«Մասնակից:ArzumanyanGayane/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 20. Տող 20.
*<<Երանության պատվիրանները>> (1869-1879)
*<<Երանության պատվիրանները>> (1869-1879)
*<<Հանդիսավոր մեսսա>> :
*<<Հանդիսավոր մեսսա>> :
=== Ստեղծագործություններ [[Նվագախումբ|նվագախմբի]] համար ===
=== Ստեղծագործություններ նվագախմբի համար ===
*Մեծ [[սիմֆոնիա]] G dur (1840)
*Մեծ [[սիմֆոնիա]] G dur (1840)
*Սիմֆոնիա D moll (1883)
*Սիմֆոնիա D moll (1883)
Տող 28. Տող 28.
*<<Հոգեբուժարան>> (1886-1888)
*<<Հոգեբուժարան>> (1886-1888)
*Սիմֆոնիկ վարիացիաներ դաշնամուրի և նվագախմբի համար (1885) :
*Սիմֆոնիկ վարիացիաներ դաշնամուրի և նվագախմբի համար (1885) :

=== Ստեղծագործություններ երգեհոնի համար ===
=== Ստեղծագործություններ երգեհոնի համար ===
*Ֆանտազիա C dur
*Ֆանտազիա C dur

08:58, 22 Հուլիսի 2020-ի տարբերակ

Կաղապար:Տեղեկաքարտ Մշակույթ== [1]Կենսագրություն == Սեզար Ֆրանկը ֆրանսիացի կոմպոզիտոր է: Ծնվել է 1822թ. դեկտեմբերի 10-ին Նիդեռլանդների Լիեժ քաղաքում, բելգիա-գերմանական ընտանիքում: Հայրը բելգիական Գեմմենիխ գյուղից էր, իսկ մայրը գերմանացի էր` Ախեն քաղաքից: 1830թ. ընդունվել է Լիեժ քաղաքի կոնսերվատորիան, չորս տարի հետո ավարտել է սոլֆեջիոյի և դաշնամուրի դասարանները` գերազանցությամբ: 1833թ.-ից մինջև 1835թ. հարմոնիայի դասեր է առել պրոֆեսոր Դասսաուանից, ով դասավանդում էր Փարիզի կոնսերվատորիայում: Որդու երաժշտական հաջողությունները տեսնելով` հայրը 1835թ. համերգներ է կազմակերել Ախենում, Լիեժում և Բրյուսելում: Նույն թվականին ընտանիքը տեղափոխվեց Փարիզ, որտեղ Ֆրանկը ընդունվեց կոնսերվատորիա` պրոֆեսոր Անտոնին Ռեյխի դասարան: 1838, 1839 և 1841 թվականներին Ֆրանկը ստացավ ավարտական քննությունների առաջին մրցանակը` դաշնամուրի, կոնտրապունկտի և երգեհոնի դասարաններում: Նա հնարավորություն ունեցավ մասնակցելու <<Հռոմեական մրցանակ>> մրցույթին, բայց հոր պնդմամբ վերադարձավ Բելգիա, որտեղ հաջողությամբ հանդես եկավ, որպես դաշնակահար և երգեհոնի վիրտուոզ: Բելգիայում Ֆրանկը ստեղծում է իր առաջին գործերը` Դաշնամուրային տրիո(1843) և էսքիզներ <<Հռութ>> օրատորիայի համար: Երկու տարի անց, իր հոր կամքին հակառակ, Ֆրանկը կրկին մեկնում է Փարիզ, որտեղ գրում է <<Ինչ է լսվում լեռան վրա>> սիմֆոնիկ պոեմը և սկսում է աշխատել <<Վարձու ծառան>> օպերայի վրա: 1853թ. ստանձում է երգեհոնահարի տեղը` Սեն-Ժան-Սեն Ֆրանսուա դյու Մարե եկեղեցում: Ոգեշնչված հանրաճանաչ երգեհոնահար Ժակ Լեմմենսի արվեստից` Ֆրանկը սկսում է աշխատել իր կատարողական հմտությունների կատարելագործման ուղղությամբ, մասնավորապես` իմպրովիզացիայի: 1859թ. դեկտեմբերի 1-ին Ֆրանկին վստահվեց հայտնի վարպետ` Արիստիդե Կավայ-Կոլի գործի նար կառուցվածքի վրա առաջին կատարումը `Սուրբ Կլոտիլդե եկեղեցում: Նա կյանքի մնացած ժամանակահատվածը աշխատել է, որպես երգեհոնահար այս եկեղեցում: 1871թ. երգեհոնի դասատու Ֆրանսուա Բենոյտը լքեց Փարիզի կոնսերվատորիան, իսկ թափուր տեղն առաջարկվեց Ֆրանկին: Դրա համար պահանջվում է Ֆրանսիայի քաղաքացիություն, և կոմպոզիտորը համաձայնվում է: Նա պաշտոնապես ղեկավարեց առարկան 1872թ. փետրվարին: Նրա ուսանողները անվանի երգեհոնահարներ և կոմպոզիտորներ էին, այդ թվում` Վենսան դ Էնդի, Էռնեստո Շասոն և Գի Ռոպարց: 1874 թվից ի վեր` Ֆրանկը ստեղծեց բազմաթիվ գործեր տարբեր ժանրերում` օրատորիաներ, կամերային անսամբլներ, դաշնամուրային և երգեհոնային ստեղծագործություններ և այլն: 1885թ.-ին կոմպոզիտորը արժանացավ Պատվո լեգեոնի, իսկ մեկ տարի անց դարձավ Ազգային երաժշտական ընկերության նախագահ: Ֆրանկը մահացավ 1890թ. գրիպից հետո առաջացած թոքախտից: Թաղված է Մոնրուժեյում, մոխիրը հետագայում տեղափոխվեց Մոնպարնազի գերեզմանատուն:

