«Ֆյուն»–ի խմբագրումների տարբերություն
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ |
|||
Տող 76. | Տող 76. | ||
* [http://www.visitfyn.com Տեղեկություններ կղզու մասին զբոսաշրջիկների համար (դանիերեն, գերմաներեն, անգլերեն)] |
* [http://www.visitfyn.com Տեղեկություններ կղզու մասին զբոսաշրջիկների համար (դանիերեն, գերմաներեն, անգլերեն)] |
||
* [http://www.fyn.com Guide to Fyn Путеводитель по острову] |
* [http://www.fyn.com Guide to Fyn Путеводитель по острову] |
||
{{Արտաքին հղումներ}} |
|||
{{ՎՊԵ|Funen}} |
{{ՎՊԵ|Funen}} |
||
09:35, 13 Սեպտեմբերի 2019-ի տարբերակ
Ֆյուն | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Դանիա[1] |
Վարչատարածքային միավոր | Հարավային Դանիա տարածաշրջան |
Տեղադրություն | Բալթիկ ծով |
Երկարություն | 85 կմ |
Լայնություն | 60 կմ |
Մակերես | 2984,56 |
Ֆյուն (դան․՝ Fyn), կղզի Դանիայի կազմում, մակերեսով երրորդը Զելանդիայից և Վենսյուսել-Տիից հետո (Դանիայի թագավորության կազմի մեջ են մտնում նույնպես ավելի մեծ կղզիներ՝ Գրենլանդիա, Դիսկո և այլն)։ Մակերեսը՝ 2976 կմ²։ Բնակչությունը մոտ 445 հազար մարդ։ Ափեզրը ցածրադիր է։ Ռելիեֆը, քարքարոտ հարթավայրեր մինչև 131 մ բարձրությամբ բլուրներով։
Կղզու գլխավոր քաղաքն է Օդենսեն, այն միացած է ծովի հետ ջրանցքով։
Կղզին միացած է երկու կամուրջներով Փոքր գոտի նեղուցով Յուտլանդիա թերակղզու հետ։ Առաջին կամուրջը կառուցվել է 1930-ական թվականներին ավտոմեքենաների և երկաթուղու համար, իսկ երկրորդը կառուցվել է 1970-ականներին, և նախատեսված է միայն ավտոմեքենաների համար։ Մեծ գոտի նեղուցով Ֆյունը միացած է Զելանդիա կղզու հետ։ Իրականում դա երկու հաջորդական կամուրջներ են, որոնց միջև գտնվում է նեղուցի մեջտեղում գտնվող Սպրյոգե կղզին։
Կղզու վրա է գտնվում նավաշինարան։ Պատմականորեն այն գտնվում էր Օդենսեում, սակայն 1950-ականների վերջում ավելի ժամանակակից նավաշինարան է կառուցվել Մյունկեբոյում, իսկ Օդենսեի նավաշինարանը պլանավորվում է փակել 2012 թվականին։
Հիմնադրի էֆեկտի պատճառով կղզու վրա հաճախ են գրանցվում Ռանդյու-Օսլերի հիվանդության դեպքեր[2].
Քաղաքները և համայնքները
Կղզու վրա գտնվող քաղաքները և նրանց բնակչությունը՝
- Օդենսե - 158163 (2008)
- Սվենբորգ - 27318 (2008)
- Նյուբորգ - 16043
- Միդելֆարտ - 14494 (2009)
- Ֆոբորգ - 7234
- Ասենս - 5965
- Կերտմինե - 5775
- Բոգենս - 3499
Կղզում գտնվող համայնքները՝
Հայտնի կղիաբնակները
- Հանս Քրիստիան Անդերսեն` գրող,
- Կարլ Նիլսեն` երգահան։
Պատկերասրահ
-
Յուտլանդիա թերակղզի տանող կամուրջը
-
Ֆոբորգ քաղաքը Ֆյունի վրա
-
Գլավենդրուպի ռուներով քարը, հյուսիսային Ֆյուն
-
Գլավենդրուպի քարե նավը, հյուսիսային Ֆյուն
-
Ֆյունի միջնադարյան քարտեզ
Ծանոթագրություններ
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Ռանդյու-Օսլերի հիվանդության մասին հոդված (անգլ.)
Արտաքին հղումներ
- Տեղեկություններ կղզու մասին զբոսաշրջիկների համար (դանիերեն, գերմաներեն, անգլերեն)
- Guide to Fyn Путеводитель по острову
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆյուն» հոդվածին։ |
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆյուն կատեգորիայում։ |