«Մասնակից:LauraKir/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 33. Տող 33.


=== Ուիթմորի որդին,1979 թվական ===
=== Ուիթմորի որդին,1979 թվական ===
Մուռը և Ֆրիդմանը 1970-ականների վերջին տեսնվել են ռոզուելյան ռադիոկայանի (որտեղ 1947 թվականի հուլիսի 8-ին հարցազրույց է տվել Բրեյզելը) տիրոջ՝ արդեն հանգուցյալ Ու. Ուիթմորի որդու հետ: Երբ Ուիթմորը ռադիոյով հաղորդում էր Բրեյզելի պատմվածի ձայնագրությունը, ռադիոկայանին զանգահարեց Ռադիոկապի դաշնային հանձնաժողովի քարտուղարը և արգելեց շարունակել հաղորդումը՝ սպառնալով զրկել լիցենզիայից: Երկրորդը զանգահարել է Կապիտոլիումի սենատորը, ով համոզել է Ուիթմորին: Դեռ 1950-ականներին մի մարդ հաստատում էր, որ այդ կողմերով անցնելիս լսել է, ինչպես են պատմում սկավառակի կործանման մասին և այն մասին, թե ինչպես է հանկարծակի ընդատվել հաղորդումը:
Մուռը և Ֆրիդմանը 1970-ականների վերջին տեսնվել են ռոզուելյան ռադիոկայանի (որտեղ 1947 թվականի հուլիսի 8-ին հարցազրույց է տվել Բրեյզելը) տիրոջ՝ արդեն հանգուցյալ Ու. Ուիթմորի որդու հետ: Երբ Ուիթմորը ռադիոյով հաղորդում էր Բրեյզելի պատմվածի ձայնագրությունը, ռադիոկայանին զանգահարեց Ռադիոկապի դաշնային հանձնաժողովի քարտուղարը և արգելեց շարունակել հաղորդումը՝ սպառնալով զրկել լիցենզիայից: Երկրորդը զանգահարել է Կապիտոլիումի սենատորը, ով համոզել է Ուիթմորին: Դեռ 1950-ականներին մի մարդ հաստատում էր, որ այդ կողմերով անցնելիս լսել է, ինչպես են պատմում սկավառակի կործանման մասին և այն մասին, թե ինչպես է հանկարծակի ընդատվել հաղորդումը<ref name = "Equation" />:


=== Բրաուն քույրեր ===
=== Բրաուն քույրեր ===
Սերժանտ Մ. Բրաունի դստրերը պատմում են, որ իրենց հայրը կարծես թե ուղեկցել է 1947 թվականի հուլիսին Նյու Մեքսիկոյում հայտնաբերված կործանված սկավառակի դիակների սառնավագոնը։ Նրան հաջողվել է տեսնել 2 դիակ: Նա նաև հսկել է անգարը, որտեղ պահվում էր այդ ամենը մինչև Ֆորթ Ուերտ ուղարկելը ։
Սերժանտ Մ. Բրաունի դստրերը պատմում են, որ իրենց հայրը կարծես թե ուղեկցել է 1947 թվականի հուլիսին Նյու Մեքսիկոյում հայտնաբերված կործանված սկավառակի դիակների սառնավագոնը։ Նրան հաջողվել է տեսնել 2 դիակ: Նա նաև հսկել է անգարը, որտեղ պահվում էր այդ ամենը մինչև Ֆորթ-Ուերթ ուղարկելը։ Նրա դուստրերի կողմից ներկայացված փաստաթղթերը հաստատել են, որ այդ ժամանակ իրենց հայրն իսկապես ծառայել է Ռոզուելում<ref name = "Equation" />:

=== Սամանտա Ռեես ===
Բ. Կասսիտին իբր պատմել է խորթ դստերը, թե ինչպես է ծառայել Նյու Մեքսիկոյի ինժեներական զորքերում և տեսել անհայտ առարկաներ։ Անհայտ առարկայի մասերը տրանսպորտի բացակայության պատճառով թաղել են խրամատում, որպեսզի հետո տեղափոխեն: Նա պատմել է նաև 2 դիակի և մարդակերպի մասին, որը հավանաբար նույնեպս մահացած է եղել<ref name = "Equation" />:

