«Կարապետ Տեր-Սահակյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 6. Տող 6.


== Մեծ Եղեռն ==
== Մեծ Եղեռն ==
[[1915]] թվականի [[հունիսի 18]]-ին թուրքական 60 ժանդարմներ և զինվորականներ [[Տրապիզոնի վիլայեթ]]ի [[Թոց]] գյուղում ապաստան գտած բոլոր քաղաքացի ընտանիքներին հավաքում և փակում են Պողոս Մարիմյանի տան մեջ։ Այդ ընտանիքների հետ էր նաև Կարապետ Տեր-Սահակյանը։ Թուրքերը սվիններով շրջապատած նրանց տանում են կես ժամ հեռավորության վրա գտնվող [[Անիֆա]] գյուղի ձորերի մեջ և սպանում բոլորին։ Սպանված Կարապետ Տեր-Սահակյանը ուներ բազմաթիվ ձեռագիր աշխատություններ, որոնք թուրքական կառավարությունը այրում և փչացնում է<ref>[http://www.irates.am/hy/uGxuH7EHrMqNF2R5H7V3OOrEJY Ծխացող հուշեր]</ref>։
[[1915]] թվականի [[հունիսի 18]]-ին թուրքական 60 ժանդարմներ և զինվորականներ [[Տրապիզոնի վիլայեթ]]ի [[Թոց]] գյուղում ապաստան գտած բոլոր քաղաքացի ընտանիքներին հավաքում և փակում են Պողոս Մարիմյանի տան մեջ։ Այդ ընտանիքների հետ էր նաև Կարապետ Տեր-Սահակյանը։ Թուրքերը սվիններով շրջապատած նրանց տանում են կես ժամ հեռավորության վրա գտնվող [[Անիֆա]] գյուղի ձորերի մեջ և սպանում բոլորին։ Սպանված Կարապետ Տեր-Սահակյանը ուներ բազմաթիվ ձեռագիր աշխատություններ, որոնք թուրքական կառավարությունը այրում և փչացնում է<ref>[http://www.irates.am/hy/uGxuH7EHrMqNF2R5H7V3OOrEJY Ծխացող հուշեր]</ref>։


== Երկեր ==
== Երկեր ==
Տող 19. Տող 19.


{{ՀՍՀ|հատոր=11|էջ=685}}
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=685}}

{{DEFAULTSORT:Տեր-Սահակյան, Կարապետ}}
{{DEFAULTSORT:Տեր-Սահակյան, Կարապետ}}
[[Կատեգորիա:1882 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1882 ծնունդներ]]

06:26, 11 Հուլիսի 2020-ի տարբերակ

Կարապետ Տեր-Սահակյան
Դիմանկար
Ծնվել է1882
ԾննդավայրՄուշ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էհունիսի 18, 1915(1915-06-18)
Մահվան վայրԱնիֆա, Տրապիզոնի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունբանաստեղծ, պատմաբան, բանասեր, խմբագիր և բյուզանդագետ
ԱշխատավայրԲազմավեպ

Կարապետ Մովսեսի Տեր-Սահակյան (1882, Մուշ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հունիսի 18, 1915(1915-06-18), Անիֆա, Տրապիզոնի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), հայ պատմաբան, բյուզանդագետ, բանասեր, բանաստեղծ, խմբագիր։ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ։

Կենսագրություն

1906-1913 թվականներին եղել է «Բազմավեպ»-ի խմբագիրը, 1914-1915 թվականներին՝ Տրապիզոնի Մխիթարյան վարժարանի տեսուչը։ Գրել է գրականագիտական ուսումնասիրություններ, բանաստեղծություններ, դրամաներ։ Ղևոնդ Ալիշանի մահից հետո հրատարակել է նրա «Հայաստան, յառաջ քան զլինելն Հայաստան» (1904) աշխատությունը, որին կցել է արժեքավոր մեկնաբանություններ ու լրացումներ։ Տեր-Սահակյանի պատմագիտական գործերից առավել արժեքավոր է «Հայ կայսերք Բյուզանդիոնի» (1905) մենագրությունը, որտեղ բյուզանդական, հայկական և այլ աղբյուրների հիման վրա ներկայացրել է 6-12-րդ դարերի Բյուզանդիայի կայսրության հայազգի 12 կայսրեր։ Նրանց մեծ մասի ազգության պատկանելության հետ կապված տեղեկությունները Տեր-Սահակյանը քաղել է հունական աղբյուրներից։ Գրքում ներկայացված են նաև բյուզանդական թագի 6 հայ հավակնորդներ (7-9-րդ դարեր), ութ հայ կայսրուհիներ (8-13-րդ դարեր), հիշատակված են հայ զորավարներ։ Այս աշխատությամբ Տեր-Սահակյանը ուրվագծել է հայ բյուզանդագիտության ծրագիրը՝ ընդգծելով հատկապես բյուզանդական մատենագրության մեջ հայերին վերաբերող տեղեկությունների հավաքման ու բացահայտման կարևորությունը[1]։

Մեծ Եղեռն

1915 թվականի հունիսի 18-ին թուրքական 60 ժանդարմներ և զինվորականներ Տրապիզոնի վիլայեթի Թոց գյուղում ապաստան գտած բոլոր քաղաքացի ընտանիքներին հավաքում և փակում են Պողոս Մարիմյանի տան մեջ։ Այդ ընտանիքների հետ էր նաև Կարապետ Տեր-Սահակյանը։ Թուրքերը սվիններով շրջապատած նրանց տանում են կես ժամ հեռավորության վրա գտնվող Անիֆա գյուղի ձորերի մեջ և սպանում բոլորին։ Սպանված Կարապետ Տեր-Սահակյանը ուներ բազմաթիվ ձեռագիր աշխատություններ, որոնք թուրքական կառավարությունը այրում և փչացնում է[2]։

Երկեր

  • «Հայ կայսերք Բյուզանդիոնի», Վենետիկ, 1905, Հատոր Ա, Բ[1]
  • Բանաստեղծութիւններ (առաջաբանը՝ Մ. Ճանաշյանի), Վենետիկ, 1965:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 «Ծագումով հայ են», Արծվի Բախչինյան, Երևան, 1993, էջ 6.
  2. Ծխացող հուշեր

Աղբյուրներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 685