«Բրոնքսյան պատմություն»–ի խմբագրումների տարբերություն
չ added Category:Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր (CatCompleter via ru:Category:Фильмы, основанные на реальных событиях) using HotCat |
|||
Տող 38. | Տող 38. | ||
[[Կատեգորիա:Նյու Ջերսիում նկարահանված ֆիլմեր]] |
[[Կատեգորիա:Նյու Ջերսիում նկարահանված ֆիլմեր]] |
||
[[Կատեգորիա:Ամերիկյան ֆիլմեր]] |
[[Կատեգորիա:Ամերիկյան ֆիլմեր]] |
||
[[Կատեգորիա:Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր]] |
17:14, 24 Դեկտեմբերի 2019-ի տարբերակ
Բրոնքսյան պատմություն անգլ.՝ A Bronx Tale | |
---|---|
Պատկեր:A bronx Tale.jpeg | |
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | Դրամա Քրեական |
Հիմք | Բրոնքսյան պատմություն |
Թվական | 1993 թ. |
Լեզու | Անգլերեն |
Ռեժիսոր | Ռոբերտ Դե Նիրո |
Պրոդյուսեր | Ռոբերտ Դե Նիրո Ջեյն Ռոզենտալ Ջոն Կիլիկ |
Սցենարի հեղինակ | Չեզ Պալմինտերի |
Դերակատարներ | Լիլո Բրանչատո կրտսեր Չեզ Պալմինտերի Ռոբերտ Դե Նիրո Ֆրենսիս Կապրա Տարալ Հիքս Ջո Պեշի |
Օպերատոր | Ռեյնալդո Վիլյալոբոս |
Մոնտաժ | Ռոբերտ Ք. Լովեթ և Դևիդ Ռեյ |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Նկարահանման վայր | Նյու Յորք և Նյու Ջերսի |
Կինոընկերություն | Savoy Pictures |
Տևողություն | 116 րոպե |
MPAA վարկանիշ |
«Բրոնքսյան պատմություն» (անգլ.՝ A Bronx Tale), Ռոբերտ Դե Նիրոյի կողմից 1993 թ.-ին նկարահանված քրեական դրամա ժանրի գեղարվեստական ֆիլմ։
Ֆիլմը Դե Նիրոյի ռեժիսորական դեբյուտն է։ Ֆիլմի սցենարի հեղինակն է Չեզ Պալմինտերին, ով նաև հանդես է գալիս ֆիլմում և մարմնավորում առանցքային կերպարներից մեկին։
Սյուժե
Գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքի Բրոնքս թաղամասում` 1960-ական թվականներին։
Ֆիլմի գլխավոր հերոսն է Նյու Յորքի իտալական Բրոնքս թաղամասում ապրող դեռահաս Կալոջերոն, ում հայրը՝ Լոռենցոն (Դե Նիրո) աշխատում է որպես ավտոբուսի վարորդ և ստանում համեստ աշխատավարձ։ Մի անգամ փողոցում ընկերների հետ խաղալիս տեսնում է, թե ինչպես են բախվում երկու մեքենա, որոնց վարորդները սկսում են հարաբերությունները պարզել, սակայն նրանցից առավել բռնկունը սկսում է բեյսբոլի մականով ջարդուփշուր անել երկրորդի մեքենան։ Նույն պահին միջադեպին է խառնվում Բրոնքսի ամենամեծ հեղինակությունը՝ Սաննի Լոսպեչչիոն (Չեզ Պալմինտերի), ով ճարահատյալ գնդակահարում է հանդուգն վարորդին, իսկ մյուսին օգնում հեռանալու դեպքի վայրից։
Դեպքից հետո ոստիկանները թակում են Լոռենցոյի բնակարանի դուռը և խնդրում, որ երեխան հոր հետ իջնի բակ, ոստիկաններին օգնելու՝ ճանաչելու մարդասպանին։ Կալոջերոն հերթով զննում է շարքով կանգնած կասկածյալների դեմքերը և երբ տեսնում է Սանիին, ասում է, որ նա չէր մարդասպանը։ Այդ դեպքից հետո Սանիին երախտապարտորեն դառնում է Կալոջերոյի ամենամոտ ընկերը և գրեթե հայրը։ Սանին Կալոջերոյի համար մտածում է մի կարճ մականուն՝ Սի, որը դառնում է նրա նոր անունը թաղամասում, և բոլորն սկսում են նրան դիմել այդ կերպ, ինչն ընդհանրապես դուր չի գալիս Լոռենցոյին, ով առհասարակ դեմ էր որդու մերձեցմանը քրեական հեղինակության հետ և ժամանակ առ ժամանակ խնդիրներ էր ունենում թե՛ որդու հետ, ով գտնում էր, որ հայրը տքնաջան է աշխատում և էլի աղքատ մնում, և թե՛ Սանիի հետ, ով Սիին վերաբերվում էր հարազատ որդու և նման։
Մի առիթով Սիի ընկերները ցանկություն են հայտնում գնալ սևամորթների թաղամաս ու վառել այնտեղի խանութները և որոշում են Սիին տանել իրենց հետ։ ճանապարհին, սակայն, նրանց մեքենան կանգնեցնում է Սանին և Սիին դուրս հանում։ Երբ ավելի ուշ պարզվում է որ Սիի ընկերները սպանվել էին, Սին անմիջապես գնում է այդ թաղամաս. տեսնելով մանկության ընկերների՝ հրդեհից մոխրացած դիակները, ասում է սևամորթ ընկերուհուն, որ Սանին նրան դուրս հանելով մեքենայի միջից՝ փաստորեն փրկել է կյանքը։ Այդ մտքից ոգևորված նա վազում է դեպի Սանիի բարը՝ նրան համբուրելու և շնորհակալություն հայտնելու։ Սակայն մտնելով բար, նա ամբոխի խաժամուժում նկատում է մի վտանգավոր տղայի, ով նույն պահին էլ ատրճանակով մահացու կրակ է հասցնում Սանիին։ Հետագայում պարզվում է որ դա այն մարդու որդին էր, ում Սանին էր սպանել մի քանի տարի առաջ կատարված տխրահռչակ միջադեպի ժամանակ։
Արտաքին հղումներ
|