«Գրիգոր Մուրադյան (պետական գործիչ)»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Rescuing 0 sources and tagging 2 as dead.) #IABot (v2.0.8 |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{Այլ կիրառումներ|Գրիգոր Մուրադյան (այլ կիրառումներ)}} |
|||
{{Տեղեկաքարտ Պետական գործիչ}} |
{{Տեղեկաքարտ Պետական գործիչ}} |
||
'''Գրիգոր Հարությունի Մուրադյան''' ({{ԱԾ}}), ՀՀ պետական գործիչ։ |
'''Գրիգոր Հարությունի Մուրադյան''' ({{ԱԾ}}), ՀՀ պետական գործիչ։ |
10:02, 30 հունվարի 2021-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Մուրադյան (այլ կիրառումներ)
Գրիգոր Մուրադյան | |
Կրթություն՝ | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ և ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ |
---|---|
Ծննդյան օր | հունվարի 6, 1972 (52 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գրիգոր Հարությունի Մուրադյան (հունվարի 6, 1972, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ։
Կրթություն
- 1989-1994 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
- 1994-1998 թթ. սովորել և ավարտել է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան։
- 1999-2000 թթ. սովորել է Հայդելբերգի Ռուպրեխտ-Կառլի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրայում, ստացել է իրավագիտության մագիստրոսի աստիճան։
- 1999–2001 թթ. զբաղվել է գիտական հետազոտություններով և ստաժավորվել Գերմանիայի Հայդելբերգ քաղաքի Արտասահմանյան հանրային իրավունքի և միջազգային իրավունքի Մաքս Պլանկի անվան ինստիտուտում։
Աշխատանքային գործունեություն
- 1994-1996 թթ. աշխատել է ՀՀ Գերագույն դատարանի օրենսդրության համակարգման և դատական պրակտիկայի ամփոփման բաժնի խորհրդատու, այնուհետև՝ ավագ խորհրդատու։
- 1996 թ. - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական բաժնի ավագ խորհրդատու։
- 1996-2003 թթ. - ՀՀ Սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական ծառայության ղեկավարի տեղակալ։
- 2001-2010 թթ. - Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերության (GTZ) «Իրավական համակարգի ամրապնդման համար խորհրդատվություն» ծրագրի իրավաբան։
- 2010-2011 թթ. - Միջազգային համագործակցության գերմանական ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» տարածաշրջանային ծրագրի իրավախորհրդատու։
- 2007-2011 թթ. - ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական։
- 2011 թ. հունվարի 24-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ[1]:
- 2013 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ[2]:
- 2014 թ. հունիսի 26-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[3]:
- 2014 թ. հունիսի 28-ից ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետն է։
Հրապարակումներ
- «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեկնաբանություններ»,
- «Ընտրական վեճերը Հայաստանի Հանրապետությունում /գիտագործնական ձեռնարկ/»,
- «Հարցեր և պատասխաններ վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»,
- «117 հարց ու պատասխան ՀՀ Սահմանադրության մասին»:
Պարգևներ և կոչումներ
- 2011 թ. հունվարին շնորհվել է արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան։
Տիրապետում է գերմաներեն, ռուսերեն լեզուներին։
Անկուսակցական է։
Նախորդող Գևորգ Մալխասյան |
ՀՀ Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արամ Օրբելյան 24 հունվարի 2011-26 հունիսի 2014 |
Հաջորդող Արսեն Մկրտչյան |
Ծանոթագրություններ
- ↑ Գ. ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ(չաշխատող հղում)
- ↑ Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին
- ↑ ԳՐԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ(չաշխատող հղում)