=== Ջերալդ Անդերսոն ===
1947 թվականի հուլիսի 5-ին Անդերսոնը 5 հարեկան հասակում հոր, հորեղբոր և հորեղբոր որդու հետ իբր թե գնացել էին Սան Ագուստին սարահարթ՝ մամռոտ ագաթ որոնելու, և այնտեղ տեսել են արծաթե սկավառակ՝

{{quotation|Այնտեղ կային 3 էակներ, 3 մարմին, նրանք պառկած էին գետնին՝ այդ առարկայի ստվերում: Հասակը մոտավոր 4 ֆուտ էր, ունեին չափազանց մեծ գլուխ և նշաձև ածխագույն սև աչքեր: 2-ը կյանքի նշաններ ցույց չէին տալիս, իսկ երրորդը դժվար էր շնչում, հաստատ նրա կողերը կոտրված էին: Կար նաև չորրորդը, նա նստած էր գետնին, նրա հետ ամեն ինչչ կարգին էր, նա, կարծես օգնություն էր ցուցաբերում վնասվածին: Մեր հայտնվելուն պես նա կծկվեց, կարծես վախենում էր, որ նրան կհարվածեն:}}

Եկան հնէաբանները՝ դոկտոր Բասկերկի գլխավորությամբ և էլի ինչ-որ մարդին: Ժամանեցին նաև ոչ շատ զարմացած զինվորականները<ref name = "Equation" />:


== Ազդեցությունը մշակույթի վրա ==
== Ազդեցությունը մշակույթի վրա ==

14:48, 4 Հուլիսի 2020-ի տարբերակ

«Այլմոլորակայինի դիահերձում»` ինստալյացիա Ռոսուելի ՉԹՕ թանգարանում

Ռոզուելյան միջադեպ (անգլ.՝ Roswell incident, ինչպես նաև ՉԹՕ-ի Ռոզուելյան միջադեպ անգլ.՝ Roswell UFO incident1947 թվականի հուլիսին չբացահայտված թռչող օբյեկտի ենթադրյալ կործանում ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի Ռոզուել քաղաքի մոտ:

Հայտնաբերված օբյեկտի անհայտ բնույթի պատճառով սկսած 1970-ականների վերջից այդ միջադեպը կատաղի վեճերի և դավադրության տեսությունների պատճառ է դարձել:

ԱՄՆ ռազմաօդային ուժերի պաշտոնական դիրքորոշման՝ հայտնաբերված օբյեկտը եղանակի գունդ է, որը օգտագործվել է «Մաղոլ» գաղտնի ծրագրի շրջանակներում[1]:

Տարբեր լրագրողական աղբյուրներում տարածված է այն վարկածը ըստ որի օբյեկտը արտերկրյա տիեզերանավ է, իսկ նրա օդաչուն այլմոլորակային է, որին ԱՄՆ-ի ղեկավարությունը բռնել է և թաքցրել: Այս իրադրաձությունը դարձել է ամերիկյան փոփ-մշակույթի ամենահայտնի տարրը, և դրա շնորհիվ Ռոզուել քաղաքի անունը հաճախ ասոցացվում է ՉԹՕ-ի հետ[2]:

Սկզբում միջադեպը արագ մոռացվել է նույնիսկ ուֆոլոգների կողմից և անհայտ է մնացել շուրջ 30 տարի: Հետո՝ 1978 թվականին, ֆիզիկոս և ուֆոլոգ Սթենթոն Թ. Ֆրիդմենը (անգլ.՝ Stanton T. Friedman) հարցազրույց վերցրեց մայոր Ջեսսի Մարսելից, ով մասնակցել էր 1947 թվականի միջադեպի ուսումնասիրությանը: Մարսելը վստահ էր, որ զինվորականները թաքցրել են հայտնաբերված այլմոլորակային տիեզերանավը: Նրա պատմությունը մեծ տարածում ունեցավ ՉԹՕ-ի երկրպագուների ու հետազոտողների մեջ և հայտնվել է այդ թեմային վերաբերող մի քանի վավերագրական ֆիլմերի մեջ[3]: 1980 թվականի փետրվարին «The National Enquirer» թերթը վերցրեց սեփական հարցազրույց Մարսելից, որը ավելի հանրաճանաչ դարձրեց Ռոզուելայն միջադեպը[2]:

