«Յանըղլի»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ. {{Տեղեկաքարտ Բնակավայր | կարգավիճակ = Գյուղ | հայերեն անվանում = Խաղխաղ | բնօր... |
|||
Տող 78. | Տող 78. | ||
== Տես նաև == |
== Տես նաև == |
||
* [[Խաղխաղի ճակատամարտ]] |
* [[Խաղխաղի ճակատամարտ]] |
||
== Արտաքին հղումներ == |
|||
* {{GEOnet2|32FA8814F4F03774E0440003BA962ED3}} |
|||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
18:33, 9 Մայիսի 2012-ի տարբերակ
Գյուղ | ||
---|---|---|
Խաղխաղ | ||
Yanıqlı | ||
Երկիր | Ադրբեջան | |
Այլ անվանումներ | Խիլխինա, Յանխլի, Յանըխլու | |
ԲԾՄ | 600-650 մ | |
Բնակչություն | 2,395 մարդ (2008) | |
Ազգային կազմ | Ադրբեջանցիներ | |
Կրոնական կազմ | Շիա մահմեդականներ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Փոստային դասիչ | AZ6039[1] | |
|
Խաղխաղ կամ Խիլխինա (այժմ՝ Յանխլի կամ Յանըխլու ադրբ.՝ Yanıqlı), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Թովուզի շրջանում, նախկինում խոշոր հայկական քաղաք: Գտնվում է շրջկենտրոնից 17 կմ հարավ-արևելք՝ Զակամ գետի ձախ ափին, ծովի մակերևույթից 600-650 մ բարձրության վրա[2]:
Պատմություն
Պատմական Խաղխաղը (ներկա Յանխլին) շրջանի հնագույն բնակավայրերից մեկն է: Եղել է հայ Արշակունիների (66-428) արքայական ձմեռանոցը.
...Յայնմ ժամանակի հանդերձեցաւ կազմեցաւ Պարթևն եղբարբն իւրով հանդերձ... ելեալ երթայր հատուածի պատճառաւ ի կողմանս Հայոց, իբրև թէ ապստամբեալ իցէ յարքայէն Պարսից: Եկեալ յանդիման եղև թագաւորին Խոսրովու յՈւտի գաւառի, ի Խաղխաղ քաղաքի. ի ձմերոցս արքայութեանն հայոց» կամ՝ «...մերձ ի սահմանս Վրաց հանդեպ Խաղխաղ քաղաքի, որ ձմերոց էր թագաւորացն Աղուանից...» կամ՝ «...ի գեօղն, որ կոչի Խաղխաղ, յերկրին Աղուանից:[3][4][5] |
Խաղխաղի վերաբերյալ հիշատակություններ են պահպանվել նաև վրաց աղբյուրներում. «Եվ եկավ Հայքի (Սոմխիթի) սահմանները Խաղխաղ (Խիլխալա) կոչված քաղաքը, որ հայոց (սոմեխների) թագավորների ձմերանոցն էր»[6]:
Հայտնի է, որ 450 թվականին հայոց զորքը սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ Խաղխաղի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հաղթել է պարսիկներին[7][8]:
Ուշագրավ է, որ գյուղի պատմական անվանումը փոքր-ինչ աղավաղված տարբերակով՝ Խիլխինա, պահպանվել էր մինչև 20-րդ դարը[2]:
19-րդ դարի վերջում գյուղը պատկանում էր թուրք կալվածատերեր Ալլահյար-բեկ, Մեհրալի-բեկ և Ադիլ-բեկ Զուլղադարովներին[9]:
Տես նաև
Արտաքին հղումներ
- Յանըղլի բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
Ծանոթագրություններ
- ↑ https://www.e-gov.az/az/services/readwidenew/3544
- ↑ 2,0 2,1 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երեւան, 2004, էջ 299
- ↑ Ագաթանգեղոս, Պատմութիւն Հայոց, Թիֆլիս, 1914, էջ 26
- ↑ Ղազար Փարպեցի, Պատմութիւն Հայոց, Տփղիս, 1904, էջ 65
- ↑ «Եղիշէի վասն Վարդանայ և հայոց պատերազմին», աշխատասիրությամբ Ե. Տեր-Մինասյանի, Երևան, 1957, էջ 75
- ↑ Մելիքսեթ-Բեկ Լ. Մ., Վրաց աղբյուրները Հայաստանի եւ հայերի մասին, հ. Ա, Երեւան, 1934, էջ 163
- ↑ Ղազար Փարպեցի, Պատմութիւն Հայոց, Տփղիս, 1904, էջ 66
- ↑ Չամչյանց Մ., Հայոց պատմություն, հ. Բ, Վենետիկ 1785, էջ 57
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 93, ց. 1, գ. 388, թ. 9-10