Արսեն Մկրտչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արսեն Մկրտչյան
Ծնվել էհոկտեմբերի 9, 1973(1973-10-09) (45 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտությունիրավաբան

Արսեն Սամվելի Մկրտչյան (հոկտեմբերի 9, 1973(1973-10-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան, ՀՀ պետական և դատաիրավական համակարգի գործիչ, ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1991-1996 թթ. սովորել և ավարտել է Երևանի «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային իրավունք ֆակուլտետը՝ իրավաբան-միջազգայնագետի (անգլերեն լեզվի իմացությամբ) որակավորմամբ։

Վերնագրի տեքստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993-1994 թթ. ծառայել է Հայաստանի զինված ուժերում։
  • 2000-2001 թթ. - ՀՀ Տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի նախագահի օգնական։
  • 2001 թ. ապրիլ-հոկտեմբեր ՀՀ Տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի գրասենյակի պետ։
  • 2001-2002 թթ. - ՀՀ Տնտեսական դատարանի գրասենյակի պետ-դատարանի աշխատակազմի ղեկավար։
  • 2002-2005 թթ. - ՀՀ Տնտեսական դատարանի դատարանի աշխատակազմի ղեկավար։
  • 2005 թ. - ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավար։
  • 2005-2006 թթ. - ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի, ՀՀ Դատարանների նախագահների խորհրդի քարտուղար։
  • 2006 թ. - ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ՀՀ Դատարանների նախագահների խորհրդի և արդարադատության խորհրդի քարտուղար։
  • 2006-2007 թթ. - ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական։
  • 2007-2008 թթ. - Հայաստանի Հանրապետության Դատական դեպարտամենտի ղեկավար։
  • 2008 թ. օգոստոսի 6-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր[1]։
  • 2014 թ. մայիսի 6-ին ՀՀ Նախագահի հրամանագրով 2014 թվականի մայիսի 7-ից դադարեցվել են լիազորությունները որպես Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր[2]։
  • 2014 թ. մայիսի 8-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ[3]։
  • 2014 թ. հունիսի 26-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից[4]։
  • 2015 թ. հուլիսի 14-ից սեպտեմբերի 4-ը եղել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար[5]։
  • 2016 թվականի սեպտեմբերի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

Դասային աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի։

Նախորդող
Էդգար Սեդրակյան
ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար
Արսեն Մկրտչյան

2008-2009
Հաջորդող
Կարեն Մաթևոսյան
Նախորդող
Գրիգոր Մուրադյան
ՀՀ Արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Արսեն Մկրտչյան

8 մայիսի 2014 թ. -24 սեպտեմբերի 2016թ.
Հաջորդող
{{{Հաջորդող}}}

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]