Դեպքի այ վկաների խոսքով միջադեպը խոշոր ռազմական գործողություն էր, որի նպատակն էր այլմոլորակային տիեզերանավի վերարտադրումը[2]: Որոշ վկաներ հայտարարել են ԱՄՆ պետական կառույցների կողմից ահաբեկման փորձերի մասին[4]:

Ինչ էր հայտնի 1947 թվականին

  • 1947 թվականի հուլիսի 8-ին Ռոզուելի ռազմաօդային ավիաբազայի հրամանատարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ասվում էր՝ «ԱՄՆ 8-րդ օդային բանակի ռմբակոծիչների 509 ավիագնդի հետխուզական ստորաբաժանումը տեղացի ագարակատիրոջ և շրջանային շերիֆի աջակցությամբ հայտնաբերել են «Թռչող սկավառակ» («Flying Disc»): Հետո սկավառակը տեղափոխվել է Ռոզուելի ավիաբազա, որտեղ ենթարկվել է նախնական զննության:»[5],
  • Հուլիսի 8-ին հայտնվել են հրապարակումներ Ռոզուելի թերթերում («Daily Record») և Չիկագոյից արևմուտք գտնվող այլ հրատարակություններում, որտեղ ասվում էր՝ «Ռոզուելի մոտակայքի ագարակատանը (ռանչո) գրավվել է թռչող ափսե»: Հոդվածները գրվել էին մամլո հաղորդագրության հիման վրա՝ կազմված սպայի կողմից Ուոլթեր Հաութի հետ միասին: Մամլո հաղորդագրությունը կազմվել է բազայի հրամանատար գնդապետ Վիլյամ Հ. Բլանչարդի հրամանով[6]:
  • Հուլիսի 8-ին ՀԴԲ-ի գործակալի կողմից, ում անունը հեռացված է փաստաթղթերից, կազմվել է զեկույց, որում նա իր ղեկավարությանը հայտնել է, որ անապատում հայտնաբերվել են երկու օբյեկտ՝ շուրջ 20 ֆուտ տրամագծով աերոստատ և դրան ամրացված վեցանկյուն սկավառակ, որը նման է հակառադիոլոկացիոն անդրադարձիչի: Սկզբում գործակալը գրել էր, որ մտածում է, որ օբյեկտը նման է մետեոգունդի, սակայն ավիաբազայի մասնագետների հետ խորհրդակցելուց հետո նա դրանում համոզված չէ: Օբյեկտը ուղարկվել է Վրայդ Ֆիլդի (Wright Field) Ռազմաօդային Ուժերի բազա, որտեղ ավիաբազայի ռազմական մասնագետները պարզել են, որ այն ռադիոլոկացիոն օդապարիկ է[5]:

Ինչ էր պատմվում 1947 թվականից հետո

Մայոր Ջեսսի Մարսելի 1970 թվականի հարցազրույցը

Մայոր Ջեսսի Մարսելի ցուցմունքը ըստ ամսաթվի չի համապատասխանում Ռոզուելի մամուլի հաղորդագրությանը: Նրա խոսքով ՝ 1947 թվականի ավիաբազայից հաղորդագրությունը կազմված է սպայի կողմից՝ մամուլի հետ Ուոլթեր Հաութի կապի համար։ Ու. Մուռը՝ «The Roswell incident» գրքի համահեղինակը, 1979 թվականին գտել է ավիագնդի նախկին հրամանատար լեյտենանտ Ու. Հաութին՝ ըստ նրա գնդապետ Վ. Բլանչարդը նրան հրահանգել է հաղորդագրություն կազմել այն մասին, որ զինվորականները գրավել են թռչող սկավառակ[7]:

