«Յոհան Ֆրիդրիխ Վիլհելմ Հերբստ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 17. Տող 17.
{{DEFAULTSORT:Հերբստ, Յոհան Ֆրիդրիխ Վիլհելմ}}
{{DEFAULTSORT:Հերբստ, Յոհան Ֆրիդրիխ Վիլհելմ}}
[[Կատեգորիա:Գերմանացի կենսաբաններ]]
[[Կատեգորիա:Գերմանացի կենսաբաններ]]
[[Կատեգորիա:Գերմանացի բնագետներ]]





08:02, 9 հունվարի 2020-ի տարբերակ

Յոհան Ֆրիդրիխ Վիլհելմ Հերբստ
գերմ.՝ Johann Friedrich Wilhelm Herbst
Ծնվել էնոյեմբերի 1, 1743(1743-11-01)
Պետերսհագեն, Մինդեն Լյուբեքե, Դետմոլդ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա
Մահացել էնոյեմբերի 5, 1807(1807-11-05) (64 տարեկան)
Բեռլին, Պրուսիայի թագավորություն
ՔաղաքացիությունԳերմանիա
Մասնագիտությունլեպիդոպտերիստ, կենսաբան, բնագետ և քաղցկեղաբան
Գործունեության ոլորտմիջատաբանություն
Ալմա մատերՀալլե-Վիտենբերգի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1]
Ստորագրություն
Изображение автографа
 Johann Friedrich Wilhelm Herbst Վիքիպահեստում

Յոհան Ֆրիդրիխ Վիլհելմ Հերբստ (գերմ.՝ Johann Friedrich Wilhelm Herbst, նոյեմբերի 1, 1743(1743-11-01), Պետերսհագեն, Մինդեն Լյուբեքե, Դետմոլդ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա - նոյեմբերի 5, 1807(1807-11-05), Բեռլին, Պրուսիայի թագավորություն), գերմանացի բնագետ և միջատաբան Պետեևսհագեն քաղաքից, Մինդեն-Ռավենսբերգ։ Մասնագիտացումը՝ միջատաբանություն։ Նա պրուսական բանակում ծառայել է որպես կապելլան: 1770 թվականին Բեռլինում ամուսնացել է Եվֆրոսին Լուիզ Սոֆիի հետ (1742–1805 թթ.), որը պրուսացի Հոֆրատ Լիբերտ Վալդշմիդի դուստրն էր[2]:

Կարլ Գուստավ Յաբլոնսկու հետ Naturgeschichte der in- und ausländischen Insekten (Տեղի և արտասահմանյան միջատների բնական պատմությունը, 1785–1806, 10 հատոր) գրքի խմբագիրն է եղել, որը կարծրաթևավորների ամբողջական նկարագրության առաջին փորձն էր։ Հերբստի Naturgeschichte der Krabben und Krebse (Խեցգետինների և խաչափառների բնական պատմությունը) գիրքը խեցգետնակերպերի առաջին ամբողջական նկարագրությունն էր։

Հերբստի այլ աշխատանքներից է Anleitung zur Kenntnis der Insekten (Միջատների հետազոտման ուղեցույց, 1784–86, 3 հատոր), Naturgeschichte der Krabben und Krebse (1782–1804, 3 հատոր), Einleitung zur Kenntnis der Würmer (Որդերի հետազոտման ուղեցույց, 1787–88, 2 հատոր) և Natursystem der ungeflügelten Insekten (Անթև միջատների դասակարգումը) (1797–1800, 4 մաս) գրքերը։

Մատենագիտություն

  • Anleitung z. Kenntniss d. Insecten (Բեռլին, 1784-1786 թթ.)
  • Naturgeschichte der Krabben und Krebse (Բեռլին, 1782-1804 թթ.)
  • Einleitung z. Kenntniss der Wurmer (Բեռլին, 1787-1788 թթ.)
  • Natursystem der ungeflugelten Insecten (Բեռլին, 1797-1800 թթ.)
  • Naturgeschichte d. inn— und auslandischen Insecten (Բեռլին, 1782-1806 թթ.)
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Ֆրիդրիխ Վիլհելմ Հերբստ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Ֆրիդրիխ Վիլհելմ Հերբստ» հոդվածին։


  1. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  2. Deutsche Biografie.