«Դերբայ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 1. Տող 1.
'''Դերբայ'''ները բայի անդեմ ձևերն են, որոնք, ունենալով բայիմաստ ու [[Բայի սեռ|սեռ]]ի քերականական կարգ, ցույց են տալիս գործողություն՝ առանց [[Բայի եղանակ|եղանակի]], ժամանակի, դեմքի ու թվի<ref>Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան,1987, էջ 180185:</ref>։
'''Դերբայ'''ները բայի անդեմ ձևերն են, որոնք, ունենալով բայի իմաստ ու [[Բայի սեռ|սեռ]]ի քերականական կարգ, ցույց են տալիս գործողություն՝ առանց [[Բայի եղանակ|եղանակի]], ժամանակի, դեմքի ու թվի<ref>Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան,1987, էջ 180185:</ref>։


Ժամանակակից հայերենն ունի ութ դերբայ, որոնցից չորսն անկախ են, չորսը՝ կախյալ։
Ժամանակակից հայերենն ունի ութ դերբայ, որոնցից չորսն անկախ են, չորսը՝ կախյալ։

15:24, 10 հունվարի 2021-ի տարբերակ

Դերբայները բայի անդեմ ձևերն են, որոնք, ունենալով բայի իմաստ ու սեռի քերականական կարգ, ցույց են տալիս գործողություն՝ առանց եղանակի, ժամանակի, դեմքի ու թվի[1]։

Ժամանակակից հայերենն ունի ութ դերբայ, որոնցից չորսն անկախ են, չորսը՝ կախյալ։

Անկախ դերբայները ունեն ինքնուրույն շարահյուսական կիրառություն և անկախ բառային միավորներ են։ Ժամանակակից հայերենի անկախ դերբայներն են՝

Կախյալ դերբայները, որ կոչվում են նաև ձևաբայեր, ինքնուրույն շարահյուսական կիրառություն չունեն և նախադասության մեջ գործածվում են միայն օժանդակ բայի ներկայի ու անցյալի ձևերի հետ։ Կախյալ դերբայները, գործածվելով օժանդակ բայերի հետ, նախադասության մեջ կարող են դառնալ միայն պարզ ստորոգյալ։

Ժամանակակից հայերենի կախյալ դերբայներն են՝

Դերբայ Հիմք Վերջավորություն
Անորոշ Կարդ, պատմ ալ, ել
Ենթակայական կարդ, պատմ ացող, ող
Հարակատար կարդ, պատմ ացած, ած
Համակատար կարդ, պատմ ալիս, ելիս
Անկատար կարդ, պատմ ում, ում
Վաղակատար կարդ, պատմ ացել, ել
Ապակատար կարդ, պատմ ալու, ելու
Ժխտական կարդ, պատմ ա, ի

Ածականական դերբայ

Դերբայների այն ձևերը, որոնք բայական հիմնական հատկանիշների հետ ունեն նաև ածականական կիրառություններ անվանվում են ածականական դերբայներ: Հայերենում այսպիսի նշանակություն ունեն հարակատար, ապակատար, ենթակայական դերբայները: Օրինակ՝ պատռած նամակ, վազող նապաստակ և այլն[2]:

Ծանոթագրություններ

  1. Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան,1987, էջ 180185:
  2. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 5։