Մարսելի տարբերակը՝ 1947 թվականի հուլիսի 7-ին նրան Ռոզուելում զանգահարել է շերիֆ Ուիլկոկսը: Շորիֆի մոտ նա տեսել է այն, ինչ տեսել էր Բրեյզելը՝ ագարակատերը: Նա պայմանավորվել է մեկ ժամ անց Բրեյզելի հետ հանդիպել շերիֆի մոտ՝ տանելով նմուշները ավիաբազայի հրամանատար Բլանչերի մոտ: Նա նրան ուղարկել է դեպքի վայր, հնարավոր է Բրեյզելի և «այդ Կավիտտոյի»՝ տեխասցի անծանոթ հակահետախույզի հետ: Գիշերել են ֆերմայում: Հուլիսի 8-ի առավոտյան դուրս են եկել արոտավայր, սկսել հավաքել Բրեյզելի հայտնաբերած նյութը[7]: Իբր Մարսելը գտել է արծաթափայլ թեթև «փայլաթիթեղի» կտորները՝ մինչև 4 մետր չափով, շագանակագույն մագաղաթանման նյութ, առաձգական քառակուսի նախշերով ճաղեր (Մարսելը պատմել է, որ նախշերը նման են թվերի և հիերոգլիֆների, իսկ նրա որդին՝ հին եգիպտական հիերոգլիֆների[7]), «թելեր», և անհականալի ինչ-որ բանի կտորներ[8]: «Այդ օրվա երկրորդ կեսին մենք մեկնեցինք Ռոզուել և հասանք մայրամուտին»: Ռոզուելում նա գնաց տուն, որտեղ 11-ամյա որդին նրա դիմավորեց այսպիսի հարցով՝ «Հայրիկ, դու բերեցի՞ր «թռչող ափսեն»:»[7]:

Հաջորդ օրը նա ռմբակոծիչներով բեռը տեղափոխում է Ֆորթ-Ուերթ:

Մոլթես ամուսիններ

1950-ականներին նախկին Ֆաշնային ծառայության հողավարելավող Գրեյդի (Բարնի) Բարնետտը իբր մեծ գաղտնիք է բացահայտել Մոլթես ազգանունով ընկերներին այն մասին, թե ինչ է տեսել 1947 թվականի հուլիսի 3-ի առավոտյան: Ու. Մուը 1970-ականներին գտավ մարդկանց, ովքեր հաստատեցին վաղուց մահացած Բարնետտի խոսքերը:

Ես պատահաբար անցնում էի այդ կողմերով, երբ մեքենայիս լույսերը անդրադարձվեցին ինչ-որ մետաղական առարկայից: Դա սկավառակաձև օբյեկտ էր՝ 25-30 ֆուտ տրամագծով: Մինչ ես նայում էի, մոտեցան նաև ուրիշ մարդիկ: Սկսեցին նայել մահացած մարմիններին, որոնք պառկած էին գետնին:Մեքենան պայթյունից կամ հարվածից մասնատվել էր: Ես շատ մոտեցա որպեսզի նայեմ նրանց: Նրանց գլուխները կլոր էին, աչքերը՝ ոչ մեծ, մազեր չունեին: Մարմինները ըստ մեր ստանդարտների՝ շատ փոքր էին, բայց գլուխները մարմնի հետ համեմատ՝ մեծ: Հագուստը թվում էր ամբողջական, մոխրագույն, առանց գոտիների և կոճակների: Թվում էր, որ բոլորը տղամարդիկ են:

Մինչ մենք ուսումնասիրում էինք մարմինները, սպան հարցրեց, թե ովքեր ենք մենք, որ այդ ամենը բանակի սեփականությունն է: Հետո եկան այլ զինվորականներ և, շրջապատելով տեղանքը, հրամայեցին մեզ լքել այն և ոչ մեկին ոչինչ չասել: Դա մեր հայրենասիրական պարք:[9].

