմբում։ 1861-1863 թվականներին եղել է «Արևելյան թատրոն»-ի առաջատար դերասանուհի։ 1863 թվականից խաղացել է «Վասպուրական թատրոն»-ում։ 1866 թվականին Ստեփան Էքշյանի հետ ստեղծել է սեփական թատերախումբը։ Դերասանուհու գործունեությունը նպաստել է հայ երիտասարդության ազգային ինքնագիտակցության զարթոնքին[1][2]։
Դերեր
- Սանդուխտ՝ Թ. Թերզյանի «Սանդուխտ կույս»
- Ռոքսանա՝ Մկրտիչ Պեշիկթաշլյանի «Արշակ Բ»
- Փառանձեմ՝ Ռ. Սետեֆճյանի «Վարդան Մամիկոնյան»
- Սաֆո՝ Գրիլպարցերի «Սաֆո»
- Բլանշ՝ Հյուգոյի «Արքան զբոսնում է»
- Անտիգոնե՝ Սոֆոկլեսի «Անտիգոնե»
- Մերոպե՝ Ալֆիերիի «Մերոպե»
- Ֆրանչեսկա՝ Պելիկոյի «Ֆրանչեսկա դա Ռիմինի
- Էլիզա` Մոլիերի «Ագահը»
- Պամելա՝ Գոլդոնիի «Պամելա»
- Մեդեա՝ Եվրիպիդէսի «Մեդեա»
- Քլոտեդ՝ Շիլլերի «Ավազակներ»
- Լուկրեցիա՝ Վիկտոր Հյուգոյի «Լուկրեցիա Բորջիա»
- Բլանշ՝ Վիկտոր Հյուգոյի «Արքան զվարճանում է»
- Սոֆի՝ Շիլլերի «Ավազակներ»
Մեջբերումներ Արուսյակ Փափազյանի մասին
Գրականություն
- Գառնիկ Ստեփանյան, «Արուսյակ Փափազյան», ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1955, 112 էջ[3]
- Ալիս Նավասարդյան, «Բեմին նվիրված հայուհիներ»
Ծանոթագրություններ
- ↑ «Հայ երիտասարդությունը հայրենասիրական ներկայացումների ժամանակ փոքրիկ հայկական դրոշակներ է նետել բեմ և նրան կոչել իր Ժաննա դ'Արկը». Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2015-03-18-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Արուսյակ Փափազյանի կենսագրությունը AV Production կայքում
- ↑ Գառնիկ Խաչատուրի Ստեփանյան, «Արուսյակ Փափազյան»