Ուֆոլոգիա
Jump to navigation
Jump to search
Ուշադրություն, այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ուֆոլոգիա (լատ.՝ Ufology), ՉԹՕ-ների (չբացահայտված թռչող օբյեկտ) դիտումների, այդ թվում նրանց հետ հաղորդակցումների, նրանց կողմից առևանգումների, հաղորդակցվողների (ոչ երկրային բանական էակների հետ մտավոր և ֆիզիկական շփումներ), մարդկության պատմության մեջ պալեոկոնտակտների (անցյալում ոչ երկրային բանական էակների ենթադրյալ այցելություններ Երկիր), այդ թվում նաև ենթադրյալ ոչ երկրային բանականության կողմից կասկածելի գործունեության անբնականոն երևույթների (ԱԵ) (գնդաձև կայծակ, շրջանակներ դաշտում, ՉՍՕ-ների (չբացահայտված ստորջրյա օբյեկտներ) և այլն), ինչպես նաև ՉԹՕ-ների հետ անմիջական կապ չունեցող այլ ԱԵ-ների (պայծառատեսություն, պոլտերգեյստ, ուրվականներ և այլն դեպքերի ականատեսների վկայությունների գոյությունը ուսումնասիրող ոչ պաշտոնական գիտություն։