«Բեռլինի դրամատիկական թատրոն»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{Տեղեկաքարտ Թատրոն}} |
{{Տեղեկաքարտ Թատրոն}} |
||
'''«Կոնցերտհաուս»'''<ref>{{БРЭ|статья= Берлин|id= 1860540|автор= О. В. Вишлёв, А. М. Муратов, Л. А. Полётова, В. Н. Стрелецкий|том= 3|страницы= 375-379}}</ref> ({{lang-de|Konzerthaus Berlin}}), նախկինում '''«Շաուշպիլհաուս»''' ({{lang-de|Schauspielhaus Berlin}}) կառուցվել է [[1818]]—[[1821]] |
'''«Կոնցերտհաուս»'''<ref>{{БРЭ|статья= Берлин|id= 1860540|автор= О. В. Вишлёв, А. М. Муратов, Л. А. Полётова, В. Н. Стрелецкий|том= 3|страницы= 375-379}}</ref> ({{lang-de|Konzerthaus Berlin}}), նախկինում '''«Շաուշպիլհաուս»''' ({{lang-de|Schauspielhaus Berlin}}) կառուցվել է [[1818]]—[[1821]] թվականներին [[Կարլ Ֆրիդրիխ Շինկել]]ի նախագծով որպես «Բեռլինի դրամատիկական թատրոն»: [[Նեոկլասիկա|Նեոկլասիկ]] ոճի կառույցը գտնվում է [[Բեռլին]]ի կենտրոնում՝ [[Ժանդարմենմարկտ]] հրապարակում: Շենքի դիմաց գտնվում է [[Շիլլեր]]ի արձանը: |
||
Շենքը կառուցվել է նախկին Ազգային թատրոնի տեղում, որը գործել է [[1802 թվական]]ի [[հունվարի 1]]-ից մինչև [[1817 թվական]]ը: 1817 թվականին այս շինությունը ոչնչացել է հրդեհից: |
Շենքը կառուցվել է նախկին Ազգային թատրոնի տեղում, որը գործել է [[1802 թվական]]ի [[հունվարի 1]]-ից մինչև [[1817 թվական]]ը: 1817 թվականին այս շինությունը ոչնչացել է հրդեհից: |
15:19, 26 հունվարի 2021-ի տարբերակ
Բեռլինի դրամատիկական թատրոն | |
---|---|
Տեսակ | համերգասրահ |
Երկիր | Գերմանիա[1] |
Գտնվելու վայրը | Միտտե |
Հիմնադրման ամսաթիվ | 1821 |
Ճարտարապետ | Կարլ Ֆրիդրիխ Շինկել |
Կայք | konzerthaus.de |
Konzerthaus Berlin Վիքիպահեստում |
«Կոնցերտհաուս»[2] (գերմ.՝ Konzerthaus Berlin), նախկինում «Շաուշպիլհաուս» (գերմ.՝ Schauspielhaus Berlin) կառուցվել է 1818—1821 թվականներին Կարլ Ֆրիդրիխ Շինկելի նախագծով որպես «Բեռլինի դրամատիկական թատրոն»: Նեոկլասիկ ոճի կառույցը գտնվում է Բեռլինի կենտրոնում՝ Ժանդարմենմարկտ հրապարակում: Շենքի դիմաց գտնվում է Շիլլերի արձանը:
Շենքը կառուցվել է նախկին Ազգային թատրոնի տեղում, որը գործել է 1802 թվականի հունվարի 1-ից մինչև 1817 թվականը: 1817 թվականին այս շինությունը ոչնչացել է հրդեհից:
Նորակառույց շենքի բացումը կայացել է 1821 թվականի հունիսի 18-ին Կարլ Վեբերի «Ազատ հրաձիգը» օպերայի պրեմիերայով: Թատրոնի շենքը Շինկելի նախագծած ամենահայտնի շինություններից է: Շինությունը ներսից ու դրսից զարդարված է բազմաթիվ քանդակներով, որոնք ներկայացնում են կոմպոզիտորների: Քանդակների հեղինակներն են Քրիստիան Ֆրիդրիխ Տիկը և Բալթազար Յակոբ Ռատեբերգը: Արտաքին կողմից շենքը շքեղ զարդարված է քանդակներով. ճակտոնին տեղադրված են Տանտալոսի, Էրոսի, Պսիքեի բրոնզե քանդակները: Հարավային ճակատի տիմպանին տեղադրված են Օրփեոսի ու Էվրիդիկեի խորաքանդակները, իսկ հյուսիսային ճակատին՝ Դիոնիսոսի ու Արիադնեի քանդակները:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շինությունը վնասվել է. այրվել են շենքի արտաքին պատերը: 1979-1984 թվականներին, երբ նախապատրաստվում էր Բեռլինի հիմնադրման 750-ամյակի տոնակատարությունը, շինությունը վերակառուցվել է:
1992 թվականին Կոնցերտհաուսը պաշտոնապես հռչակվել է Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի տնային հարթակ. 2006 թվականին նվագախումբը կոչվել է Կոնցերտհաուսի նվագախումբ:
Պատկերասրահ
Հղումներ
Ծանոթագրություններ
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Берлин / О. В. Вишлёв, А. М. Муратов, Л. А. Полётова, В. Н. Стрелецкий // «Банкетная кампания» 1904 — Большой Иргиз. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 375-379. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 3). — ISBN 5-85270-331-1.