«Բեռլինի դրամատիկական թատրոն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 18. Տող 18.
File:Bundesarchiv Bild 183-12097-0007, Berlin, Platz der Akademie, Schauspielhaus, Französischer Dom.jpg
File:Bundesarchiv Bild 183-12097-0007, Berlin, Platz der Akademie, Schauspielhaus, Französischer Dom.jpg
</gallery>
</gallery>

== Հղումներ ==
== Հղումներ ==
* [http://www.konzerthaus.de/ Официальный сайт]
* [http://www.konzerthaus.de/ Պաշտոնական կայք]

== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}


[[Կատեգորիա:Բեռլինի թատրոններ]]
[[Կատեգորիա:Բեռլինի թատրոններ]]

15:17, 26 հունվարի 2021-ի տարբերակ

Բեռլինի դրամատիկական թատրոն
Տեսակհամերգասրահ
Երկիր Գերմանիա[1]
Գտնվելու վայրըՄիտտե
Հիմնադրման ամսաթիվ1821
ՃարտարապետԿարլ Ֆրիդրիխ Շինկել
Կայքkonzerthaus.de
 Konzerthaus Berlin Վիքիպահեստում

«Կոնցերտհաուս»[2] (գերմ.՝ Konzerthaus Berlin), նախկինում «Շաուշպիլհաուս» (գերմ.՝ Schauspielhaus Berlin) կառուցվել է 1818—1821թթ. Կլարա Ֆրիդրիխ Շինկելի նախագծով, որպես «Բեռլինի դրամատիկական թատրոն»: Նեոկլասիկ ոճի կառույցը գտնվում է Բեռլինի կենտրոնում՝ Ժանդարմենմարկտ հրապարակի վրա: Շենքի դիմաց գտնվում է Շիլլերի արձանը:

Շենքը կառուցվել է նախկին Ազգային թատրոնի տեղում, որը գործել է 1802 թվականի հունվարի 1-ից մինչև 1817 թվականը: 1817 թվականին այս շինությունը ոչնչացել է հրդեհից:

Նորակառույց շենքի բացումը կայացել է 1821 թվականի հունիսի 18-ին Կարլ Վեբերի «Ազատ հրաձիգը» օպերայի պրեմիերայով: Թատրոնի շենքը Շինկելի նախագծած ամենահայտնի շինություններից է: Շինությունը ներսից ու դրսից զարդարված է բազմաթիվ քանդակներով, որոնք ներկայացնում են կոմպոզիտորների: Քանդակների հեղինակներն են Քրիստիան Ֆրիդրիխ Տիկը և Բալթազար Յակոբ Ռատեբերգը: Արտաքին կողմից շենքը շքեղ զարդարված է քանդակներով. ճակտոնին տեղադրված են Տանտալոսի, Էրոսի, Պսիքեի բրոնզե քանդակները: Հարավային ճակատի տիմպանին տեղադրված են Օրփեոսի ու Էվրիդիկեի խորաքանդակները, իսկ հյուսիսային ճակատին՝ Դիոնիսոսի ու Արիադնեի քանդակները:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շինությունը վնասվել է. այրվել են շենքի արտաքին պատերը: 1979-1984 թվականներին, երբ նախապատրաստվում էր Բեռլինի հիմնադրման 750-ամյակի տոնակատարությունը, շինությունը վերակառուցվել է:

1992 թվականին Կոնցերտհաուսը պաշտոնապես հռչակվել է Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի տնային հարթակ. 2006 թվականին նվագախումբը կոչվել է Կոնցերտհաուսի նվագախումբ:

Պատկերասրահ

Հղումներ

Ծանոթագրություններ

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. Берлин / О. В. Вишлёв, А. М. Муратов, Л. А. Полётова, В. Н. Стрелецкий // «Банкетная кампания» 1904 — Большой Иргиз. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 375-379. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 3). — ISBN 5-85270-331-1.