Ստեղծագործական ուղին

19-րդ դարի խոշորագույն կոմպոզիտորներից մեկն է: Նրա ստեղծագործական գրիչը ազդեցություն է թողել ֆրանսիացի կոմպոզիտորների հաջորդ սերնդի վրա, ներառյալ` Էռնեստո Շասոննա, Կլոդ Դեյուսի, Մորիս Ռավել: Ցեզար Ֆրանկն իր գրություններում Ֆրանկը կիրառեց, այսպես կոչված, «վերջավոր զարգացում» սկզբունքը ՝ հիմնվելով մի քանի թեմաների օգտագործման վրա, մեկից զարգանալով և բոլոր մասերում անցկացնելով, և դրանք միավորելով եզրափակչում, ինչը աշխատանքների կառուցվածքին տալիս էր ավելի մեծ կայունություն և ամբողջականություն: Ֆրանկի ժառանգության անբաժանելի մասը բաղկացած է` երգեհոնի համար գրված ստեղծագործություններից` գործիք, որին լավ տիրապետում էր կոմպոզիտորը: Շատերը նրան անվանում էին այս գործիքի ամենամեծ կոմպոզիտորը` Բախից հետո: Ֆրանկի երգեհոնային ստեղծագործությունները, որոնք գրվել են ուշ ռոմանտիկ ոճին բնորոշ ոճով, ազմաթիվ մոդուլացիաներով և իմպրովիզացիաներով, եղել են Շառլ Վիդորայի, Լյուի Վյերնայի, Մարսելյա Դյուրեյի լայնածավալ կոմպոզիցիաների նախադրյալը:

Հիմնական Ստեղծագործություններ

Օպերաներ

  • <<Ստրադելլա>> (1841)
  • <<Վարձու ծառան>> (1851-1853)
  • <<Գուլդա>> (1879-1885)
  • <<Ժիզելլա>> (1888-1890) :

Օրատորիաներ

  • <<Ռուֆ>> (1845)
  • <<Հատուցում>> (1871)
  • <<Երանության պատվիրանները>> (1869-1879)
  • <<Հանդիսավոր մեսսա>>  :

Ստեղծագործություններ նվագախմբի համար

  • Մեծ սիմֆոնիա G dur (1840)
  • Սիմֆոնիա D moll (1883)
  • Սիմֆոնիկ պոեմներ
  • <<Էոլիդներ>> (1876)
  • <<Անիծված որսորդ>> (1882)
  • <<Հոգեբուժարան>> (1886-1888)
  • Սիմֆոնիկ վարիացիաներ դաշնամուրի և նվագախմբի համար (1885) :

Ստեղծագործություններ երգեհոնի համար

  • Ֆանտազիա C dur
  • Մեծ սիմֆոնիկ պիես
  • Պրելյուդիա, ֆուգա և վարիացիա
  • Պաստորալ
  • Մալիտվա
  • Ֆինալ
  • Խորալ E dur
  • Խորալ h moll
  • Խորալ a moll
  • Ֆանտազիա A dur
  • Կանտաբիլե
  • Հերոսական պիես:

Ստեղծագործություններ դաշնամուրի համար

  • Էկլոգա
  • Մեծ կապրիչո
  • Պրելյուդիա, խորալ և ֆուգա
  • Պրելյուդիա, արիա և ֆուգա
  • Կամերային ստեղծագործություններ
  • Սոնատ ջութակի և դաշնամուրի համար (1886)
  • Լարային քառյակ D dur
  • Դաշնամուրային տրիո (1843)
  • Կվինտետ դաշնամուրի, 2 ջութակի, ալտի և թավ ջութակի համար:
  1. «Франк, Сезар» (ռուսերեն). 2020-01-16. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)