Ուիթմորի որդին,1979 թվական

Մուռը և Ֆրիդմանը 1970-ականների վերջին տեսնվել են ռոզուելյան ռադիոկայանի (որտեղ 1947 թվականի հուլիսի 8-ին հարցազրույց է տվել Բրեյզելը) տիրոջ՝ արդեն հանգուցյալ Ու. Ուիթմորի որդու հետ: Երբ Ուիթմորը ռադիոյով հաղորդում էր Բրեյզելի պատմվածի ձայնագրությունը, ռադիոկայանին զանգահարեց Ռադիոկապի դաշնային հանձնաժողովի քարտուղարը և արգելեց շարունակել հաղորդումը՝ սպառնալով զրկել լիցենզիայից: Երկրորդը զանգահարել է Կապիտոլիումի սենատորը, ով համոզել է Ուիթմորին: Դեռ 1950-ականներին մի մարդ հաստատում էր, որ այդ կողմերով անցնելիս լսել է, ինչպես են պատմում սկավառակի կործանման մասին և այն մասին, թե ինչպես է հանկարծակի ընդատվել հաղորդումը[7]:

Բրաուն քույրեր

Սերժանտ Մ. Բրաունի դստրերը պատմում են, որ իրենց հայրը կարծես թե ուղեկցել է 1947 թվականի հուլիսին Նյու Մեքսիկոյում հայտնաբերված կործանված սկավառակի դիակների սառնավագոնը։ Նրան հաջողվել է տեսնել 2 դիակ: Նա նաև հսկել է անգարը, որտեղ պահվում էր այդ ամենը մինչև Ֆորթ-Ուերթ ուղարկելը։ Նրա դուստրերի կողմից ներկայացված փաստաթղթերը հաստատել են, որ այդ ժամանակ իրենց հայրն իսկապես ծառայել է Ռոզուելում[7]:

Սամանտա Ռեես

Բ. Կասսիտին իբր պատմել է խորթ դստերը, թե ինչպես է ծառայել Նյու Մեքսիկոյի ինժեներական զորքերում և տեսել անհայտ առարկաներ։ Անհայտ առարկայի մասերը տրանսպորտի բացակայության պատճառով թաղել են խրամատում, որպեսզի հետո տեղափոխեն: Նա պատմել է նաև 2 դիակի և մարդակերպի մասին, որը հավանաբար նույնեպս մահացած է եղել[7]:

Ջերալդ Անդերսոն

1947 թվականի հուլիսի 5-ին Անդերսոնը 5 հարեկան հասակում հոր, հորեղբոր և հորեղբոր որդու հետ իբր թե գնացել էին Սան Ագուստին սարահարթ՝ մամռոտ ագաթ որոնելու, և այնտեղ տեսել են արծաթե սկավառակ՝

Այնտեղ կային 3 էակներ, 3 մարմին, նրանք պառկած էին գետնին՝ այդ առարկայի ստվերում: Հասակը մոտավոր 4 ֆուտ էր, ունեին չափազանց մեծ գլուխ և նշաձև ածխագույն սև աչքեր: 2-ը կյանքի նշաններ ցույց չէին տալիս, իսկ երրորդը դժվար էր շնչում, հաստատ նրա կողերը կոտրված էին: Կար նաև չորրորդը, նա նստած էր գետնին, նրա հետ ամեն ինչչ կարգին էր, նա, կարծես օգնություն էր ցուցաբերում վնասվածին: Մեր հայտնվելուն պես նա կծկվեց, կարծես վախենում էր, որ նրան կհարվածեն:

Եկան հնէաբանները՝ դոկտոր Բասկերկի գլխավորությամբ և էլի ինչ-որ մարդին: Ժամանեցին նաև ոչ շատ զարմացած զինվորականները[7]:

Ազդեցությունը մշակույթի վրա

  • «Hypocrisy» խմբի «Roswell 47» երգ
  • «Yngwie Malmsteen» խմբի «Hangar 18, Area 51» երգ
  • Duke Nukem 3D խաղ
  • World of Warcraft խաղում տեղանքներից մեկի անունը՝ «Զոնա 52» (Area 52).
  • «Ֆուտուրամա» մուլտֆիլմում «Roswell That Ends Well» սերիան ամբողջությամբ հիմնված է Ռոզուելյան միջադեպի վրա
  • «Tripping the Rift» մուլտֆիլմում Roswell սերիան ամբողջությամբ հիմնված է Ռոզուելյան միջադեպի վրա
  • Atomship խմբի ալբոմ — The Crash of 47.
  • «Вавилон-5» սերիալում Ռոզուելյան միջադեպը կոչում են վրիի քաղաքակրթության պատահակն շփում մարդկանց հետ: Ընդ որում Վրիի մոտ այս միջադեպի ազդեցությունը երկրային մշակույթի վրա մինչև 23-րդ դարը մնում է զվարճապատումների (անեկդոտ) թեմա:
  • «Անկախության օրը» գրքում և ֆիլմում Ռոզուելի միջադեպը հաստատվում է ԿՎՀ-ի ներկայացուցիչների կողմից, և մարդիկ, ուսումնասիրելով եկածների մասունքները և օգտագործելով այդ ժամանակ հայտնաբերված տիեզերական կործանիչը, վերացնում են այլմոլորակայինների կողմից մարդության ոչնչացման վտանգը:
  • Ռոզուելյան միջադեպը բազմիցս հիշատակվում է «Գաղտնի նյութեր» սերիալում
  • Ծառայում է, որպես «Dreamland» մուլտֆիլմի հիմնական սյուժե, որը հանդիսանում է «Դոկտոր Ով» հեռուստասերիալի հատուկ թողարկումը:
  • Megadeth խմբի «Hangar 18» երգ
  • The Pandora Directive խաղ
  • «Roswell» սերիալ («Այլմոլորակայինների քաղաք»)
  • BlackSite: Area 51 խաղ
  • Grand Theft Auto: San Andreas խաղում կա «Զոնա 69» անունով տեղանք
  • Deus Ex: Area 51 խաղ
  • Diagnostics-ի Technical Itch ալբոմումերգերից մեկը կոչվում է Roswell.
  • Ռոզուելյան միջադեը հիշատակվում է «Serial Experiments Lain» անիմեում
  • Զոնա 51 (Area 51) խաղ
  • Tomb Raider III: Adventures of Lara Croft խաղում կա «Զոնա 51» անունով փուլ, որտեղ կարելի է գտնվել լաբորատորիայում, որտեղ ուսումնասիրում են այլմոլորակայինի մարմինը:
  • «Ամերիկացի հայրիկ!» մուլտֆիլմում Ռոջեր այլմոլորակայինը ասում է, որ իր տիեզերանավը կործանվել է Ռոզուելում 1947 թվականին:
  • Ռոզուելյան միջադեպի հիման վրա նկարահանվել է «Առևանգվածները» («Taken») սերիալը:
  • Ռոզուելյան միջադեպը և դրա հետ կապված «Զոնա 51-ը բազմիցս հիշակատվել է «Աստղային դարպասներ» սերիալում:
  • «Պոուլ» կատագերգական ֆիլմում գլխավոր հերոս այլմոլորակային Պոուլը հիշատակում է Ռոզուելում իր վթարի մասին, որի ժամանակ թռչող ափսեով ճզմել է շանը:
  • «Ինդիանա Ջոնսը և բյուրեղապակյա գանգերի թագավորությունը» ֆիլմում հիշատակվում է 1947 թվականի իրադարձությունը, և արկղի վրա, որը 13-րդ րոպեում բացում են գլխավոր չարագործները, գրված է ROSWELL, NEW MEXICO 1947 RSW-001 A25.
  • «Այլմոլորակայինի դիահերձում» («Alien Autopsy») ֆիլմում գլխավոր հերոսները նկարում են այլմոլորակայինի դիահերձման այն ամենավիճահարույց ֆիլմը:
  • «Հարցազրույց այլմոլորակայինի հետ» (Alien Interview) գիրքը գրված է Ռոզուելյան իրադարձության հիման վրա:
  • Սուպերմեն՝ Կարմիր Որդի կոմիկսում ասվում է, որ կործանված նավը պատկանում է Կանաչ Լապտերի կորպուսին:
  • «Փախուստ Երկիր մոլորակից» մուլտֆիլմում հայտնվում են այլմոլորակայիններ, որոնք իրենց նավով ընկել են գլխավոր ատրագոնիստի հոր վրա՝ նրա Ռոզուելի տան մոտ:
  • Google կազմակերպությունը 2013 թվականի հուլիսի 8-ին փոխել է իր որոնման համակարգի լոգոտիպը հոբելյանական դուդլով՝ մինի-խաղի տեսքով, որը նվիրված է Ռոզուելյան միջադեպի 66 ամյակին:
  • Sleep Dealer խմբի կոմպոզիցիայի անունը՝ Roswell 47.
  • The Pixies խմբի կոմպոզիցիայի անունը՝ Motorway to Roswell.
  • Պահեստ-18 ֆիլմ
  • Сериал Ռոզուել, Նյու Մեքսիկո սերիալ («Roswell» սերիալի ռեմեյկը («Այլմոլորակայինների քաղաք»)).
  • "Project "Blue Book" սերիալը՝ 2019 թվական, պատմում է ԱՄՆ Ռազմաօդային Ուժերի 50-ական և 60-ական թվականների համանուն նախագծի մասին:

Տոնում

Ամեն տարի հուլիսի 4-ի հանգստյան օրերին Ռոսուել քաղաքն անցկացնում է Ռոզուելի ՉԹՕ-ի փառատոնը ՝ նշանավոր ուֆոլոգների մասնակցությամբ:

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. United States Air Force (Col. Richard L. Weaver, USAF; 1st LT. James McAndrew, USAFR), The Roswell Report: Fact versus Fiction in the New Mexico Desert (1995)(անգլ.)
  2. 2,0 2,1 2,2 B.D. Gildenberg. «A Roswell Requiem». Skeptic 10-1 (2003).(անգլ.)
  3. B.D. Gildenberg. «A Roswell Requiem». Skeptic 10-1 (2003).
  4. "The Roswell Report: Case Closed, " Appendix C, «Transcript of interview with W. Glenn Dennis» Արխիվացված է Օգոստոս 8, 2007 Wayback Machine-ի միջոցով:, interview with Karl T. Pflock, November 2, 1992, p. 211—226, James McAndrews, Headquarters United States Air Force, 1997
  5. 5,0 5,1 General Accounting Office Government Records: Results of a Search for Records Concerning the 1947 Crash Near Roswell, New Mexico, 28 июля 1995 года(անգլ.)
  6. Dennes G. Balthaser. The «Other 1947 Roswell Newspaper» Արխիվացված է Ապրիլ 16, 2011 Wayback Machine-ի միջոցով:, 3 августа 2009
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Ս. Յ. Ցեբակովսկի ՉԹՕ-ի հետ հավասարում
  8. Գ. Կ. Կոլչին 'Ռոզուելյան միջադեպ // Գ. Կ. Կոլչին ՉԹՕ՝ փաստեր, փաստաթղթեր
  9. Վ. Շելեպով ՉԹՕ՝ «Դիահերձում» օպերացիա // Շատ գաղտնի թերթ — 1997. — № 6. — С.18— 19

Գրականություն

  • Բ. Շուրինով «Ռոզուելի հանելուկը»
  • Չ. Բերլիտց (անգլ.՝ Berlitz) и Ու. Մուր (англ. Moor). «Roswell incident» (1980).
  • Տ. Գուդ (англ. Good) «Above top secret» (1987).
  • Գ. Կ. Կոլչին «Ռոզուելյան միջադեպ» // Գ. Կ. Կոլչին ՉԹՕ՝ փաստեր, փաստաթղթեր. — Սանկտ Պետերբուրգ, 1991
  • ՉԹՕ-ն և մեշ քաղաքականությունը: ч.1, ч.2
  • Broad, William J (1994-09-18). «Wreckage in the Desert Was Odd but Not Alien». New York Times.
  • Dava Sobel՝ The truth about Roswell 1995
  • Saler, Benson; Ziegler, Charles A.; Moore, Charles B. UFO Crash at Roswell: The Genesis of a Modern Myth. — Washington, D.C.: Smithsonian Institution Press, 1997. — ISBN 1560987510
  • Frazier, Kendrick; Barry Karr՝ The UFO Invasion: The Roswell Incident, Alien Abductions, and Government Coverups; Joe Nickell 1996

Արտաքին հղումներ